Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին թռիչքն է իրականացրել հինգերորդ սերնդի ռուսական կործանիչ  Су-57-ը․ պատմության այս օրը (29 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մոլդովա` Դատախազության աշխատողների օր, Ուկրաինա` Հրշեջների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1824 –վախճանվել է  Մխիթարյան վարդապետ, հայագետ Ստեփանոս Ագոնցը:

1919– վախճանվել  է մեծագույն պետական, քաղաքական և հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը:

1923 –կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:

1928- բացվել է ՀԱՄԽ-ի առաջին շրջիկ թատրոնը:

1932 - ծնվել է  ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը:

1951 - ծնվել է  օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:

1960 - ծնվել է Հայաստանի 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

1999 – վախճանվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը:

2004-Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի խմբակցություններին ներկայացրել է Հայաստանում առաջին մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի թեկնածությունը, պաշտոնում առաջարկվել է նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը:

2007- Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում Հայաստանը և «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը համաձայնագիր են ստորագրել Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև  համագործակցության մասին:

2014-Ամերիկյան էներգետիկ ընկերությունը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների համալիրը։

2018-Պանթեոնում բացվել է լավագույն օպերային երգիչներից մեկը հանդիսացող Գեղամ Գրիգորյանին նվիրված հուշարձանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1455 –ծնվել է  գերմանացի փիլիսոփա և հումանիստ Յոհաննես Ռեուխլինը:

1616 —հոլանդացի ծովագնացներ Լեմերն ու Սհաուտենը հայտնագործել են Հարավային Ամերիկայի ամենահարավային կետը՝ Հոռնի հրվանդանը:

1635– Ֆրանսիայի կարդինալ Ռիշելիեն հիմնադրել է Ֆրանսիական ակադեմիան:

1676 - Ֆյոդոր 3-րդը թագադրվել է Ռուսաստանի ցար:

1688 - ծնվել է  շվեդ գիտնական, փիլիսոփա, աստվածաբան Էմանուել Շվեդենբորգը:

1737 —վախճանվել է Բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալի կոչում ստացած գեներալ Ջորջ Դուգլաս-Համիլտոնը:

1814 - Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնել Ռուսաստանին և Պրուսիային:

1860 - ծնվել է  ռուս գրող Անտոն Չեխովը:

1861 - Կանզասը վավերացրել է ԱՄՆ-ի սահմանադրությունը և դարձել միության 34-րդ նահանգը:

1866– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանը:

1886– գերմանացի ինժեներ Կառլ Բենցը բենզինով աշխատող առաջին ավտոմեքենայի համար ստացել է արտոնագիր:

1891 – Լիլիուոկալանին թագադրվել է որպես Հավայիի վերջին թագուհի:

1896 - Էմիլ Գրուբբեն առաջին անգամ օգտագործել է ռադիոակտիվ ճառագայթումը կրծքի քաղցկեղի բուժման նպատակով:

1916 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կայացել է գերմանական դիրիժաբլերի վերջին հարձակումը Փարիզի վրա:

1919 —ԱՄՆ-ում ընդունվել է սահմանադրության 18-րդ լրացումը, որն արգելել է սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը:

1927 —Անգլիայում առաջին անգամ հայտնվել են հյուրանոցային համարներ լոգարաններով:

1958 —տպագրվել է ԴԴՏ ինսեկտիցիդի վտանգավորության մասին առաջին հոդվածը:

1960 —ստեղծվել է առաջին արհեստական երիկամը՝  հեմոդիալիզի սարքը:

1963 - վախճանվել է ամերիկացի պոետ Ռոբերտ Ֆրոստը:

1964 - Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկել են 9-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը:

1970 – վախճանվել է անգլիացի ռազմական պատմաբան Լիդդել Հարտը:

1992– ստեղծվել է Ռոսատոմ ընկերությունը, որը հանդիսանում է Ռուսաստանի միջուկային համալիրը կարգավորող մարմինը:

1994– վախճանվել է թատրոնի և կինոյի ռուս նշանավոր դերասան Եվգենի Լեոնովը:

1997 —Նյու-Յորքի դատարանը Վյաչեսլավ Իվանովին (Յապոնչիկ) դատապարտել է 7 տարի 9 ամսվա բանտային կալանավորման:

2000 —Լաս-Վեգասի խաղատներից մեկի մատուցողուհի Սինդիա Դժեյը  «մեկձեռնանի բանդիտ» ավտոմատով շահել է 35 միլիոն դոլար, որը խաղային ավտոմատներով շահած ամենախոշոր շահումն է:

2002– ԱՄՆ-ի  նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գործածել է «Չարիքի առանցք» թևավոր դարձած արտահայտությունը՝ ի նկատի ունենալով Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային:

2006 —վախճանվել է կորեա-ամերիկացի նկարիչ, վիդեոարտի պիոներ Նամ Դժուն Պայկը:

2010 —առաջին թռիչքն է իրականացրել հինգերորդ սերնդի ռուսական կործանիչ  Су-57-ը:

Կ. Խաչիկյան

Դուբայ-Երևան թռիչք է հետաձգվել Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Իրանում երկրաշարժ է եղել Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Արագածոտնի մարզում 69-ամյա վարորդը «Kia Sorento»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտումՆպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը. պատմության այս օրը (07 մարտ)«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Փորձագիտական քննարկում ժամանակակից աշխարհակարգի մարտահրավերների վերաբերյալ Երևանի Ռուսական տանը «ԱՄՆ-ը մտնում է Հարավային Կովկաս. Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում Իրանի հետ հակամարտությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում5 վիրավոր՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհինՀատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»Սպանություն` Շենգավիթում. ինչ է հայտնի«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը․ «Ժողովուրդ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ ԶելենսկիԻրանը hակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ Գյումրիի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում․ բացահայտում Վենեսուելայի ԱԳ նախարարը հաստատել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու որոշումը Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին Ինչ իրավիճակ է ճանապարհներին Տղամարդուն դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ ուկրաինական զինված կազմավորման մասին գրառման համար ՌԴ-ն Իրանին տվյալներ է տրամադրում Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի ԱԹՍ-ները թիրախավորելու համար Մահ` «Մեդլայն» բժշկական կենտրոնումՎրաստանը կարող է օգուտ քաղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունից․ ԱՄՆ պետդեպարտամենտ Ռուսաստանը երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Պեսկով Fars. Իրանը պատասխան հարվածների ժամանակ կօգտագործի առաջադեմ բալիստիկ հրթիռներ
Ամենադիտված