Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում տեղի են ունենում կտրուկ ու հաճախ քիչ կանխատեսելի զարգացումներ, իսկ երբ ինչ-որ պահի գործընթացները դուրս գան իրենց հունից ու անվերահսկելի բնույթ ստանան, ապա բացառված չէ տարածաշրջանային հրդեհների բռնկումը, ինչու չէ՝ նաև համաշխարհային պատերազմի հավանականությունը։ Ներկա փուլում ականատես ենք գլոբալ դիմակայության, որն ընթանում է մի կողմից՝ հավաքական Արևմուտքի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև։ Բայց, ի տարբերություն արևմտյան բլոկի, վերջին երեքը միավորված չեն որևէ միասնական համակարգում, ոչ էլ նրանց քաղաքակրթական արժեքներն են նրանց միավորում։
 
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի՝ միջազգային հարաբերություններում գերակայությունը պահպանելու ձգտումներով պայմանավորված՝ ճնշումները համագործակցության դաշտ են ստեղծում Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև։ Եվ որքան էլ Արևմուտքը չցանկանա, այս պետությունները խորացնում են իրենց հարաբերությունները ինչպես միմյանց, այնպես էլ այլ դերակատարների հետ՝ հիմք նախապատրաստելով լիովին բազմաբևեռ աշխարհակարգին անցնելու համար։ Այս ամենով հանդերձ, ևս մեկ նոր իրողություն է նշմարվում։ Միջազգային հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում որոշ ինքնուրույն խաղացողներ են գլուխ բարձրացնում, օրինակ՝ Բրազիլիան, Հնդկաստանն ու Թուրքիան։
 
Թուրքիայի դերակատարությունը հատկապես վերջին տարիներին շատ է մեծացել։ Եվ այդ երկիրը, արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինելով հանդերձ, գլոբալ հարավի գլխավոր համագործակցային ձևաչափին՝ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել։ Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո էականորեն ամրացել են Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, որն ավանդականորեն համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Ուստի, կան բոլոր պայմանները, որ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում կոնկրետ բախվեն։ Թուրքիայի ակտիվացումը որոշակի անհանգստություն է առաջ բերում նաև Իրանում՝ հաշվի առնելով, որ պանթուրքական ծրագրերի իրականացումը կարող է հիմքեր ստեղծել Իրանի կազմաքանդման համար, իսկ դրա առաջին քայլը կարող է լինել Սյունիքի նկատմամբ թուրքական վերահսկողությունը։
 
Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման Թուրքիան միշտ տաք է պահում։ Եվ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հերթական անգամ անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծն է, և Բաքուն կորոշի, թե որ երկրի տարածքով պետք է անցնի ճանապարհը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան պահանջում է, որ Բաքուն ամբողջովին լոյալություն ցուցաբերի Անկարայի նկատմամբ, դրա համար էլ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե միշտ ընդգծում են, որ Ադրբեջանն իրենց աջակցության արդյունքում է, որ հաղթանակ է տարել։ Այս տեսանկյունից թուրքական կողմին ավելի շատ կարող է անհանգստացնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը սկսի ավելի ու ավելի շատ համագործակցել Ռուսաստանի հետ։
 
Մյուս կողմից էլ՝ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը նաև Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վրա։ Այդ երկիրը ոչ միայն էներգակիրներ է մատակարարում դեպի Թուրքիա, այլև ներդրումներ է կատարում թուրքական տնտեսության մեջ, իսկ թուրքական բազմաթիվ ընկերություններ գործունեություն են ծավալում Ադրբեջանում։ Քաղաքական ու տնտեսական հանգամանքներով է պայմանավորված, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախվածության մեջ է դնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։
 
Զուգահեռ՝ այս դեպքում Անկարան հնարավորություն է ստանում Ադրբեջանի միջոցով առաջ մղել Հայաստանի առաջ դրված իր նախապայմանները։ Ու չնայած հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմանը, բացառված չէ նաև այնպիսի զարգացումը, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկել։ Տևական ժամանակ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի՝ COP29-ի՝ Բաքվում անցկացվելու հեռանկարը զսպում էր հարձակում սկսելու Ադրբեջանի ախորժակը՝ հաշվի առնելով միջազգային արձագանքը։ Բայց համաժողովից հետո Ադրբեջանի ձեռքերն ազատվում են։ Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար Սյունիքի վրա հարձակում գործելու համար նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել տարածաշրջանային հակամարտությունների ընդլայնումը։ Խոսքը մասնավորապես Իրան-Իսրայել հակամարտության, իսկ մյուս կողմից էլ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին է։
 
Եթե հանկարծ Իրանն ու Իսրայելը ներքաշվեցին տաք պատերազմի մեջ, ապա հնարավոր կլինի կոտրել իրանական կողմի դիմադրությունը պանթուրքական միջանցքի հարցում։ Միաժամանակ «նպաստավոր» պայմաններ կարող է ձևավորել, եթե Ռուսաստանն ավելի խոր հակամարտության մեջ ներքաշվի ՆԱՏՕ-ի հետ, իսկ դրա համար հիմքեր կան։ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմը հեռանալուց առաջ փորձում է սրել իրավիճակը և ուկրաինական կողմին թույլատրել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին։ Ռուսական կողմի կտրուկ պատասխանն էլ կարող է էապես բարդացնել իրավիճակը՝ աշխարհը կանգնեցնելով միջուկային պատերազմի վտանգի առաջ։ Իսկ երբ Մոսկվան այսպիսի հանգամանքներում չափից ավելի կենտրոնանա արևմտյան ճակատի ուղղությամբ, ապա Թուրքիայի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։
 
Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ում հունվարից նախագահ Թրամփի կառավարմանը, ապա նոր վարչակազմի համար Հարավային Կովկասը կարող է ուղղակի երկրորդական նշանակություն ստանալ։ Ուստի, այս պայմաններում առանցքային նշանակություն կարող է ստանալ, որ Հայաստանը կարողանա իր հարաբերությունները խորացնել Ռուսաստանի ու Իրանի հետ, որոնք թուրքական ազդեցությունը զսպելու հիմնական ծանրությունը կարող են վերցնել իրենց վրա։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում
Ամենադիտված