Ֆրանսիայում ֆեյսբուքը տուգանվել է 150 հազար եվրոյով՝ լրտեսության համար
ՖՈՏՈՖրանսիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ազգային հանձնաժողովը (CNIL) ֆեյսբուքին տուգանել է 150 հազար եվրոյով։
2015թ․-ին CNIL-ի կանոնների փոփոխություններից հետո իրականացվել է սոցիալական ցանցի փաստաթղթերի ստուգումներ։ Արդյունքում պարզվել է, որ ֆեյսբուքը զանգվածաբար օգտագործել է մարդկանց անհատական տվյալները՝ նպատակային գովազդների համար, ինչպես նաև հետևել են մարդկանց որոնումները՝ «cookies»-ի միջոցով։
2016թ․-ի հունվարին հանձնաժողովը ֆեյսբուքին 3 ամիս ժամանակ էր տվել ուղղել թերությունները։ Այնուհետ ժամկետները երկարացվեցին, սակայն ֆեյսբուքն այդպես էլ քայլեր չձեռնարկեց պահանջվող միջոցներն իրականացնելու համար։