Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ռուսական զորքերը հայ-թուրքական սահմանից դուրս բերելու պահանջն ամենավտանգավորներից մեկն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին քննարկումներ շատ եղան: Իր վերջին հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նման հարց իրենց օրակարգում չկա: Սա ներքին մտավախությունների և գիտակցման արդյո՞ւնք է, որ հնարավոր է ազատ և արդար ընտրությունների պարագայում իշխող քաղաքական թիմն անհրաժեշտ ձայներ չհավաքի, որքան էլ ամեն կերպ փորձում է ապացուցել, որ մեր երկրում ամեն ինչ կարգին է, և ուր որ է՝ մուտք կգործենք Եվրոպական միություն: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցնում է՝ այնպես չէ, որ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդար և ազատ են եղել: «Արդեն 2021 թվականից սկսել են «նախկինից» ստացած բոլոր լծակներն օգտագործել ընտրությունները կեղծելու նպատակով: Ժամկետային բազմաթիվ զինծառայողների հետ զրույցների ընթացքում պարզվում էր, որ իրենց ուղղակի պարտադրել են ընտրել ՔՊ-ին: Իսկ դա «+40 հազար» ձայն է, եթե բանակի բոլոր ներկայացուցիչները քվեարկում են ՔՊ-ի օգտին: Այն, որ հիմա ունեն խնդիրներ պարզ մեծամասնություն կազմելու հետ, փաստ է: Այս մասշտաբի և քանակով հանցագործություն գործելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ, իհարկե, քայլիստներն ամեն ինչ պետք է անեն, որ պահեն իշխանությունը: Եթե իշխանություն չպահեցին, շատ լավ գիտեն, որ չեն կարողանալու նույնիսկ ապրել Հայաստանի Հանրապետությունում այն ամենից հետո, ինչ արել են այս ժողովրդի և պետության գլխին:

Ինչ վերաբերում է մեր՝ Եվրոպա գնալուն, նշեմ մեկ ու շատ կարևոր հանգամանք՝ ԵՄն արհամարհած, իսկ ավելի կոպիտ ասած՝ թքած ունի, թե այս առումով ով ու ինչ ցանկություն ունի: Այստեղ ամենակարևորն այն է, թե ԵՄն ցանկություն ունի՞ մեզ տեսնել իր կազմի մեջ: Իսկ այն, որ այդ ցանկությունը չկա և չի էլ լինելու, կարող ենք փաստերով հավաստել: Վրաստանը և Ուկրաինան հազարապատիկ, անգամ միլիոնապատիկ ավելի կարևոր էին ԵՄ-ի համար, բայց դրա անդամ չեն դարձել ու չեն էլ դառնա»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նվազող վարկանիշի հիմքում ոչ միայն 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքներն են, ոչ միայն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու միանձնյա որոշումն է, այլ նաև գլուխ բարձրացնող սոցիալական խնդիրները: Դրանք կարո՞ղ են իշխանափոխությանը նպաստող գործոններից մեկը դառնալ: «Կարող է գործոն լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան հասարակության զգալի մասը ստամոքսով է մտածում, և նրա համար բացարձակ կարևոր չէ ո՛չ պետությունը, ո՛չ պետականությունը, ո՛չ հայրենիքը, և դրա վառ օրինակը Նիկոլի կողմից Արցախի՝ երկու փուլով Ադրբեջանին նվիրելն էր: Նիկոլ Փաշինյանը հիանալի գիտի այս հասարակության լայն շերտերի մտածելակերպը: Նա կատարել է երկու կարևոր քայլ: Նախ՝ բարձրացրեց իրավապահ համակարգի աշխատավարձերը, որպեսզի վերջիններս իր և իր իշխանության շահերը սպասարկեն մինչև վերջ, և բարձրացրեց, այսպես կոչված, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձերը: Հիմա, երբ նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, Ցեղասպանության ինստիտուտի տնօրենն արդեն որերորդ օրն է ծպտուն չի հանում, պատմության կամ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները ծպտուն չեն հանում, որովհետև Նիկոլն այս երկու թիրախային ուղղություններով շատ պրոֆեսիոնալ աշխատել է՝ «գնել» է և՛ իրավապահ համակարգին, և՛, այսպես ասած, մտավորականությանը:

Իրականում Հայաստանի Հանրապետությունը մտավորականություն չունի: Պրոֆեսորների, ակադեմիկոսների կոչումներ ունեցողները, որոնք իրենց կաբինետներում շարունակում են աշխատություններ գրել Ցեղասպանության մասին, վաղը Նիկոլի կողմից դուրս են շպրտվելու, եթե հանկարծ չընդունեն նրա հակացեղասպանային գիծը»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով վերջին օրերին իրականացվող բողոքի ակցիաներին՝ նա ընդգծում է, որ կա համակարգված գործելու անհրաժեշտություն: «Բողոքները կազմակերպված չեն: Շատ դեպքերում բողոքի նույն ակցիայի ժամանակ իրարամերժ ելույթներ ենք լսում, երբ իրարից երկու-երեք մետր հեռավորության վրա կանգնած մարդիկ, որոնք նույն թիմով են բողոքում, կարող են տարբեր լրատվամիջոցների համար տարբեր հայտարարություններ անել կամ տարբեր կարծիքներ հայտնել նույն թեմայի վերաբերյալ: Իշխանություններն օգտվում են այս ցաքուցրիվությունից և անկազմակերպվածությունից»,-հավելում է նա:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլևս զարմանալի չեն, ցավալի է փաստել՝ անգամ կանխատեսելի են: Եթե, որպես Հայաստանի վարչապետ, նա ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ չի կարող կասկածի տակ դնել Ցեղասպանության իրողությունը կամ էլ քննարկման առարկա դարձնել այն, թե ով և ինչու օրակարգ բերեց դրա միջազգային ճանաչման հարցը: Շատերի մտավախությունն այն է, որ նա տարբեր հարցերի քննարկումով օրակարգեր է ստեղծում երկրի ներսում, վերհանում թեմաներ, որոնց փորձագետները չարձագանքել չեն կարող, իսկ հրատապ հարցերը դուրս են մնում մարդկանց ուշադրությունից: «Ցեղասպանության ժխտումը կամ դրա փաստը կասկածի տակ դնելը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարում է: Այդ տանդեմը շատ վաղուց է բազմաթիվ պահանջներ դրել Հայաստանի իշխանությունների առաջ, որոնք կատարելուց հետո ինչ-որ բան են շպրտելու Նիկոլի երեսին:

Օրինակ՝ օրերս Գարո Փայլանը՝ թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչը, հարցազրույցի ժամանակ ասել է՝ եթե «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, գազի 40 տոկոսն Ադրբեջանը մեզ կվաճառի, իսկ ցորենի 40 տոկոսը Թուրքիայից կներկրենք: Այսինքն՝ Էրդողանն ու Ալիևը հայ ներկայացող տականքների միջոցով, ինչպիսին Գարո Փայլանն է, մեզ հասկացնում են, որ սոված չենք մնա ու սառնամանիքից չենք մեռնի: Բայց դա անելու համար պետք է հրաժարվեք Հայոց ցեղասպանությունից, Արարատ սարից և, ամենավտանգավորը, պետք է դուրս բերեք ռուսական զորքերը հայ-թուրքական սահմանից: Մի քանի օր առաջ ԱԺ-ում ևս մեկ անգամ այս հարցը բարձրաձայնվեց, և այդ մասին գրեթե դրական պատասխան տվեց փոխարտգործնախարարներից մեկը: 1921 թ. մարտին և հոկտեմբերին Մոսկվայում և Կարսում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրերի արդյունքում ձևավորված հայ-թուրքական սահմանից ռուսական զորքերի դուրսբերումն իրավական ռիսկեր է պարունակում: Միջազգայնորեն այդ սահմանը ոչ լեգիտիմ է: 1921 թվականին ստորագրված պայմանագրերի հեղինակները՝ բոլ շևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, միջազգային հանրության կողմից ճանաչված չեն եղել: Հայ-թուրքական սահմանն իրականում հայ-ռուսական սահման է: Եթե Հայաստանի Հանրապետությունն այդ սահմանից դուրս է բերում ռուս սահմանապահներին, Անկարայի համար բացարձակ որևիցե խնդիր չէ այդ սահմանը խախտելը, որովհետև նա պայմանագիրը ստորագրել է ռուսների հետ։ Թուրքիան շատ վաղուց է նախապատրաստվում այս քայլերին և վաղուց Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է իր տարածքում քրդական-բանվորական կուսակցության բազաներ պահելու մեջ: Սա պատահական չէ, սա անում են, որպեսզի ապագայում, եթե ռուս սահմանապահները դուրս բերվեն հայ-թուրքական սահմանից, նա Հայաստանի Հանրապետությանը մեղադրի ահաբեկիչներին հովանավորելու մեջ և լեգիտիմ իրավունք ստանա այդ հիմքով ներխուժել Հայաստանի տարածք, ինչպես բազմիցս արել է հարևան երկրների, օրինակ՝ Իրաքի և Սիրիայի նկատմամբ: Շատ հպանցիկ և վատ ենք պատկերացնում այս ամենը: Մեր խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների: Ունենք շատ կարևոր և այս պահի դրությամբ չլուծվող վտանգավոր փաստ. հայաստանյան ընդդիմադիրները մեկը մյուսին են լսում, իշխանականները՝ մեկը մյուսին: Նիկոլին երկրպագող զանգվածը հետևում է Նիկոլին սպասարկող լրատվամիջոցներին, ընդդիմադիրները՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցներին: Նիկոլն իրեն երկրպագող մասսային պահում է տեղեկատվական բլոկադայի մեջ և, հաշվի առնելով նաև նրանց մտավոր կարողությունները, մանիպուլացնում է և կեղծում իրականությունը: Նիկոլական զանգվածը չի հետևում, օրինակ՝ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին և ապրում է իշխանական լրատվամիջոցների ազդեցության տակ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի հզորագույն պետություն՝ Շվեյցարիայի և Սինգապուրի մակարդակի երկիր»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՌուսաստանն Իրանին տալիս է ԱԹՍ մարտավարության վերաբերյալ կոնկրետ խորհուրդներ․ CNN ԱՄՆ հետախուզությունն ասել է, որ Իրանի կառավարությունը փլուզման վտանգի տակ չէ․ Reuters ANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԱՄՆ-ն պատրաստ չէ Իրանի դեմ գործողության հետևանքով նավթի շուկաների վրա ազդեցությանը․ Politico ԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները Հայաստանում Սարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՆոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Ինչո՞ւ է ՀՀ–ն հրաժարվել ղարաբաղցիներին տրվող աջակցությունից․ Զախարովայի մեկնաբանությունը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար ԱՄՆ-ն փաստացի ոչնչացրել է Իրանը․ Թրամփ Կոտայքի մարզի պարեկները հայտաբերել են գողության փորձ կատարած երիտասարդի Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ԱԳՆԻրանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 1348-ի ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը Պարսից ծոցում հարձակվել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող, «ամերիկյան աhաբեկչական բանակի» տանկերի վրա «Ոսկե ծիրանը» FIAPF-ի կողմից պաշտոնապես հավատարմագրվել է որպես «Ա» դասի փառատոն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 12 բուժհաստատություն է վնասվել Թեհրանում Դուբայի կենտրոնում պայթյուններ են որոտացել․ բնակելի թաղամասի վրա ծխի հաստ շերտեր են բարձրացել Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ․ Ալիև Ամերիկայի գավաթ․ Լևոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը «Կրոկուս»-ի ահաբեկչական հարձակման կազմակերպիչները դատապարտվել են ցմաh ազատազրկման. մանրամասներ Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Մի եղբայրը ուշադրությունը շեղել է, մյուս եղբայրը դանակով 12 հարված է հասցրել. Աբովյանում սպանության մանրամասները Արտակարգ դեպք` Փարաքարի բենզալցակայաններից մեկումՍիլիկյան 8-րդ փողոցը կանվանափոխվի Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի«Էպշտեյնի կոալիցիան» փորձում է Հարավային Կովկասի երկրները ներքաշել պատերազմական հորձանուտի մեջ. «Փաստ»Դրամահավաքն ավարտված է, դուք արեցիք մի բան, որն անհավանական էր․ Գոռ Հակոբյան Ճանապարհորդ–բլոգեր Մարկ Երեմինը Հայաստանում ռուսների նկատմամբ վերաբերմունքը բնութագրել է որպես «հանգիստ և նույնիսկ ջերմ» Ի՞նչ սադրանք են նախապատրաստում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Պայթյուն Մերձավոր Արևելքում. Ինչո՞ւ է Իրանն այդքան կարևոր Հայաստանի համար Լեհական Պրոմեթևսը խաբում է Հայաստանին Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը կսկսվի Տավուշի մարզից. պատմության այս օրը (12 մարտ)Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները
Ամենադիտված