Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանության Ամուլսարի խայտառակությունը. հանքը չի գործում, ներդրողները հեռանում են  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Հայաստանում Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրին, գրում է eadaily.com-ը։ Այդ մասին Ալմաթիում 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է բանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։ «Մենք դիտարկել ենք այդ նախագիծը և պատրաստ ենք աշխատել դրա վրա: Սակայն ֆինանսավորման հայտը հետ է կանչվել, ուստի այս պահին մենք չենք մասնակցում»,- տեղեկացրել է Պոդգուզովը։ Միաժամանակ ԵԱԶԲ-ն պատրաստակամություն է հայտնել վերադառնալ նախագծին, եթե ոսկու հանքավայրի մշակման հայտի կարգավիճակը փոխվի։ Հանքավայրի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներսում որոշումներից, այդ թվում բնապահպանական: «Հենց հստակություն լինի, մենք որոշում կկայացնենք»,- պարզաբանել է բանկի ղեկավարը։

Այսպիսով, ԵԱԶԲ-ն գնդակը նետել է հայկական կողմին որոշելով սպասել խնդրահարույց նախագծի շուրջ պատմության ելքին։ Բայց, ինչպես կարելի է հասկանալ, այդ տապալման եզրին գտնվող նախագծի շուրջ խառնաշփոթ է տիրում։

2023 թվականի փետրվարին հուշագիր էր ստորագրվել հանրապետության էկոնոմիկայի նախարարության, «Լիդիան Արմենիա» հանքավայրը շահագործող ընկերության և ԵԱԶԲ-ի միջև։ Նախատեսվում էր ներգրավել 250 միլիոն դոլարի ֆինանսական փաթեթ, որից 100 միլիոնը պետք է տրամադրեր ԵԱԶԲ-ն, 50 միլիոնը տեղական բանկը, իսկ «Լիդիան Արմենիա»-ն նախատեսում էր ներգրավել մնացած 100 միլիոն դոլարը։ Պայմանագրի պայմանն ընկերության բաժնետոմսերի 12,5 %-ի նվիրատվությունն էր ՀՀ կառավարությանը։ Նոյեմբերի վերջին հայկական ԶԼՄ-ների խնդրանքին ի պատասխան ԵԱԶԲ-ն հայտնել էր, որ գործող ընկերությունը հետ է վերցրել իր դիմումը, և դադարեցվել են ծրագրի առաջարկվող վարկավորման գնահատման բանկի բոլոր ներքին ընթացակարգերը: Նախարար Պապոյանը տեղեկացրեց, որ ներկայումս նախքան պետական երաշխիքներ տրամադրելը կառավարությունը նախաձեռնել է աուդիտ Լիդիան-Արմենիա ընկերությունում։ Այդ ժամանակ ընկերությունն ինքը ձեռնպահ մնաց հայտը հետ կանչելու պատճառների մասին մեկնաբանություններից վստահեցնելով, որ առաջիկայում կպատասխանի բարձրացված բոլոր հարցերին։

Ձգձգվող ծրագիրը մոտ է ձախողմանը տեղի բնակիչների և բնապահպանների մշտական դժգոհության պատճառով: Հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիաները սկսվել էին դեռ 2018 թվականի գարնանը «թավշյա հեղափոխությունից» հետո։ Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրը մաքուր ոսկու երկրորդ պաշարն է Հայաստանում։ Այն գտնվում է հանրապետության հարավ-արևելքում, Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջանցքում։ Հանքավայրը պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։ Լիդիան-Արմենիան ընկերությունը վերջին տարիներին չի կարողացել ամբողջությամբ շահագործել Ամուլսարի հանքավայրը հարակից տարածքների բնակիչների դժգոհության պատճառով։ Նրանք մտավախություն ունեն, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի և Սևանա լճի ստորերկրյա ջրերի աղտոտմանը և բնապահպանական աղետի պատճառ կդառնա։ 2018-2019 թվականներին, իսկ հետո 2020 թվականին այնտեղ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվել պահանջելով դադարեցնել աշխատանքները։

2021 թվականի օգոստոսին Հայաստանի քննչական կոմիտեն 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայացրել էր վերջնական փորձագիտական զեկույց։ Երկրի քննչական գերատեսչության տվյալներով հանքի շահագործումից բնապահպանական վտանգներ չկան, և համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում հնարավոր ռիսկերը կարող են վերահսկվել։ Սակայն հայտնի է, որ ոչ մի հանքարդյունաբերական ծրագիր չի կարելի դրական համարել շրջակա միջավայրի համար, հատկապես բաց հանքարդյունաբերության ոլորտում։

Այս տարվա հունվարին «Ամուլսարի պաշտպաններ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել էր ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին, Բանկի խորհրդի նախագահի տեղակալ Դենիս Իլյինին, Հայաստանում Բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելքիկյանին: Այնտեղ հաստատվում էր Ջերմուկ համայնքի բնակիչների դիրքորոշումը, այն է «Ամուլսարը պետք է լեռ մնա, և վերջակետ»։ Նամակում նաև ասվում էր, որ հանքի շահագործման ծրագրին ցանկացած օգնություն «արկածախնդրություն է և դատապարտված է ձախողման»։

Լրատվամիջոցներում այդ նամակի հրապարակման հետ գրեթե միաժամանակ՝ հունվարի 18-ին, ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն էր տվել հանքավայրը շահագործող «Լիդիան-Արմենիա» ընկերության կողմից բաժնետոմսերի «նվեր» ընդունելու որոշմանը։ Այն ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել էր, որ 2023 թվականի փետրվարի 22-ին Նախարարների կաբինետի, Եվրասիական զարգացման բանկի և նշված ընկերության միջև կնքվել է հուշագիր։  Փաստաթղթով նախատեսվում էր դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստման, շինարարության և հետագա շահագործման աշխատանքները շարունակելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, ԵԱԶԲ-ն հուշագրի ստորագրումից հետո մեկ տարվա ընթացքում բազմիցս ընդգծել է, որ ծրագրի ֆինանսավորմանը բանկի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի բազմաթիվ գործոններից։ Այսպես, 2023 թվականի մարտին ԵԱԶԲ-ի հայաստանյան ղեկավար Արմեն Մելքիկյանը «Հայաստանի ձայն» թերթի հետ զրույցում նշել էր, որ հուշագրի ստորագրումը ԵԱԶԲ-ի համար միայն առաջին քայլն է բանկի հնարավոր մասնակցության ուսումնասիրման գործում։ 

2023 թվականի մայիսի կեսերին Ալմաթիում կայացած միջազգային կոնֆերանսում ԵԱԶԲ խորհրդի փոխնախագահ Դենիս Իլինը, պատասխանելով լրագրողների հարցերին, բացատրել էր, որ բանկը սպասում է Ամուլսարի հանքավայրի բնապահպանական նոր գնահատման արդյունքներին։ Բանկի փոխնախագահը նշել էր, որ ՀՀ կառավարությունը ծրագրի իրականացումը կարևոր է համարում հանրապետության տնտեսական զարգացման համար։

«Արկածախնդրությունից» հրաժարվելու հայ բնապահպանների վերոհիշյալ կոչից մոտ մեկ ամիս առաջ էլ ԵԱԶԲ-ն նշել էր, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել Ամուլսարի հանքում ներդրումների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ բանկը հայտարարել էր նախագծի «բացառիկ կարևորության» մասին Հայաստանի տնտեսության համար։ «Նախագիծը չափազանց կարևոր է երկրի տնտեսության համար, մենք դրան վերաբերվում ենք շատ զգույշ, շատ ուշադիր և առանց շտապելու։ Մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն փորձաքննություններ անցկացնել, այլ նաև նախևառաջ մշակել այդ ծրագրի բնապահպանական աջակցության ծրագիր այնտեղ գտնվող ազգային պարկը պահպանելու համար», - ասել էր Իլինը 2023 թվականի դեկտեմբերին:

Նույն թվականի հունիսին Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վստահություն էր հայտնել, որ հանքից առաջին արտադրանքը կստացվի 2024 թվականին։ Նրա խոսքով, ինժեներական աշխատանքներ են իրականացվում, պայմանագիր է կնքվել միջազգային Allied Gold ընկերության հետ, որը կիրականացնի շինարարական աշխատանքներ։ Երկարատև պարապուրդի ֆոնին շահագործող ընկերությունը միաժամանակ դժգոհել էր տպավորիչ օրական կորուստներից, որոնք գնահատում են մոտ 500 հազար դոլար։

Ակնհայտ է, որ վնասները միայն օպերատորը չի կրել, և դրանք չափվում են ոչ միայն ֆինանսական կորուստներով։ Հիմնովին արատավորվել է հանրապետության կառավարության համբավը, որը վերջին տարիներին հավաստիացրել էր, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված բնապահպանական ռիսկերը հնարավոր է հաղթահարել և փորձել էր ձեռք բերել օտարերկրյա ներդրումներ ներգրավելու արդյունավետ կառավարչի կերպար։ Հիմա պարզվում է, որ շրջակա միջավայրի պահպանության ու համաքաղաքացիների հետ համապատասխան երկխոսություն հաստատելու ոլորտում առկա մարտահրավերները չեն վերացվել, բացի դա նաև ցանկալի ներդրումները չեն կատարվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ
Ամենադիտված