Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ մեկ անգամ, հիմնվելով փաստական տվյալների վրա, նշել ենք, որ չնայած արտաքուստ շղարշին ու «փիարին», որ օրվա իշխանություններն ակտիվորեն կիրառում են, խաղամոլական «բիզնեսները» Հայաստանում ավելի ու ավելի են ծաղկում, տարածում իրենց շոշափուկներն ու մեծացնում ընդգրկման ծավալը: Տեսեք, չնայած արտաքուստ մի քանի օրենսդրական նախաձեռնություններ եղան՝ կապված բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակման, այդ ընկերությունների ծառայություններից օգտվելու և այլ «ուղեկից» երևույթների հետ կապված, փաստն այն է, որ «խաղամոլական» շրջանառության ծավալները շարունակեցին աճել: Ու այդ ամենը՝ փաշինյանական իշխանությունների օրոք: Ժամանակին մեծ աղմուկ հանեց այն պաշտոնական տեղեկությունը, որ միայն 2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար դրամի, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար դրամի խաղադրույք:
 
Չէ, դուք միայն պատկերացրեք՝ 5 տրիլիոն դրամ: Բայց, նկատենք, որ դա 2022-ին: Իսկ հիմա 2024 թվականն է, տարեվերջը, առջևում 2025-ն է: Իսկ եթե նկատի ունենանք, որ 2022-ից հետո միակ բանը, որը փաշինյանական Հայաստանում աճել է, դա խաղամոլության ծավալն է, ապա պատկերը առավել պարզ կդառնա: Թեպետ, դա արդեն ոչ թե պատկեր է, այլ ամենաիսկական աղետ: Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է փաշինյանական իշխանությունը պայքարում (իբր թե, էլի) այս, կներեք արտահայտության համար, ոլորտի դեմ, որ այն գնալով ավելի ու ավելի է ծաղկում ու ծավալվում: Չնայած, ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ հազիվ թե այս իշխանություններն իրականում որևէ պայքար տանեն խաղամոլական բիզնես ասվածի դեմ: Նրանք չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Մյուս գործոնը, որը քիչ հավանական է դարձնում փաշինյանական իշխանության կողմից նշված «ոլորտում» իրական պայքար ծավալելու հնարավորությունը, որքան էլ տարօրինակ հնչի... տնտեսական ցուցանիշներն են:
 
Բանն այն է, որ նշված «ոլորտում» տրիլիոնների հասնող շրջանառությունը թույլ է տալիս ինչ-ինչ տնտեսական աճեր ու աճող ցուցանիշներ ցուցադրել: Իսկ այն, թե այդ «աճերն» ինչ կառուցվածք ու բովանդակություն ունեն, իշխանավորներին ու նրանց փիարշիկներին առանձնապես չի հետաքրքրում: Այս աղետալի վիճակին է անդրադարձել նաև խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը՝ լրատվամիջոցներին տրամադրած հոդվածում, որի վերնագիրն ինքնին խոսուն է. «Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է»: Պատգամավորը մասնավորապես նշում է. «Կարելի է ասել՝ խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը: Մի կողմից՝ կործանվում են մարդկանց ճակատագրերը, իսկ մյուս կողմից՝ հնարավոր բոլոր օգուտները քաղում և վայելում է օրվա իշխանական խմբակը։
 
Պարզ օրինակ՝ թռիչքաձև աճող գերշահույթներին սեփական շրջանակի օլիգարխներով մասնակցություն՝ մեծ փայերի տեսքով, այդ գերշահույթներից իրենց նեղ քաղաքական նենգ շահերի սպասարկում»: Բայց հարցը միայն հայեցողական կամ թեկուզ՝ քաղաքական գնահատականներն ու ընկալումները չեն: «Չոր» թվային տվյալներն ու տնտեսության վիճակին վերաբերող ցուցանիշները համեմատության մեջ շատ ավելի տպավորիչ, եթե չասվի՝ ահազանգիչ են: Այսպես. գյուղատնտեսության ոլորտը, տևական անկումից հետո, այս տարվա առաջին ինը ամիսներին արձանագրել է զրոյականին մոտ աճ: «Զրոյականին մոտ աճի արձանագրումը սովորական է նաև արդյունաբերության ոլորտում: Բացառությամբ նախորդ մի քանի ամիսների, ինչը պայմանավորված էր ռուսական ոսկին աննախադեպ մեծ ծավալներով Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հետ,-նշում է Թադևոսյանը, ապա հավելում:
 
- Տեղեկատվության և կապի ոլորտում ունենք էական անկում՝ 8,5 տոկոսի չափով: Առավել մտահոգիչ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի խորացող ճգնաժամը, որն արդեն արտահայտվում է շուրջ 13 տոկոսանոց անկումով: Մեկ երկրից տնտեսական կախվածությունն աճում է թռիչքաձև՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը դարձել է 41 տոկոս՝ աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ ընդամենը 7,2 տոկոս՝ նվազելով 17 տոկոսով: Կապիտալն էլ է փախնում մեր երկրից. միայն այս տարվա ինը ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսքը կազմում է 55 միլիոն ԱՄՆ դոլար»: Այս ամենի խորապատկերում ուշադրություն է գրավում պետական պարտքի շարունակական ավելացումը: Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը երկիրն «ստանձնել» է մոտ 6 մլրդ դոլարի հասնող պետական պարտքով, իսկ այժմ, այսինքն՝ իր պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում «հաջողացրել» է այդ բացասական ցուցանիշը կրկնապատկել: Այժմ պարտքը հասնում է գրեթե 13 միլիարդ դոլարի, իսկ դրա տարեկան սպասարկման ծավալն էլ գերազանցում է 1 միլիարդ դոլարը:
 
Այնպիսի տպավորություն է, որ եթե Հայաստանի «տնտեսական կյանքի» շարժիչը խաղամոլությունն ու խաղատներն են, ապա ամբողջ Հայաստանն էլ Փաշինյանի ու նրա կառավարության «խաղամոլության» առարկան է: Այլ կերպ անհնար է բացատրել պարտքի նման՝ կրկնապատիկ ավելացումը: Ախր, այդ ավելացումով հանդերձ, պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր էլ չեն լուծել: Ընդդիմադիր պատգամավորը ներկայացնում է նաև խաղամոլության թռիչքաձև աճող, ինչպես ինքն է նշում՝ «արյունոտ» վիճակագրության որոշ փաստեր:
 
Այսպես. միայն 2024 թվականի հունվարսեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ դառնալով 201 միլիարդ 582 միլիոն դրամ կամ շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2023 թվականին միայն խաղատների գործունեությունը՝ նախորդ տարվա համեմատ, աճել է նախադեպը չունեցող չափով՝ 2,7 անգամ: «Ի դեպ, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի բոնուսը ստացել է իշխանափոխության տարին։ Այս ոլորտի ծավալը 2018 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 46 տոկոսով՝ շրջանառությունը հասցնելով 306 միլիարդ դրամ»,-գրում է Թադևոս Ավետիսյանը: Դե, իսկ տրիլիոնների մասին մենք արդեն նշեցինք: Իսկ եթե տրիլիոններ են «վառվում», ապա դրանք ինչ-որ մեկին, այս դեպքում՝ ինչոր մեկերին պե՞տք են:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Պենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ
Ամենադիտված