Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, թե տվյալներ է ստացել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի և Թուրքիայի սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ: Նշելով, որ ստացված տվյալների ստուգման կապակցությամբ իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ԱԱԾ-ն որևէ այլ մանրամասն չի հայտնում։ Այդ թվում չի նշվում, սահմանի խախտումը ցամաքով, թե օդով է եղել:

Բաց աղբյուրներից պարզվել է, որ դեկտեմբերի 12-ին, Հայաստանի սահմանին նկատվել է թուրքական «Աքսունգուր» (Anka-2) անօդաչու թռչող սարք: Մեկ այլ անօդաչու թռչող սարք (Bayraktar TB-2) նախորդ օրը թռել է Հայաստանի սահմանին մոտ, ևս երկուսը մոտակայքում են եղել, ավելի մոտ Իրանի սահմանին:

Ուշագրավ է, որ այդ ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիա Ջեմալ Քադիօղլուի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին մեղադրել է ռազմականացման մեջ: Բաքվում կայացած հանդիպմանը Հասանովը հայտարարել է, որ Հայաստանի վերազինումը բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա։ Նա նաև թուրք զինվորականին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Ակնհայտ է, որ Սիրիայում իշխանությունը զավթելուց հետո Թուրքիան և, բնականաբար, Ադրբեջանն իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են Հարավային Կովկասի ուղղությամբ։ Երեկ ադրբեջանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ կրկին պահանջներ են ներկայացրել Հայաստանին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա: Նա նաև նշել է՝ Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում և այդ հարցում միջնորդների կարիք չունեն:

-Ընդհակառակը՝ երրորդ կողմի միջամտությունը տարածաշրջանի գործերին վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Հաջիևը: Ադրբեջանի նախագահի օգնականը միաժամանակ բողոքել է Հայաստան-Ֆրանսիա գործակցությունից պաշտպանական ոլորտում, ինչպես նաև Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունից Հայաստան-Ադրբեջան սահմանին:

-Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի», - հայտարարել է Հաջիևը՝ նշելով, թե «առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ, սակայն, այն դառնում է մշտական»։ «Դրա կազմը, ինչպես նաև մանդատի տարածքն ընդլայնվում են», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ շեշտելով՝ Եվրամիության առաքելությունը տարածաշրջանում ոչ թե խաղաղության ամրապնդմանը նպաստող, այլ մտահոգություններ առաջացնող գործոն է։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ նկատել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է։ Բայրամովը դարձյալ կրկնել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որ ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է Բայրամովը։

Ակնհայտորեն, Հայաստանի գործող իշխանությունների փաստարկները թուրք-ադրբեջանական տանդեմին չեն հուզում, նրանք հետևողականորեն գնում են իրավիճակի սրման, մինչ Փաշինյանը զբաղված է թիթեռ նկարելով։

Աննա Կիրակոսյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված