Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնն ու Լոնդոնը համառորեն Հայաստանին մղում են դեպի ազգային ինքնասպանություն, գրում է ritmeurasia.ru-ն։ Ըստ ԱՄՆ-ի, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը պետք է հրաժարվի սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և Ռուսաստանի Դաշնության հետ կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք համապատասխանում են այդ երկրի շահերին։ Նույն նպատակով ԱՄՆ-ի հետ մեկտեղ Մեծ Բրիտանիան է Հայաստանին ակտիվորեն քաշում իր տակ։ Արդեն ավելի քան վեց ամիս է, ինչ Փաշինյանի վարչախմբի ամենաարևմտամետ քաղաքական թևն ակտիվորեն փորձում է ստանալ այն ամբողջ աջակցությունը, ինչը հասանելի է երկրում։

Շնորհիվ համապատասխան ջանքերի այս տարվա գարնանը Հայաստանը վարձեց Sanctuary Counsel ընկերության ծառայությունները՝ կապի և փիառի կառավարման ընկերություն, որը հիմնադրվել է 2019 թվականին Դեյվիդ Մակ Դոնայի կողմից: Ընկերությունը ֆորմալ առումով համարվում է հասարակայնության հետ կապերի և փիառի խորհրդատուների անկախ ընկերություն: Բայց իրականում, նույնիսկ ֆորմալ առումով, նրա գործերի համար պատասխանատուն ոչ այլ ոք է, քան բրիտանական բանակի նախկին շտաբի պետ Ռիչարդ Դաննաթը, այժմ լորդ Դաննաթը, ով մարտի սկզբից Sanctuary Counsel-ի ավագ խորհրդականն է։ Այդ առնչությամբ ֆրանսիական հետախուզական ծառայությունների ոչ պաշտոնական խոսափողը՝ Intelligence Online-ը, նշել է, որ ներկայումս Դաննաթն է փաստացի ղեկավարում ընկերության բոլոր գործերը, և խորհուրդներ տալիս Երևանին ավելի սերտ հարաբերություններ հաստատել Լոնդոնի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում ռազմական։ Փաստն այն է, որ Դաննաթը կապերի լայն շրջանակ ունի ռազմական ոլորտում։ Կառավարության խորհրդական աշխատելուց հետո նա ղեկավարում էր Calian UK  խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած էր բրիտանական բանակի աջակցության և վերապատրաստման մեջ: Նա ներկայումս նաև խորհրդական է ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքեր և հսկման սարքավորումներ արտադրող Teledyne FLIR-ի և փաստաթղթերի փոխանակման անվտանգ հարթակ FileSwap Global-ի հետ, որը համագործակցում է Օքսֆորդի, Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարանների արհեստական ​​ինտելեկտի բաժինների հետ:

Դաննաթի ակտիվ աշխատանքի շնորհիվ այս տարվա գարնանից Լոնդոնը և Երևանը քննարկում են, ի թիվս այլ հարցերի, թույլ տալ Մեծ Բրիտանիային անօրինական միգրանտներ ուղարկել Հայաստան՝ Ռուանդայի հետ արդեն իսկ կնքված համաձայնագրի օրինակով: Նման համաձայնագրի ստորագրումից հետո Մալիից և Եմենից առաջին հազարավոր ներգաղթյալները կսկսեն ժամանել Հայաստան։

Այն, որ բրիտանական կառավարությունը բանակցություններ է վարում Հայաստանի և մի շարք այլ երկրների (Բոտսվանա, Կոտ դ'Իվուար և Կոստա Ռիկա) հետ, որոնց վարչակարգերն արդեն պատրաստ են ընդունել Մեծ Բրիտանիայից արտաքսված անօրինական միգրանտներին, արձանագրվել է անգլալեզու մամուլում, և դա Մեծ Բրիտանիայի ԱԳՆ համապատասխան փաստաթղթերին հղումով։ Օրինակ ինչպես նշել է The Times-ը, բրիտանացիները նման բանակցություններ են վարում արդեն մեկուկես տարի։ Սկզբում խոսքը գնում էր միայն Ռուանդայի և աֆրիկյան այլ երկրների մասին, որտեղ առաջարկվում էր ուղարկել այն օտարերկրացիներին «որոնք վտանգի տակ են գտնվում իրենց հայրենիքում», սակայն մինչ այժմ հնարավոր չի եղել անգամ մեկ միգրանտ ուղարկել այնտեղ։ Ուստի 2023 թվականի սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոչերտին համապատասխան բանակցություններ սկսեց Հայաստանի հետ։

Այսպիսով, անգլո-սաքսոններն արդեն բացահայտորեն են Հայաստանը դասում աֆրիկյան բանտուստանների շարքին և բառացիորեն երկիրը մղում են դեպի ազգային ինքնասպանություն, որը կապված է հայ բնակչության մոլորակի անբարենպաստ շրջանների ամենաչզարգացած աբորիգեններով փոխարինման հետ։ Եվ Փաշինյանի ռեժիմը ընդառաջում ու ամեն կերպ աջակցում է դրան։ Օգտագործված է ամեն ինչ՝ ռուսաֆոբիայից և դա ամրապնդող կադրային քաղաքականությունից սկսած մինչև Հայաստանում անօրինական միգրանտներով բնակեցումը։ Հատկանշական է այն, որ անգլո-սաքսոնական լրատվամիջոցները դա շեփորում են միանգամայն բացահայտորեն միաժամանակ ոչ մի խոսք չասելով, թե ո՞ւր են անհետացել 120 հազար ղարաբաղցի հայերը։

Ավելին, Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով ռուսաֆոբական տրամադրությունների բորբոքումն անգլո-սաքսոնների և նրանց փաշինյանական ծառաների կողմից տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Հայաստանի իրական կապերը կարող են աճել և շոշափելի օգուտներ բերել հայ ժողովրդին։ Իրոք, չնայած պաշտոնական Երևանի Ռուսաստանից հեռու մնալու ջանքերին, ռուս սահմանապահների ծառայություններից հրաժարվելուն, ՀԱՊԿ-ի հետ փաստացի խզմանը և այլ բաների երկրների երկկողմ առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կան համապատասխան կապեր և դրանք ավելանում են: Բացի դա ռուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ ուղղակիորեն հայտարարել են, որ Մոսկվան շարունակում է Երևանը դիտել որպես իր դաշնակից։

Այնուամենայնիվ, դա հենց այն է, ինչից կտրականապես դժգոհ են ԱՄՆ Պետդեպարտամենտը, Մառախլապատ Ալբիոնի նրա գործընկերները և Սորոսի այն խնամակալները, ովքեր ներկայումս կառավարում են Հայաստանը և փորձում են ամեն կերպ խայթել Մոսկվային:

Ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաները ոչ միայն աչք են փակում տարածաշրջանում Փաշինյանի վարչակարգի սադրիչ գործողությունների վրա, այլ նաև հրապարակայնորեն աջակցում են այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր միանշանակորեն խոսում են Ուկրաինայում տեղի ունեցողի օգտին՝ ըստ էության սադրելով, որ ուկրաինական ոգով ամենաբացասական սցենարների կրկնություն լինի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Հայաստանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև
Ամենադիտված