Մերի Մակարյանը նշանվում է. դերասանուհին առաջին անգամ խոսել է այս մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Դերասանուհի Մերի Մակարյանը մայիսի 27–ին կնշանվի։ Թեև Մերին ցանկանում էր գաղտնի պահել այս տեղեկությունը, Tert.am Life–ի համար բացառություն արեց առաջին անգամ հաստատեց շրջանառվող խոսակցությունները։
«Այո, մայիսի 27–ին կկայանա իմ նշանդրեքը։ Քանի դեռ նշանադրությունս չի կայացել, չեմ ուզում խոսել մանրամասների մասին»,– ասաց դերասանուհին։
Մերին նշեց, որ պատրաստ է խոսել սիրելիի մասին, սակայն դա կանի միայն այն ժամանակ, երբ իրենց հարաբերություններն օրինական լինեն։
Նշենք, որ դերասանուհու ընտրյալը գաղտնազերծվեց ամիսներ առաջ։ Մերիի ընտրյալը շոու բիզնեսից չէ։ Նա փաստաբան է։
