Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է սպասվում վարժական հավաքներից խուսափողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։

Ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում վարժական հավաքից խուսափելու տարբեր ձևերը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում ամբողջությամբ գնահատել քաղաքացիների կողմից այս գործընթացից խուսափելու դեպքերը։

Օրենքի բացերի պատճառով որոշ քաղաքացիներ օգտագործում են ձևական պատճառաբանություններ՝ վարժական հավաքներից խուսափելու համար։ Հատկապես տարածված են ինքնախեղման դեպքերը, հիվանդությունների սիմուլյացիան, փաստաթղթերի կեղծումը կամ այլ խաբեության մեթոդներ։

Գործող օրենսդրությամբ պատասխանատվությունը համեմատաբար մեղմ է, ինչը հնարավորություն է տալիս խուսափել պատժից՝ օգտագործելով վերոնշյալ մեթոդները։

Ռազմական ոստիկանության ներկայիս լիազորությունները հստակեցման կարիք ունեն՝ կապված զորահավաքային գործընթացում նրանց ներգրավվածության հետ։

Այս փոփոխությունների ընդունումը թույլ կտա խստացնել օրենսդրական կարգավորումները, բարձրացնել պատասխանատվության մակարդակը և ապահովել զորահավաքային գործընթացի ամբողջական իրականացումը։

Հստակեցվում են վարժական հավաքներից խուսափելու ձևերը՝ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայանալը, առողջական վիճակի հետազոտումից կամ բժշկական փորձաքննությունից խուսափելը, վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով հրաժարվելը, մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով հավաքներից խուսափելը, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ ձևերով խուսափելը։

Ընդհանուր խուսափման դեպքերում նախատեսվում է տուգանք, կարճաժամկետ ազատազրկում (մինչև 2 ամիս) կամ ազատազրկում (մինչև 2 տարի)։
Եթե խուսափումն իրականացվել է մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթղթեր կեղծելու միջոցով, ապա պատիժը կարող է հասնել 2-5 տարվա ազատազրկման։ Այս փոփոխությունները թույլ կտան խստացնել պատասխանատվությունը և նվազեցնել զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերը։

Նախագծով առաջարկվում է զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության ներգրավվածության ավելացում՝ ապահովելով արդյունավետ վերահսկողություն զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման նկատմամբ։

Ռազմական ոստիկանությունը լիազորվում է օժանդակել զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին ծանուցագրեր հանձնելու գործընթացում, պարտավորեցնել զորակոչիկներին ներկայացնել զինվորական կոմիսարիատ կամ բժշկական փորձաքննության կենտրոն, հայտնաբերել ու վերահսկել զորակոչից խուսափողների տեղաշարժը, աջակցել զորահավաքի կազմակերպմանը և զինապարտ քաղաքացիների հաշվառմանը։

Օրենքով ամրագրվում է, որ ռազմական ոստիկանությունը իրավունք կունենա հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափող անձանց, իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ զորակոչիկների տեղորոշման և զորակոչի ապահովման նպատակով, իրավապահ մարմինների պահանջով պարտադիր զինծառայողների տեղափոխում և ուղեկցում ապահովել։

Այս փոփոխությունները թույլ կտան ռազմական ոստիկանությանը ավելի արդյունավետ ներգրավվել զորահավաքային համակարգի գործընթացներում և ապահովել զորակոչի ամբողջական իրականացումը։

Ակնկալվում է, որ այս փոփոխությունների արդյունքում կբարձրացվի զորահավաքային համակարգի արդյունավետությունը՝ խուսափող քաղաքացիների թվի նվազեցման հաշվին, կխստացվի պատժամիջոցները, ինչը կստիպի զորակոչից խուսափողների զգալի մասին վերանայել իրենց մոտեցումը։ Գործընթացին կներգրավի ռազմական ոստիկանությունը, որը կուժեղացնի վերահսկողությունը և կխթանի օրենքի կիրառելիությունը։

Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դինԵրբ և ինչպես կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը Սկզբում կրկել է, ապա վրաերթի ենթարկել քաղաքացուն, որ մաhանա․ uպանություն կատարողը կալանավորվե՞լ էԻրանի հետ հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 1 տրիլիոն դոլար․ CNN Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Նոյեմբերյանում փոթորկախառն կարկուտ է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կանցկացնի լրացուցիչ ընդունելություն Անկում՝ ռուբլու շուկայում«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մահացել է «Արյունոտ սպորտ» և «Գաղտնի նյութեր» ֆիլմերի դերասանը Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կրկին վթար է․ երկար ժամանակ ջուր չի լինի«Փորձագետ. Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է»«Աշխարհագրական վերակողմնորոշում և «ճաշատեսակ եվրոպական սեղանին». նչպես են տարբեր երկրներում գնահատում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը. պատմության այս օրը (13 մայիս) Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ մանրամասներԱդրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կաՀակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնԻրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները Դեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. ՖիդանԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին
Ամենադիտված