Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակական տրասնպորտում փոփոխություններ կլինեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի մեկից տրասնպորտի սակագնի փոփոխությունը բազմաթիվ քաղաքացիների ոտքի հանեց՝ նրանք բոյկոտում են, չեն ցանկանում 150 դրամ վճարել, այլ ցանկանում են նախկին 100–ական դրամներ վճարելով երթևեկել։ Մի քանի օր շարունակվող բոյկոտի ժամանակ մարդիկ կա՛մ չեն վճարում ուղեվարձը, կա՛մ թողնում են 100 դրամը վարորդի մոտ և առաջանում։

Սակայն, բազմաթիվ հարցեր կան՝ որքա՞ն է տևելու բոյկոտը, եթե ամեն երրորդ ուղևորը չվճարի, որքա՞ն կորուստ է ունենալու համակարգը, ո՞վ է հսկելու, որ ուղևորները վճարեն (ի վերջո, ամբողջ աշխարհում տրասնպորտում կան հսկիչներ): MediaHub–ը դեռ երեկ զրուցել էր «Երևանի ավտոբուս»-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ, ով նշել էր, որ եթե բոյկոտ լինի, հավաքագրումները պատշաճ չիրականացվեն, ապա խնդիր է առաջանալու, ու թեև Երևանի քաղաքապետարանը սուբսիդավորում է, բայց, բնականաբար, ընկերությունը պիտի փորձի շահույթ ապահովել։

Ինչ վերաբերում է հսկիչներին, պարզվեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գծային հսկողության բաժին կա, որն այս պահին ինը հաստիք ունի։ «Այս հսկիչները կկարողանա՞ն միաժամանակ բոլոր ավտոբուսներում լինել։ Ոչ։ Նրանց գործառույթը քաղաքացիների բողոքներին ընթացք տալն է, ավտոբուսների մաքրությանը հետևելը, վալիդատորների անսարքության դեպքում «Telcell»-ին դիմելը»,- ներկայացրել էր նա։

Ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել Երևանի քաղաքապետարանը, արդյո՞ք կավելացնի հսկիչների  թիվը․ MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ և, ինչպես ասում են, «սպոյլեր» անենք՝ դեռ օրենք պետք է փոփոխեն։

«Օրենքի փոփոխություն պետք է լինի առաջիկայում, այժմ տարբեր նախարարությունների կարծիքների է ուղարկվել Երևանի քաղաքապետարանի կողմից, հետագայում այդ հարցը ներառված է լինելու այդ օրենքի նախագծի մեջ: Բայց այս ամենի մասին՝ հսկիչների, տուգանելու և այլ մեխանիզմների մասին դեռ վաղ է խոսել»,– նշեց Կոստանյանը։

Ստացվում է, որ մինչ օրենքի փոփոխությունը փաստացի հսկիչներ երևանյան տրանսպորտում չեն լինելու, իսկ «Երևանի ավտոբուս»-ի գծային հսկողության բաժնի ինն աշխատողներն այլ գործառույթներ ունեն, հետևապես քաղաքացիները, որոնք կշարունաակեն բոյկոտը, որևէ հետևանքներ այդ գործողությունների համար չեն կրի:

Նշենք, որ վերջին օրերին ավելացել է նաև որոշ վարորդների վերաբերյալ բողոքների թիվը, ուղևորները նշում են, որ նրանցից շատերը բոյկոտողների հետ վեճի են բռնվում: «Երևանի ավտոբուս»-ի մամուլի խոսնակը MediaHub-ի հետ զրույցում նշել էր, որ այդ մասով իրենց հսկողության բաժին ահազանգ չի ստացվել։ Նա վստահեցրել էր, որ իրենք վարորդներին հորդորում են ոչ մի կերպ քաղաքացիների հետ վեճի չբռնվել, քանի որ վարորդի միակ գործառույթը մեքենան վարելն է:

Մարիաննա Արամյան

Իսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»
Ամենադիտված