ՌԴ-ում մինչև -45-54 աստիճան ցուրտ է սպասվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթվա սկզբում տաք ատլանտյան օդը կմտնի նույնիսկ Յակուտիայի որոշ շրջաններ։ Հանրապետության արևմուտքում և հարավում ջերմաստիճանը նորմայից կբարձրանա 10-12 աստիճանով։ Այստեղ գիշերները կլինի մոտ մինուս 10-15, իսկ ցերեկային ժամերին՝- 8-13։ Շաբաթվա սկզբին կանխատեսվում են ձյուն և բուքեր։
Յակուտիայի հյուսիսում և արևելքում իրավիճակը հակառակն է։ Ջերմաստիճանը գիշերային ժամերին կիջնի - 45-50 աստիճանի, իսկ ցածրադիր վայրերում՝ մինչև -54։ Ցերեկները սպասվում է -43-48։
Չուկոտկայում ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում կամ մի փոքր ցածր։ Շաբաթվա սկզբին սպասվում է փոփոխական ամպամածություն՝ հիմնականում առանց տեղումների։ Գիշերները մայրցամաքային շրջաններում ջերմաստիճանը կհասնի մինուս 30-ի, իսկ պարզ եղանակի դեպքում՝ ինչպես Յակուտիայի հյուսիսում, մինչև -43։ Չուկոտկայի արևելյան ափին զգալիորեն տաք է՝ ցերեկները -8-13։
Պրիմորյեում և Սախալինում առանձին օրերին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև զրո, իսկ գիշերները՝ - 10-12։ Որոշ վայրերում սպասվում են թույլ ձյուն, անձրև և քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ։ Խաբարովսկում առանց տեղումների, ցերեկները - 11-13, գիշերները՝ մինչև - 25։