Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, արձանագրել դրական փոփոխություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան, հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին:

Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում: Պաշտպանին ներկայացվել են զորակոչի կազմակերպման պայմանները, զորակոչիկների ընդունման և գրանցման կարգը, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացի հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել զորակոչիկների առողջական վիճակի հետ կապված հարցերին, բուժզննումների ընթացքին, բժշկական հանձնաժողովի հետ քննարկել է զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, առանձին խնդիրներին լուծումներ մշակելու մեխանիզմներ:

Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

Պաշտպանը հարկ է համարում նշել, որ Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ, օրինակ՝ վերանորոգվել է ճաշարանը, զորակոչիկներն ապահովված են սննդով, ծառայության վայրեր մեկնելուց առաջ զորակոչիկները ստանում են իրենց համապատասխան զինվորական հանդերձանք, ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվում են զորակոչիկների գիտելիքները և ըստ այդմ՝ ստեղծվել են հիմնական զորամաս մեկնելուց առաջ ծառայության նշանակվելու և ուսումնական զորամասերում վերապատրաստվելու կառուցակարգեր և այլն:

Զորակոչիկների առողջական վիճակի, բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների և ընդհանուր առմամբ զորակոչի շրջանակում նրանց իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրները, որոնք արձանագրվում են ինչպես պարբերաբար իրականացվող այցերի ընթացքում, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմ ստացվող գրավոր ու բանավոր բողոքներով՝ ամենօրյա ռեժիմով և տարբեր ձևաչափերով քննարկման առարկա են դարձվում իրավասու գերատեսչությունների հետ:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով (այդ թվում՝ զորակոչ, վարժական հավաք և այլն) Պաշտպանին կարելի է դիմել ԹԵԺ ԳԻԾ 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով»:

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը
Ամենադիտված