Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «COP29-ին ընդառաջ հայ գերիների վերադարձը սպասված, գուցե նաեւ բաղձալի է, սակայն նրանց հետ Հայաստան չեն վերադառնալու ռազմաքաղաքական գերիները։ Ռազմաքաղաքական գերիները՝ Արցախի Հանրապետության ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, հրաժարվել են անգամ իրավաբանի կամ փաստաբանի ծառայություններից:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը միակն է Ռուբեն Վարդանյանից հետո, ով ունի միջազգային փաստաբան։ Դավիթ Բաբայանի փաստաբանը ամերիկաբնակ հայ Ջաք Հակոբ Բուռնազյանն է։ Իսկ Ռուբեն Վարդանյանը ունի միջազգային հանրության մեծ աջակցությունը, սակայն այդ աջակցությունը, կարծես, մինչ այս պահը որեւէ հաջողության չի հանգեցրել։

 

Նշենք, որ ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, որ խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլեւս չանել եւ հորդորել են մոռանալ իրենց գոյության մասին։

 

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Բաքվում անմարդկային պայմաններում պահվող գերիներին, նրանց կտտանքների ենթարկելու դեպքերին։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ադրբեջանի բանտում ապօրինի կերպով պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր էին ներկայացրել Բաքվում՝ նշելով, որ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվել եւ զրկվել է արագ դատաքննության իրավունքից, հաղորդում է Reuters-ը։

 

Վարդանյանի փաստաբաններն ընդգծել են, որ հայցին առնչվող դեպքերից մեկը 2024 թվականի ապրիլին Վարդանյանի հացադուլի ժամանակ տեղի ունեցած խոշտանգումներն են։ Նրանք հայտարարել են, որ սրան ի պատասխան՝ Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել եւ երկու օր զրկել են ջրից։

 

Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները նշել են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցյալ տարվանից՝ նրա կալանավորման պատճառով։

 

Առանձին հայցով մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին, որը զրպարտություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։

 

Իրենց հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները նաեւ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել երկրում պահվող բոլոր ղարաբաղցի հայ գերիներին մինչեւ COP29-ի գագաթնաժողովի մեկնարկը»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ոչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ ԶելենսկիԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում FT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումները Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին
Ամենադիտված