Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք». կամավոր Մանվել Խարդալյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 16-ին, տուն «վերադարձել»՝ 2021 թ. հունիսի 23-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հետաքրքրասեր երեխա էր Մանվելս: Փոքրուց էր հայրենասեր, իր հայրիկից էր դա ժառանգել: Երբ հայրը 1992 թ.ին մասնակցում էր Արցախյան առաջին պատերազմին, նա վեց տարեկան էր: Հայրիկը վերադարձել էր, անընդհատ հարցեր էր տալիս նրան, ասում՝ ես էլ եմ ուզում քո նման հերոս զինվոր լինել: Դպրոցական տարիներին իր դասընկերների հետ Եռաբլուր է այցելել, մի նկար ունի, երբ տիրի հրացանով նկարվել է Անդրանիկի նկարի կողքին, իսկ հետո ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Մանվելի մայրիկը:
 
Նրա խոսքով, որդին դպրոցում շատ լավ է սովորել, եղել է կարգապահ և օրինակելի աշակերտ: «Շատ էր սիրում Պատմություն, Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ֆիզկուլտուրա առարկաները: Ուսուցիչներն իրենից շատ գոհ են եղել: Շատ հարգանքով էր նրանց և դասընկերուհիների նկատմամբ: Բարի սիրտ ուներ: Երբ տեսնում էր՝ դրսում մեկը օգնություն է խնդրում, գալիս էր, ինձանից գումար ու հագուստ խնդրում, որ նրան տա: Չեմ մոռանում՝ Բանգլադեշում էինք ապրում, Մանվելը չորրորդ դասարանում էր սովորում, տուն եկավ՝ մա՛մ, փոքր քույրիկիս շորերից մի քանիսը կտա՞ս: Դրսում օգնություն խնդրող կնոջ էր տեսել, գրկին՝ փոքր երեխա: Հագուստն այդ երեխայի համար էր ուզում: Ես էլ իրեն չմերժեցի: Ավելի հասուն տարիքում, երբ վարսահարդարություն սովորեց, գնում էր մանկատներ, գեղեցկացնում բոլորին»: Դպրոցին զուգահեռ՝ Մանվելը տասը տարեկանից մինչև տասներորդ դասարան կարատեի է հաճախել:
 
«Մրցումների է մասնակցել, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակային տեղերի մեդալներով ու պատվոգրերով է պարգևատրվել: Սև գոտի պետք է ստանար: Չգիտես, թե ինչպես, ուսուցիչը Մանվելին տեսել էր ծխելուց, և Մանվելս սև գոտի այդպես էլ չստացավ: Նա չէր ծխում, թե ինչպես էր ծխախոտը ձեռքին հայտնվել, չգիտեմ»: Դպրոցն ավարտելուց հետո Մանվելը վարսահարդարություն է սովորել, աշխատել իր մասնագիտությամբ, մայրիկի խոսքով՝ շատ էր սիրում իր աշխատանքը: 20042006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Սիսիանում, որպես դիպուկահար: «Մեծ սիրով է ծառայել, դժվարություններին դիմադրել: Նկարներ կան, որտեղ դիրքերում է, ձյունը կիսով չափ ծածկել է իր մարմինը: Մեկ օր չի տրտնջացել, երբ իրեն ինչոր բան էինք ուղարկում, ասում էր՝ ինձ ոչ մի բան պետք չի, ամեն ինչ ունեմ»:
 
Զորացրվելուց հետո, երբ արդեն Մանվելն աշխատում էր, հանդիպում է իր ապագա կնոջը: 2008 թ.ին նրանք ընտանիք են կազմում: «Այդ ժամանակ իր աշխատանքը թողեց, կնոջ հայրն ու եղբայրը Մոսկվայում աշխատում էին, ասֆալտապատման աշխատանքի պատվերներ էին վերցնում և կատարում, Մանվելն էլ սկսեց իրենց հետ Մոսկվա մեկնել: Գարնանը մեկնում էր, աշնանը՝ վերադառնում: 2009 թ.ին տղայիս ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Սամվելը, իսկ հետո՝ Րաֆֆին ու Մանեն»: 2020 թ. սեպտեմբերի 27ին սկսվեց պատերազմը: Մանվելը կամավոր է մեկնում մարտի դաշտ: «Այդ տարի համավարակը տարածվեց, Մանվելը պետք է Մոսկվա մեկներ, սակայն ձգձգվեց իր մեկնելը: Մի շրջան ճանապարհները բացվեցին, որոշել էին ընտանիքով մեկնել, մի քանի տարի մնալ այնտեղ: Բայց հետո իմացավ, որ մեքենայով գնալը բավականին բարդ է, որոշեց ինքնաթիռով մեկնել, կնոջն էլ ասաց՝ կգնամ, մի որոշ ժամանակ հետո դուք կգաք: Իսկ հետո սկսվեց պատերազմը:
 
Տղաս ինքնաթիռի տոմսերը վերադարձրեց: Մանվելը չորս անգամ գնացել է զինկոմիսարիատ, որ մեկնի Արցախ, բայց իրեն մերժել են: Անգամ զինկոմիսարիատը փակ է եղել, ինքը կանգնած մնացել է դրա դիմաց: Աշխատանքից եկել եմ, իմացել, որ այնտեղ է, գնացել եմ իր մոտ, ասել՝ տղա ջան, տուն արի, տեսնում ես՝ քեզ չեն տանում, ինչի՞ ես այստեղ կանգնել: «Զինգրքույկս տվել եմ իրենց, որ ինձ կանչեն»: Իր զինգրքույկը վերադարձրել էին իրեն, շատ նեղված եկավ տուն՝ մեկ է, պետք է գնամ, չեմ կարող չգնալ: Զինկոմիսարիատում իրեն բոլորը ճանաչում էին, ասում էին՝ նման երիտասարդ չենք տեսել, իրեն չենք տանում, բայց անընդհատ գալիս է: Այդ ընթացքում նաև ուտելիք և այլ անհրաժեշտ իրեր էին հավաքում Արցախ ուղարկելու համար, ինքն էլ էր միանում այդ աշխատանքին և ուտելիք ու հագուստ ուղարկում»: Տիկին Մարինեն ասում է՝ որդին այնքան համառեց, մինչև իրեն էլ ռազմաճակատ տարան:
 
«Հոկտեմբերի 4ին մեկնել է, երկու օր Սովետաշենի պոլիգոններում է եղել, հոկտեմբերի 6ին տարել են Արցախ: Սկզբից եղել է Մասիվի ջոկատում: Եղել են Ջրականում, Հադրութում, Վարանդայում: Առաջնագծում է եղել, ահագին զոհեր են ունեցել, երբեք չեն նահանջել: Հինգ ընկերով միացել են «Լեգեոն» ջոկատին: Տղայիս վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14ին ցերեկը ժամը երեքին: Ասաց. «Մա՛մ ջան, չմտածես, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք»: Արձագանքեցի՝ Մանվել, ինչ կլինի, արի: «Մա՛մ, լավ, երկար մի խոսի», և անջատեց հեռախոսը»: Մանվելը զոհվել է հոկտեմբերի 16ին Քարքաբազարում: «Իրենց «Լեգեոն» ջոկատը կռվել է Վարանդայի ուղղությամբ: Ամբողջ ջոկատը զոհվել է»: Մանվելն ուշ է տուն «վերադարձել»: «Երկու անգամ ես եմ արյուն հանձնել, մեկ անգամ՝ իր որդին: Մանվելի ինքնությունը հաստատվում է 2021 թ. հունիսի 23ին: Այդ ընթացքում իրեն էինք փնտրում, գնում էի զինկոմիսարիատ, ասում էի՝ որդիս «Լեգեոն» ջոկատում է եղել, իմ տղային բերեք: Իրենք ինձ ոչինչ չէին կարողանում պատասխանել, քանի որ գիտեին՝ այդ ջոկատից ոչ ոք ողջ չի մնացել»:
 
Մանվելի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 2ին՝ իր հայրիկի հուղարկավորության օրը: «2013 թ.ին մահացել է Մանվելի հայրիկը: Հուղարկավորված է Ջրվեժում: Մանվելս պատերազմ գնալուց տղայիս ու փեսայիս ասել էր՝ այս անկյունն իմ տեղն է, եթե չգամ: Դրա համար որոշեցինք, որ նա Ջրվեժի պանթեոնում լինի»: Ապրելու ուժի մասին: «Պատերազմի օրերին Մանվելն ասում էր. «Հաղթանակով եմ գալու, մեր բակի ֆուտբոլի դաշտում սեղան եմ գցելու՝ հաղթանակը նշենք»: 2022 թ.ին՝ իր ծննդյան օրը, մեր ընտանիքի միջոցներով հուշաքար ու ցայտաղբյուր տեղադրեցինք՝ ի հիշատակ մեր տղաների: Աղբյուրի վրա մեր Նորքի իններորդ զանգվածից անմահացած տղաների անուններն ենք նաև նշել: Ինձ համար Մանվելս հաղթանակած է վերադարձել: Թիվ 197 դպրոցում, որտեղ իր երեխաներն են սովորում, Մանվելն իր անկյունն ունի: Թիվ 179 միջնակարգ դպրոցում, որտեղ նա է սովորել, էլի իր անկյունն ունի: Հինգերորդ զանգվածում գործող եկեղեցու բակում երկու հուշաքարերի վրա գրված են «Մասիվի» 106 հերոս տղաների անունները: Իր անունով եղևնի ունի նաև «Հավերժի պուրակում»»: Մանվելը տան չորս երեխաներից մեկն է: Ու հիմա տիկին Մարինեին իր զավակներն են ուժ տալիս և, իհարկե, Մանվելի ընտանիքը՝ կինն ու երեխաները. «Բոլորս իրար թև ու թիկունք ենք դարձել, որ կարողանանք ամուր լինել»:
 
Հ. Գ. Մանվել Խարդալ յանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պատվոգրերով, նաև մեդալներով ՀԿների կողմից: Հուղարկավորված է Ջրվեժի պանթեոնում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Ամենադիտված