Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի 1/1 հասցեում գործող գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ նշված գազալցակայանից, հոսանքահարվելու հետևանքով, շտապօգնության բժիշկների թիվ 22 խումբը «էլեկտրահարություն, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 35 տարեկան անհայտ տղամարդու, ով գիտակցության չգալով մահացել է։

Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովսեփյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արամ Գևորգյանն ու պարեկ Նարեկ Միքայելյանը։

Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Մելքոն Ն.-ն է, ով նշված գազալցակայանում տանիքի վրա աշխատելու ժամանակ հոսանքահարվել էր։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մուրադխանյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոhվել է 8 ամերիկացի զինծառայող Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանան Հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի Միքայել սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 599 դեպք. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽ-ում Գեղարդավանքից կատարված գողությունը բացահայտվել է․ տղամարդը ձերբակալվել է Չինաստանը Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման ֆոնին կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին գործերին Մտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավորՊուտինը շնորհավորել է Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ Վիտկոֆֆն ու Քուշները չեղարկել են նախատեսված այցն Իսրայել Օդի ջերմաստիճանը կնվազիԻրանը գնում է վա-բանկ Ի՞նչ է սպասվում ԱԱԾ շենքը հրկիզող տղամարդունՄրգաշատ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տներըԱրդեն 10 օր է` Իրանում անջատված է ինտերնետը Դուբայի անշարժ գույքի շուկայի ինդեքսը հինգերորդ օրն անընդմեջ նվազում է Թուրքիան F-16 կnրծանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում Հարգանքի տուրք՝ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հիշատակին Թրամփը նավթի գնի աճը համարում է ոչ մեծ վճար ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության դիմաց Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բուրբոն Ջիմ Բիմ G7-ի երկրները կքննարկեն նավթի արտակարգ պահուստները բաց թողնելու հարցը. Financial Times Խամենեիի ընտրությամբ ուղերձ է հղվում, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ Երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա Ռուսական հացահատիկով գնացքը այսօր Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան. ԶԼՄ ՃՏՊ՝ Արարատում․ վիրավորներ կան Վերսկսվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով բեռնափոխադրումների մուտքն ու ելքը Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Տեղեկացեք․ մինչև 20։00-ն ջուր չի լինիԱրտառոց դեպք՝ Արարատի գյուղերից մեկում«Պատմաբան Մուրավյով. «Իրական Հայաստանի» պատմությունը քաղաքական անպատասխանատվության ապոթեոզն է» Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը «Հայաստանը կարող է դառնալ ռազմական թիրախ Կովկասում» Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գաբոնի հետ. պատմության այս օրը (09 մարտ)Մի շարք հասցեներում գազ չի լինիԴոլարն ու ռուբլին թանկացել ենՆոր մանրամասներ՝ ողբերգական վթարիցԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան՝ nւրանը զավթելnւ համար․ AxiosՅամալի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Ատլետիկի» դեմ խաղում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդ9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. ՓաշինյանԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ամենադիտված