Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթարի հետևանքով զոհվել են 4 ժամկետային զինծառայող, իսկ 17-ը վիրավորվել են․ պատմության այս օրը (07 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Համաձայնության և համերաշխության օր (Նոյեմբերյան հեղափոխության օր), Բանգլադեշ՝ Ազգային հեղափոխության և համերաշխության օր, Բելառուս՝ Նոյեմբերյան հեղափոխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1676 – ծնվել է հանրահայտ հայ կաթոլիկ եկեղեցական Մխիթար Սեբաստացին:

1857 – ծնվել է նշանավոր բանասեր և լեզվաբան Ստեփան Մալխասյանցը:

1865– ծնվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը:

1879– ծնվել է պատմաբան, լեզվաբան, բառարանագետ Երվանդ Տեր-Մինասյանը:

1900 – ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Գրիգոր Հարությունյանը:

1903 – ծնվել է արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը:

1919- Ջավադ բեկ Շիխլինսկու ադրբեջանական բանակը սկսել է Զանգեզուրյան արշավանքը և հասել Տեղ գյուղին, սակայն դիմադրության հանդիպելով ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք:

1920-հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Ալեքսանդրապոլը և գեներալ Կարաբեքիրը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով կապիտուլացիա:

1922 - Երևանում բացվել է պետական հանրային գրադարանը:

1965- վախճանվել է հայ օպերային տենոր և բարիտոն երգիչ Շարա Տալյանը:

1967 – տեղի է ունեցել «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան:

1995-վախճանվել է  հայազգի քանդակագործ Վարազը (Վարազդատ Սամվելյան):

2003- անսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկ»-ը:

2005-Թուրք աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկն իր «Ձյունը» վեպի համար, որի գործողությունը ծավալվում է Կարսում, արժանացել է հեղինակավոր ֆրանսիական գրական Medicis մրցանակի:

2005-վախճանվել է  հայազգի ռուսաստանցի գրականագետ և բանասեր Միխայիլ Գասպարովը:

2006 –վախճանվել է  ռաբիս երգիչ Արամ Ասատրյանը:

2008- Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ռաուլ Մարկեսին և կարողացել ութերորդ անգամ անընդմեջ պաշտպանել IBF վարկածով չեմպիոնության տիտղոսը միջին քաշային կարգում:

2009- երեկոյան երևանյան Կասկադից բարձրացող շքեղ հրավառությունն ազդարարել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացումը:

2011- առաջին ուղևորներին է սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահը: Օդանավակայանի նոր շենքը սկսել է գործել ամբողջությամբ:

2011-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:

2014-Գյումրիում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը, որը կոնստրուկտորի առաջին արձանն է եղել աշխարհում։

2017-ԱՄՆ-ի Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ամերիկայի 48-րդ նահանգը։

2018- Գորսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղ ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են 4 ժամկետային զինծառայող, իսկ 17-ը վիրավորվել են։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

630 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Կոստանտին Բ-ն:

1720 – ծնվել է վրաց թագավոր Հերակլ 2-րդը:

1728 –ծնվել է  անգլիացի ծովագնաց և քարտեզագիր Ջեյմս Կուկը:

1818 –ծնվել է  գերմանացի ֆիզիոլոգ և փիլիսոփա Էմիլ Դյուբուան:

1867 – ծնվել է լեհ քիմիկոս և ֆիզիկոս Մարի Կյուրին:

1879 –ծնվել է ռուս քաղաքական գործիչ, հեղափոխական, կոմունիստական շարժման առաջնորդ Լև Տրոցկին:

1888-ծնվել է ուկրաինացի անարխիստ-կոմունիստ Նեստոր Մախնոն:

1891 —ամերիկացի Ուիտկոմբ Լեո Դժադսոնն արտոնագրել է կայծակաճարմանդը (застёжка-молния):

1902 – Տուլայում տեղացի բժիշկ Ֆյոդր Արխանգելսկու նախաձեռնությամբ բացվել է Ռուսաստանի առաջին սթափարանը, որը կոչվել է «Կացարան հարբածների համար»:

1910- վախճանվել է ռուս մեծանուն գրող Լև Տոլստոյը:

1913 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբեր Կամյուն:

1917– Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա:  Ռուսաստանում տեղի է ունեցել Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունը:

1918 – ծնվել է ամերիկացի ավետարանիչ և քաղաքական գործիչ Բիլլի Գրեհեմը:

1940 – քամու հետևանքով փլուզվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող «Tacoma Narrows Bridge» կախովի կամուրջը:

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ավիացիայի կողմից Յալթայի մոտ խորտակվել է «Արմենիա»  սանիտարական  շոգենավը, զոհվել է մոտ 5000 մարդ:

2007- Լոնդոնի Սենտ Պանկրաս կայարանում բացվել է «Հանդիպման վայր» անվանումով արձանը:

2007 –ֆիննական Յոկելա քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանդ: 18-ամյա դպրոցական Պեկկա-Էրիկ Աուվենը կրակ է բացել դպրոցում, որի արդյունքում 9 մարդ է զոհվել (ներառյալ ինքը):

2010–Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում  օծվել է «Սագրադա Ֆամիլիա» տաճարը:

2012-Գվատեմալայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում 42 մարդ զոհվել է, 150-ը վիրավորվել, իսկ 22-ը անհետ կորել:

Կ. Խաչիկյան

Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի
Ամենադիտված