Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկրներն ու հասարակությունները կիսում և փոխլրացնում են մշակութային և արժեհամակարգային բազմաթիվ ավանդույթներ. Փաշինյանը՝ Կոբախիձեին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,

Վրաստանի Կառավարության հարգելի՛ ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին: Ուրախ եմ կրկին հյուրընկալել ընկերոջս՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և եղբայրական Վրաստանի մեր գործընկերներին:

Արդեն առիթ ունեցել ենք արձանագրելու, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերը կարևոր հարթակ են Հայաստանի և Վրաստանի միջև բազմաշերտ և բազմակողմ հարաբերությունների օրակարգը քննարկելու և համագործակցության նոր հեռանկարներ և ձևաչափեր նախանշելու համար:

Հատկապես կարևոր եմ համարում, որ այս հանձնաժողովի աշխատանքի շրջանակում քննարկվել և քննարկվում են կոնկրետ անելիքներ, կայացվում են հստակ որոշումներ, ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնք անմիջականորեն ազդում են մեր երկրների փոխհարաբերությունների ու մեր հասարակությունների բարեկեցության, նրանց միջև փոխհարաբերությունների ամրապնդման վրա: Հանձնաժողովի նախորդ նիստի շրջանակներում՝ 2024թ. հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրված Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրն անկյունաքարային փաստաթուղթ եմ համարում ինչպես Հայաստան-Վրաստան հարաբերությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունություն և զարգացում ապահովելու տեսանկյունից: Այդ փաստաթուղթը ոչ միայն իրավական առումով արտացոլում է մեր երկրների համագործակցության բարձր մակարդակը, այլև առավել լայն գործնական հնարավորություն է ընձեռում բազմաթիվ ոլորտներում առկա փոխգործակցությունն առանց սահմանափակումների ընդլայնելու համար:

Մեր երկրներն ու հասարակությունները կիսում և փոխլրացնում են մշակութային և արժեհամակարգային բազմաթիվ ավանդույթներ, որոնց սպասարկելու և հարստացնելու պատվաբեր պարտականությունը մեր կառավարություններն իրականացնում են նաև այս հանձնաժողովի շրջանակում: Մեր համատեղ աշխատանքը խարսխված է Հայաստանի և Վրաստանի փոխադարձ շահերի, հետաքրքրությունների և հարգանքի վրա, որի անհրաժեշտության վերաբերյալ վաղուց արդեն ձևավորվել է ընդհանուր ընկալում:

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգելի՛ գործընկերներ,

Արդեն ռազմավարական գործընկերների դիտանկյունից հայացք գցելով մեր երկրների համագործակցության պատմությանը՝ արձանագրում ենք, որ անկախ Հայաստանն ու Վրաստանն ունեն փոխգործակցության ավելի քան 30 տարվա տարեգրություն: Այդ տարիների ընթացքում միասին արձանագրել ենք շոշափելի ձեռքբերումներ ու հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ: Սակայն ուզում եմ նաև ընդգծել այն ահռելի ներուժը, որն առկա է մեր երկրների հարաբերություններն էլ ավելի հարստացնելու համար:

Այդ ներուժն ու փոխգործակցությունը շարունակելու համատեղ հանձնառությունը հիմնված է շատ կոնկրետ քաղաքական իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը լիարժեքորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանն ու Վրաստանը, խորը ընկալում և փոխըմբռնում ունենալով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության շուրջ, հանձնառու են գործնական ջանքեր գործադրել տարածաշրջանում այս նպատակներին հասնելու ուղղությամբ։

Արդեն իսկ կառուցվածի վրա նորն ավելացնելու մտայնությամբ մենք ամփոփել ենք 2024 թվականը, որն արդյունավետ տարի ենք համարում Հայաստան-Վրաստան փոխգործակցության խորացման տեսանկյունից: Այդուհանդերձ, մեր ջերմ հարաբերությունների բնույթը պահանջում է երբեք չբավարարվել ձեռք բերածով և համատեղ բացահայտել ու հաղթահարել նոր հորիզոններ:

Ահա այդ հրամայականով պայմանավորված՝ համոզված եմ, որ 2025թ. ընթացքում բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ ձգտելու ենք կյանքի կոչել նոր ու հավակնոտ ծրագրեր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում՝ տրանսպորտից մինչև կապ և հաղորդակցություն, էներգետիկայից և տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև անվտանգություն, զբոսաշրջությունից և գյուղատնտեսությունից մինչև շրջակա միջավայրի պահպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակութային համագործակցություն և մարդկանց միջև շփումների ակտիվացում:

Չբավարարվելով ձեռք բերածով՝ անհրաժեշտ եմ համարում համատեղ քայլեր ձեռնարկել նաև մաքսային և սահմանահատման գործող կարգավորումներն ավելի դյուրացնելու ուղղությամբ, որը թույլ կտա ավելի մեծացնել երկու երկրների միջև իրականացվող փոխադրումների ծավալը։ Էական է, որ մեր պետությունների կառավարությունները աշխատեն առկա իրավապայմանգրային բազան առավել ներդաշնակեցնելու և բիզնեսի շփումների և համագործակցության համար առկա դաշտը առավել դյուրացնելու ուղղությամբ։

Անդրադառնալով տնտեսական համագործակցության կարևոր ցուցիչներից մեկը համարվող երկկողմ առևտրաշրջանառությանը՝ պետք է նշեմ, որ այստեղ որոշակի նվազում ունենք: 2024 թվականի հունվար-նոյեմբերին մեր առևտրաշրջանառությունը որոշակիորեն նվազել է մեր վիճակագրական տվյալների համաձայն, որովհետև մեր վիճակագրությունների մեթոդաբանություններն էլ մի փոքր տարբեր են: Բայց ամեն դեպքում, հուսով եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում հնարավոր կլինի ոչ միայն վերադառնալ նախկին ծավալներին, այլև առաջընթաց ապահովել, ինչը և մեր մշտական քննարկումների տիրույթում է:

Այս համատեքստում հատկապես կարևորում ենք ողջ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու լիարժեք վերագործարկումը, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: Ինչպես գիտեք, 2023թ. հոկտեմբերին Թբիլիսիում հենց այդ նպատակով ներկայացրել եմ Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մեր պատկերացմամբ՝ Վրաստանն առանցքային դերակատարություն ունի տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով այդ իրողությունը և ունի Վրաստանի համար շատ կոնկրետ ու շոշափելի օգուտներ ապահովելու ներուժ:

Թեև 2024թ. հագեցած էր տարածաշրջանային և գլոբալ մի շարք մարտահրավերներով, բայց Հայաստանն ու Վրաստանը կարողացել են համահունչ լուծումներ գտնել արագ փոփոխվող քաղաքական և տնտեսական միջավայրում՝ նախադրյալներ ստեղծելով ապագա հաջողությունների համար: Ռազմավարական տրամաբանություն ունեցող մեր փոխգործակցությունն արտահայտվում է նաև ներկա աշխարհաքաղաքական խրթին իրավիճակում միմյանց համար կենսական համարվող հարցերի նկատմամբ առավել նրբանկատ, ուշադիր և աջակցող քաղաքականության որդեգրմամբ, որը, համոզված եմ, շարունակվելու է նաև առաջիկայում:

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգելի՛ գործընկերներ,

Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ և իմ ուրախությունն արտահայտելով ձեզ հյուրընկալելու առիթով, ուզում եմ հաջողություն մաղթել մեզ երկկողմ բոլոր փոխշահավետ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Վստահ եմ, որ ապագայում ևս երկուստեք կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերն առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման և ընդլայնման ուղղությամբ:

Շնորհակալություն»:

Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է.

«Մեզ համար մեծ պատիվ է համանախագահել այս խորհրդի նիստը, որը 14-րդ անգամ է անցկացվում: Այս թվերը վկայում են սերտ համագործակցության մասին, որ մեր միջև կա: Նշեմ, որ շատ հետաքրքիր երկկողմ հանդիպում ունեցանք ՀՀ վարչապետի հետ, բազմաթիվ թեմաների մասին խոսեցինք, որոնք կապված են մեր երկրների միջև շփումների և տարածաշրջանի ու գլոբալ զարգացումների հետ: Շատ կարևոր է պահպանել սերտ գործընկերային կապ մեր երկրների համատեղ շահերից ելնելով:

Պետք է նշել երկխոսության բարձր, շատ բարձր մակարդակը մեր երկրների միջև, համագործակցությունը բոլոր մակարդակներում, որի վկայությունը մեր գերազանց շարունակվող համագործակցությունն է: Ես ուրախ եմ, որ սա շոշափելի արդյունքներ է տալիս: Մեր երկրները վաղեմի հարաբերություններ ունեն՝ հիմնված ոչ միայն աշխարհագրական հարևանության, հարևան լինելու փաստի վրա, այլ նաև մեր բարեկամական կապը շատ խորը պատմական ամուր հիմքեր ունի: Դա գերազանց բարեկամական կապերն են հայ և վրացի ժողովուրդների միջև, հազարավոր տարիների կապերը, հիմքում մեր Կառավարությունների միջև փոխադարձ հարգանքն է:

Այս հարաբերությունները վերածվել են ռազմավարական գործընկերության հռչակագրի, որը ստորագրվեց անցյալ տարի, որով Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն ավելի բարձր մակարդակի են հասցվելու, մենք շարունակելու ենք խորացնել մեր քաղաքական, տնտեսական կապերը բազմաթիվ ուղղություններով: Ես վստահ եմ, որ այս հանդիպումն առավելագույնս արդյունավետ կծառայի առկա համագործակցության ձևաչափերի ամրապնդմանը և խորացմանը, մեր համագործակցության խորացմանը և նոր ուղիների բացահայտմանը:

Վրաստանը միշտ պատրաստ է եղել աջակցել տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը, որը մեր երկրների զարգացման նախապայման է: Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ: Հայաստանը և Վրաստանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, մեծապես շնորհակալ եմ Ձեզ այն բանի համար, որ անսասան աջակցություն եք ցուցաբերում Վրաստանին:

Վրաստանի Կառավարությունն արդյունավետորեն շարունակում է բիզնես միջավայրը, ներդրումների միջավայրը բարելավել: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանը հետաքրքիր երկիր է Հայաստանից ներդրումների համար: Պետք է ասեմ, որ հայաստանյան ներդրումներն ավելացել են մոտ 40 տոկոսով և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Վրաստանն առավել գրավիչ դառնա բիզնեսով զբաղվելու և ներդրումների համար: Պիտի ասեմ, որ մենք արդյունավետ, հստակ մեխանիզմներ, պայմաններ և ծրագիր ունենք ներդրողների համար և աջակցելու ենք, որ ձեր երկրից ավելի շատ ներդրողներ գան:

Մենք շատ ուրախ ենք, որ Վրաստանը մեր բարեկամ Հայաստանի համար մնում է գրավիչ նշանակետ զբոսաշրջության համար: Հայաստանից մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր: Դա տպավորիչ թիվ է փոքր երկրի համար: Զբոսաշրջությունն ավելի կարևորություն ունի ոչ միայն տնտեսական զարգացման համար, զբոսաշրջությունն այն գործիքներից է, որոնցով կարելի է խորացնել ժողովուրդների միջև կապերը, մեր երկրների միջև կապերը, որոնք արդեն իսկ շատ ուժեղ պատմական արմատներ ունեն, ուստի մենք պատրաստ ենք էլ ավելի բարելավել զբոսաշրջային հանգրվանները և ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել Հայաստանից:

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ներդրողներ բերենք մեր երկրներ: Վրաստանը և հայաստանը համատեղ փաթեթներ են առաջարկում ճանապարհորդներին և պետք է էլ ավելի բարելավենք մեր համագործակցությունը: Այս նախաձեռնությունները կօգնեն բարելավելու երկրների մասին տեղեկացվածությունը, տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը, իրազեկվածությունը: Ընդհանուր առմամբ, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն էլ ավելի խորացնելու կապերը տնտեսության, առևտրի ոլորտներում: Մեր ողջ թիմը պատրաստ է դա անել և հուսով ենք շատ սերտ համագործակցություն ունենալ Հայաստանի հետ նաև այս ուղղությամբ»:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերի ընթացքը: Կարևորվել են առևտրաշրջանառության խթանման, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության և այլն ուղղություններով կապերի խորացմանը միտված հետևողական քայլերը:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ստորագրել են նիստի արձանագրությունը:

Ֆրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնԻրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները Դեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. ՖիդանԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումՄեր տնտեսական զարգացումը լճացման մեջ է առնվազն յոթ տարի․ Գերմանիայի կանցլեր Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասինՓաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Ադրբեջանական բանակում կորուստներ կան Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ ՆԳՆ-ն զգուշացնում է Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»
Ամենադիտված