Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Վրաստանը շարունակելու է այն արտաքին քաղաքականությունը, որը տանում էր նախկինում։ Իսկ այս ֆոնին Արևմուտքից անընդհատ դժգոհություններ են հնչում։ Այդ դժգոհության դրսևորումներից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունն է Վրաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այդ հայտարարության մեջ առաջին հերթին նշվում էր Վրաստանի կողմից վարվող կուրսը փոխելու պահանջի մասին։ Իսկ ի՞նչ կուրսի մասին է խոսքը։ Թերևս փակագծերը բացելու դեպքում կստացվի՝ Արևմուտքից դժգոհ են, որ Վրաստանը իրենց դուդուկի տակ չի պարում։ Այսինքն՝ Արևմուտքից ակնկալում էին, որ Վրաստանը պետք է դառնար իրենց խամաճիկը և այնպիսի քայլեր ձեռնարկեր, որ միայն իրենց է ձեռնտու, թեկուզ եթե այն չի բխում վրացական շահերից։
 
Օրինակ՝ վրացական կողմից մեկ անգամ չէ, որ պնդել են, թե Արևմուտքից իրենց դրդում են, որ Ռուսաստանի դեմ առճակատման մեջ մտնեն ու երկրորդ ճակատ բացեն։ Խնդիրն այն է, որ արևմտյան երկրներին ավելի շատ հետաքրքրում է Ռուսաստանին ինչ-որ կերպ վնաս տալը, քան թե այն, թե, ի վերջո, ինչ տեղի կունենա Վրաստանի հետ։ Արևմտյան շահերին ստորադասվում է հազարավոր մարդկանց զոհվելու կամ երկիրն ավերակների վերածվելու հանգամանքը։ Այլ կերպ ասած՝ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանն իրեն կրակը գցի, իսկ արևմտյան գործընկերներն էլ ձեռքները տաքացնեն այդ խարույկի վրա։ Չնայած, այստեղ արտառոց ոչինչ չկա. ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելն Արևմուտքի գործելակերպն է։ Դա այն է, ինչ հիմա անում են Ուկրաինայում։ Մի ժամանակ էլ Արևմուտքից պահանջներ էին հնչում, թե Վրաստանը պետք է ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային։ Իսկ Թբիլիսիից էլ արձագանքում էին, թե ինչո՞ւ պետք է իրենք շտապեն Կիևին օգնել, երբ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ուկրաինան լուռ հետևում էր, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի հետ։
 
Բայց ամենազարմանալին այն է, որ արևմտյան պաշտոնյաները Վրաստանի իշխանություններին կոնկրետ մեղադրում են ռուսամետ կամ ռուսական կողմնորոշում ունենալու մեջ, ինչն առնվազն անհեթեթություն է։ Վրաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե իրենց երկրի ապագան տեսնում են եվրոպական համայնքում, բայց ոչ թե խամաճիկի, այլ ինքնուրույն դերակատարի կարգավիճակում։ Նրանք վրացական հանրությանը ևս ցույց են տալիս, որ գնում են իրենց երկրի անկախության, ինքնիշխանության, ինքնուրույնության և հավասարակշռված քաղաքականության հետևից։ Միևնույն ժամանակ, «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարած թիմը ձգտում է պահպանել հարաբերությունների դրական դինամիկան Ռուսաստանի հետ։
 
Խնդիրը ոչ միայն այն է, որ Վրաստանը և Ռուսաստանը սահմանակից երկրներ են, այլև տնտեսական առումով Վրաստանի համար Ռուսաստանը շատ կարևոր է։ Պատահական չէ, որ Ռուսաստանը Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերներից է։ Անցյալ տարվա տվյալներով՝ Վրաստանի առևտրաշրջանառության 20,9 %-ը տեղի է ունեցել ԵՄ-ի, 13,8%-ը՝ Թուրքիայի, իսկ 11,1%-ը Ռուսաստանի հետ։ Հատկապես ուշագրավ է, որ Վրաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ ավելանալու միտումներ է ցուցաբերում։ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին այն արդեն կազմել է 1 մլրդ 313 մլն դոլար: Միայն գինու արտահանումը Վրաստանից դեպի Ռուսաստան աճել է 14 տոկոսով: Արդյունքում Ռուսաստանին բաժին է ընկնում վրացական գինու արտահանման 68,5 տոկոսը: Այս պայմաններում Վրաստանը չի կարող չունենալ հավասարակշռված քաղաքականություն, ինչին էլ հետամուտ են լինում վրացական իշխանությունները՝ ամբողջովին կախվածության մեջ չհայտնվելով որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից։ Մակրոնի, Շոլցի և Տուսկի հայտարարության մեջ նշվում էր նաև Վրաստանում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության և եվրոպական արժեքների ու սկզբունքներին հակասությունների մասին։

Իսկ որո՞նք են այդ եվրոպական արժեքները՝ երկակի ստանդարտնե՞րը։ Երբ որ պետություններն ամբողջովին Արևմուտքի խամաճիկ են և հակառուսաստանյան քաղաքականություն են վարում, ապա այդ դեպքում համապատասխանո՞ւմ են եվրոպական արժեքներին։ Իսկ եթե հանկարծ հավասարակշռված քաղաքականություն են վարում, ապա չեն համապատասխանո՞ւմ եվրոպական արժեքներին։ Ահա, այսպիսի երկակի տրամաբանությամբ են եվրոպական արժեքները մեկնաբանվում։ Ու այս շրջանակում կարող են նույնիսկ որոշակի սահմանափակումներ կիրառվել Վրաստանի նկատմամբ։ Իսկ, օրինակ՝ խանական կառավարման համակարգ ունեցող Ադրբեջանը, որը ցույց է տվել, որ մարդու իրավունքների վրա էլ, եվրոպական արժեքների վրա էլ թքած ունի, իրեն դիրքավորում է որպես ԵՄ-ի էներգետիկ գործընկեր։ Եվրոպական երկրներից շատերն ուղղակի գուրգուրում են Ալիևի ռեժիմին։ Չեղավ մի դեպք, որ եվրոպական երկրների ղեկավարները նույն ջանասիրությամբ դատապարտեին Ադրբեջանի գործողությունները, երբ որ ցեղասպանական հանցագործություններ էին տեղի ունենում Արցախի բնակչության նկատմամբ։ Այս դեպքում նրանց կուրացրել է արդեն ադրբեջանական գազը։ Ահա, թե ինչի մասին են վկայում եվրոպական արժեքներն ու սկզբունքները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փորձագետներ. Ե՞րբ կսկսվի Հայաստանի վերադարձը դեպի ՌուսաստանՓաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ
Ամենադիտված