Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միհրանյանը իր Հայաստան մուտքի արգելքը կապել է Փաշինյանի քննադատության հետ. «Վախենում է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս պատմաբան, ՄԳԻՄՕ-ի Համեմատական քաղաքական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանն իր Հայաստան մուտքի արգելքը կապել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բռնապետության ու վախկոտության հետ, news.ru-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանում փաստացի մեկ անձի իշխանություն է: «Ցավոք, մարդիկ, ովքեր պնդում են, որ ժողովրդավարություն են հաստատում, որ իրենք առաջադեմ են արևմտյան ոճով, ի վերջո հաստատում են բացարձակ բռնապետական իշխանություն։ Ընդհանրապես, Փաշինյանն այսօր ավելի շատ դիկտատոր է, քան վարչապետ։ Հիմա Հայաստանում փաստացի գործում է մեկ անձի կառավարում, ամեն ինչ այդ մարդու շուրջ է պտտվում։ Ըստ ամենայնի, Փաշինյանը վախկոտ է»,- ասել է Միհրանյանը։

Նա խոստովանել է, որ քննադատաբար է խոսել Հայաստանի վարչապետի քաղաքականության մասին։ Քաղաքագետը հավանական է համարում, որ Փաշինյանը հավաքել է իրեն քննադատող մարդկանց մի ամբողջ ցուցակ: Միհրանյանը միաժամանակ պարզաբանել է, որ այդ ցուցակում կան մարդիկ տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից, օրինակ Մարգարիտա Սիմոնյանը, Արամ Գաբրելյանովը և Կոնստանտին Զատուլինը։ Նրանց Հայաստան մուտքի արգելքը նա անվանել է կոպտություն, անհանդուրժողականություն և ագրեսիվություն։ Պատմաբանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը փաստացի կորցնում է հանրային աջակցությունը: «Կա անվտանգության աշխատակիցների հսկայական բազմություն, որը բաժանում է Հայաստանի վարչապետին ժողովրդից։ Նա մի մարդ է, ով ցանկանում էր հեծանիվ քշել կամ քայլել ամբոխի մեջ, բայց այսօր նրան հսկում են գրեթե հարյուր հոգի: Նա ուժեղացնում է ոչ թե բանակը, այլ իր անձնական անվտանգությունը, քանի որ վախենում է ամեն ինչից ու դրա համար հիմքեր ունի։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունը նրան տանել չի կարող»,- հավելել է քաղաքագետը։

Միհրանյանը նաև ասել է, որ Հայաստան մուտքի արգելքն իր համար անակնկալ չի եղել: Նա հիշեցրել է, որ Զատուլինին ու Սիմոնյանին ուղարկվել էին համապատասխան թղթեր, սակայն իրեն ոչ, ուստի որոշել էր անձամբ ստուգել, թե արդյո՞ք իրեն թույլ կտան մտնել Հայաստան։ Միհրանյանն ընդգծել է, որ մուտքի մերժման վերաբերյալ որևէ բացատրություն չի ստացել: Նրա խոսքով, բացատրություն չէր էլ կարող լինել, քանի որ այդ դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է խոստովանեն, որ չեն հանդուրժում ոչ մի քննադատություն։ «Ինչպես հասկացա, ինձ դրել են անձամբ Փաշինյանի հսկողության տակ։ Հասնում եմ, սահմանապահները նայում են համակարգչին, ինչ-որ բանկ են տեսնում, զանգում են ԱԱԾ պետին, նա էլ զանգում է Փաշինյանին։ Այդպես է ներս թողնել-չթողնելու որոշում կայացվում: Իրականում ինձ այնտեղ պահեցին երկու ժամ՝ սպասելով զանգի, հավանաբար, մինչև շեֆին հասան, մինչև նա էլ հասավ Փաշինյանին։ Դե, հետո ինձ ասացին, որ ինձ արգելում են ներս մտնել»,- եզրափակել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ
Ամենադիտված