Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողություններն Արցախի Հանրապետության ուղղությամբ (12 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ղազախստան՝ Մաքսավորների օր, Քենիա՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Սահմանադրության օր, Թուրքմենիա՝ Թուրքմենիայի չեզոքության օր, Ուկրաինա՝ Դաշտային զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1888– վախճանվել  է Ռուսական կայսրության հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքովը:

1902 –ծնվել է կոմպոզիտոր և դիրիժոր Ռուբեն Ստեփանյանը:

1913 - ծնվել է գրող Բենիկ Սեյրանյանը;

1914 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Վահան Արամունին։

1918- ռուս-վրացական պատերազմի ընթացքում հայկական ուժերը հարձակվել են Թիֆլիսի գուբերնիայի Բորչալուի նահանգի Սանահին քաղաքում գտնվող վրացական ուժերի վրա:

-Թիֆլիսում կայացել են հայ-վրացա-անգլիական եռակողմ բանակցություններ, կայացել է համաձայնություն Վրաստան անգլիական զորք մտցնելու մասին:

 1922 - ծնվել է գիտության գործիչ, ֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը:

1936– Երևանում բացվել է «Մոսկվա» կինոթատրոնը:

1937-կայացել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի  ընտրությունները։ Հայկական ԽՍՀ-ից ընտրվել է Միության պալատի 4 պատգամավոր և 25 պատգամավոր Ազգությունների պալատի համար։ 

1940 - վախճանվել է վրացական թատրոնի հայազգի դերասանուհի Մակո Սափարովա-Աբաշիձեն:  

1955 - ծնվել է  նկարիչ Սարգիս Գարուկյանը:

1992 – վախճանվել է նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ Ժիրայր Չուլոյանը:

2001-«Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» հայ մասնակիցները հրաժարվել են մասնակցել հանդիպումներին:

2004-կայացած «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) հերթական համագումարում ընտրված նոր վարչության կազմում բացակայել են ընդդիմադիր գործիչները՝ Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Մուրադ Կիրակոսյանը, Ալբերտ Բազեյանը և Մուշեղ Սաղաթելյանը:

2012-ԲՀԿ-ն որոշում է ընդունել նախագահական ընտրությունների վերաբերյալ, ըստ որի  Ծառուկյանը չի առաջադրվի և ԲՀԿ-ն որևէ թեկնածուի չի սատարի:

2020- ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողություններն Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Գյուղերից մեկն ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ, անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ:

2022-Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ  բնապահպանական պատճառաբանությամբ առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Սկսվել է Արցախի շրջափակումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

627– տեղի է ունեցել Նինվեի ճակատամարտը Բյուզանդական կայսրության  և Սասանյան Պարսկաստանի միջև:

1098 –1-ին խաչակրաց արշավանքի ժամանակ Բոեմունդ Տերենտսկու և Ռայմունդ Սեն-Ժիլսկու գլխավորած խաչակիրների բանակը գրավել է սիրիական Մաարրետ-էն-Նուումանի ամրոցը:

1761 —ծնվել է քանդակագործ, Լոնդոնի Մադամ Տյուսոյի մոմե արձանիկների թանգարանի հիմնադիր Մարիա Տյուսոն:

1766 —ծնվել է ռուս գրող, պատմագիր Նիկոլայ Կարամզինը:

1787– Փենսիլվանիան դարձել է ԱՄՆ-ի 2-րդ նահանգը:

1810– հիմնադրվել է Աստրախանի դրամատիկական թատրոնը:

1821 —ծնվել է ֆրանսիացի գրող Գուստավ ֆլոբերը:

1849 —վախճանվել է ֆրանսիացի ինժիներ Մարկ Բրունելը, որը կառուցել է առաջին թունելը Թեմզա գետի տակով:

1881 —ծնվել է ամերիկացի գյուտարար, ավտոմոբիլայն գործարկիչը՝ ստարտերը, ստեղծած Վինսենթ Հյուգո Բենդիկսը:

1911– Դելլին դարձել է Հնդկաստանի մայրաքաղաքը՝ մինչ այդ մայրաքաղաք է եղել  Կալկաթան:

1917– ալպիական Սեն-Միշել-դե-Մորեն կայարանում գնացքի վթարի և առաջացած հրդեհի պատճառով զոհվել է մոտ 700 իտալական ճակատից Ֆրանսիա վերադարձող ֆրանսիացի զինվոր:

1925 —ծնվել է ռուս կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին:

1928 - ծնվել է ղրղըզ արձակագիր Չինգիզ Այթմատովը։

1935 —Իրանի շահ Ռզա Փեհլևին պաշտոնապես թագադրվել է:

1939 —խորհրդա-ֆինական պատերազմի ընթացքում Տոլվայարվիի ճակատամարտում ֆիննական բանակը  պարտության է մատնել խորհրդային բանակին:

– վախճանվել  է համր կինոյի ժամանակաշրջանի ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Դուգլաս Ֆերբենքսը:

1961 —ԱՄՆ-ում տիեզերք է ուղարկվել առաջին ռադիոսիրողական OSCAR-1 արբանյակը:

1963 – Քենիան անկախացել է Մեծ Բրիտանիայից:

1985 —վախճանվել է շոտլանդացի ստեղնաշարային գործքիների վարպետ կատարող, «The Rolling Stones» խմբի ստեղծողներից մեկը հանդիսացող Իեն Ստյուարդը:

1991 —կազմավորվել է հանրահառչակ ռուսական «Լիցեյ» երաժշտական խումբը:

1995 —Կամրանյուի (Վիետնամ) շրջանում ռուսական պիլոտաժային «Ռուս վիտյազներ» խմբի երեք  Су-27-եր բախվել են լեռանը, զոհվել  են 4 օդաչուներ:

2003 —վախճանվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը:

2008-Շվեյցարիան միացել է Շենգենյան զոնային և դարձել այդ անվիզա մուտքի կազմակերպության 25-րդ անդամ երկիրը:

2016-սիրիական պատերազմի ժամանակ կառավարական ուժերի կողմից Հալեպն ազատագրվել է գրոհայիններից:

2020-վախճանվել է խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսյոր, բանաստեղծ և գրող Վալենտին Գաֆտը:

Կ. Խաչիկյան

Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Ամենադիտված