«Իմ սեր». Սիլվա Հակոբյանի նոր լուսանկարը քննարկումների առիթ է դարձել
ՖՈՏՈLife.Tert.am/Երգչուհի Սիլվա Հակոբյանը բավականին ակտիվ է Ինստագրամում, որտեղ իր հետևորդների թիվը հատել է 90.000–ի սահմանը։
Երգչուհին նոր լուսանկար է հրապարեկել, որն այսպես է մակագրել.
«Իմ սեր,
Իմ Ադելինչկա։
Բոլորին բարի լույս»։
Երգչուհու լուսանկարը քննարկումների տեղիք է տվել։ Շատերը կարծել են, թե փոքրիկը Սիլվայի երեխան է։ Tert.am Life–ին հայտնի է, որ իրականում լուսանկարում նա իր քավորի դստեր հետ է։ Սիլվան առաջին անգամ է հանդիպել փոքրիկին, որը լույս աշխարհ է եկել Կրասնոդարում։
Սիլվան երեխաներ չունի, թեև վերջերս խոսում էր մայրանալու մեծ ցանկության մասին։ Նա և ընտրյալը` Նորայրը, դեռևս չեն ամուսնացել։
