Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրենքով չհաստատված տողերով հիմն է հնչել Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում ընթացակարգային խախտում է տեղի ունեցել, իսկ պահանջներին բավարարող պատասխաններ ԱԺ-ն չի կարողանում տալ։

Բանն այն է, որ հունվարի 20-ին մեկնարկեց ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանը, որի հանդիսավոր բացումն ուղեկցվեց ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ։

Հիշենք, որ մինչ այս Կառավարությունում քննարկվում էր ՀՀ օրհներգի փոփոխման նախագիծը, սակայն ԱԺ-ն, այդ նախագիծը դեռ չընդունած և չհաստատած, նստաշրջանի բացմանը հնչեցրեց ՀՀ օրհներգը` նախագծով նախատեսված փոփոխվող տողերով։ Այդ օրենքի փոփոխությամբ առաջարկվում էր օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ ավարտվի «թող միշտ պանծա Հայաստան» տողով:

Հենց այսպես ավարտվեց ՀՀ օրհներգը ԱԺ 9-րդ նստաշրջանի բացման արարողության մեկնարկին։

Օրեր անց՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում ՀՀ օրհներգի մասին օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Սխալը նկատելուն պես` «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր ԱԺ հետևյալ հարցով. «Ինչո՞ւ է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքի մեկնարկին հնչում ՀՀ օրհներգի այն տարբերակը, որը Ազգային ժողովի կողմից դեռևս չի հաստատվել»։

Ազգային ժողովից ստացանք պատասխան, որ հետևյալ հարցը, ըստ իրավաբանների, հարցում չի հանդիսանում։ Պատասխանում նշել էին. «Հայտնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում»։

Կրկին դիմեցինք Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն՝ ասելով, որ նմանատիպ հարցերի պատասխանում են անգամ վարչապետի աշխատակազմից, սակայն թե հարցի որ մասը հարցում չէ, այդպես էլ բավարար պատասխան չստացանք։

Ակնհայտ է, որ ավելորդ աղմուկից խուսափելու համար և սեփական սխալը գիտակցելով` Ազգային ժողովից բավարար պատասխաններ չհնչեցին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ռուսական ՀՕՊ-ի միջոցները որսացել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Ադրբեջանն ու Հայաստանը հասկանում են, որ խաղաղությունը դեպի վեր ուղղված գործընթաց է, ուստի մեծ աշխատանք է պահանջվում․ Հաջիև Նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Խոշոր վթար՝ ՇիրակումՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԿյանքից հեռացել է Արտավազդ Սահակյանը Ալիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՋերմաստիճանը կնվազիՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Meta-ն սկսել է արգելափակել դեռահասների հաշիվները․ Ավստրալիան կարծում է՝ արգելափակումը կարող է դառնալ գլոբալ փոփոխության պատճառ Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Ժամեր շարունակ ջուր չի լինի1 զոհ, 1 վիրավոր․ 29-ամյա կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներԵՄ-ն ՏՏ ոլորտում սահմանում է անիրագործելի կանոններ․ ԴուրովԹուրքիան և Հայաստանը քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղային ծառայության վերականգնման հարցը Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ»Գաբրելյանով. Փաշինյանը վերահսկողության տակ է վերցրել ռուս ազգության մարդկանցՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Պայքարեք Ռուսաստանի դեմ «մինչև վերջին հայը». Կալլասը քաղաքական թակարդ է դրել Փաշինյանի համար. Ի՞նչ կանի Երևանը Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ»Նոր և բարձր փոխարժեքներ՝ տարադրամի շուկայումԵկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Հայաստանը ուղարկվել է Մոլդովայի ճանապարհով Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերն ակնհայտորեն կամրապնդվեն. «Փաստ»Երկուշաբթի օրվա անջատման հասցեներըԿայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե․ պատմության այս օրը ( 06 դեկտեմբեր)«Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ»Ողբերգական վթար․ 7 մեքենաներ են բախվելԻ՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ»«Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ»Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ»Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»Չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»․ «Ժողովուրդ» Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ»Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ» Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում. «Հրապարակ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ»Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging CellԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավականՀայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆՊուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթություններըՔաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն Մեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբ Ալբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը
Ամենադիտված