Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնադրվել է Համահայկական էլեկտրոնային գրադարանը. պատմության այս օրը (24 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ՄԱԿ-ի համաշխարհային օր, Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օր, Տեղեկատվության և զարգացման համաշխարհային օր, Զամբիա՝ Անկախության օր, Եգիպտոս՝ Սուեզի ջրանցքի օր, Ռուսաստան՝ Հատուկ նշանակության ստորաբաժանումների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1558 – ծնվել է հայկական ծագումով լեհ բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչը:

1801- վախճանվել է  արդյունաբերող, կալվածատեր Հովհաննես Լազարյանը:

1813– ստորագրվել է Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև:

1841 –ծնվել է գրող, պատմաբան և հայագետ Ալեքսանդր Երիցյանը;

1864 – ծնվել է արձակագիր Հարություն Ճուղուրյանը:

1888– ծնվել է գրող, երգիծաբան Լեռ Կամսարը:

1900 – ծնվել է հայ խորհրդային պետական և կուսակցական աշխատող Ամատունի Ամատունին:

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կովկասյան արշավանքը՝ զինված հակամարտությունն  Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև:

1929– ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանը:

1976 վախճանվել է  աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանը:

1987– Ազգային ինքնորոշում միավորում կազմակերպությունն ընդհատակյա պայմաններում սկսել է «Անկախություն» թերթի տպագրությունը:

1992- ԱՄՆ-ի սենատն ընդունել է «Ազատության աջակցման ակտ»-ի լրացումը, որի համաձայն արգելված է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչև այն ժամանակ, քանի դեռ իրականացվում են ռազմական գործողություններ և շրջափակում Հայաստանի նկատմամբ:

1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան զինված կազմավորումները մի քանի ուղղություններով սկսել են Ադրբեջանից մեկուսացված Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերի ոչնչացումը:

2003- Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով, երբ խմելու ջրատարին են խառնվել անձրևաջրերը գրանցվել են աղիքային վարակների  մի քանի տասնյակ դեպք:

2007- Իրանը դիմել է ՄԱԿ-ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում:

2008– հիմնադրվել է Համահայկական էլեկտրոնային գրադարանը:

2012- Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ շենքը շուկայականից բարձր գնով  վաճառվել է արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։  

2018- խորհրդարանում ձայների 0 կողմ, 1 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չի  չընտրվել վարչապետ։ Միակ դեմ քվեարկածը եղել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

51- ծնվել է Հռոմի կայսր Տիտոս Փլավիոս Դոմիցիանոսը:

1648 —Վեստֆալյան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ավարտվել է 30-ամյան պատերազմը:

 1658 —ֆրանսիական Լյուդովիկոս 14-րդ թագավորի առջև որպես դերասան և հեղինակ հանդես է եկել Մոլյերը:

1725– վախճանվել է իտալացի երգահան, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Ալեսանդրո Սկարլատին:

1795- տեղի է ունեցել Ռեչ-Պոսպոլիտայի երրորդ տրոհումը, որից հետո այդ դադարել է գոյություն ունենալ որպես անկախ պետություն:

1801- վախճանվել է ռուս զորավար, Սևծովյան նավատորմի հրամանատար Իվան Հաննիբալը, որը հանդիսանում է Խերսոն քաղաքի հիմնադիրը:

 1851-աստղագետ Ուիլյամ Լասսերը հայտնաբերել է Ուրանի արբանյակներ Արիելը և Ումբրիելը:

1854– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ Արթյուր Ռեմբոնը:

1857 – Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) շրջանավարտները Շեֆֆիլդում հիմնադրել են աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը:

1861- դատավոր Ստեֆան Ֆիլդը Կալիֆոռնիայից առաջին տրանսկոնտինենտալ հեռագիրն է ուղարկել մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Լինկոլնին:

1911-ծնվել է խորհրդային դերասան, հումորիստ և ռեժիսյոր Արկադի Ռայկինը:

1911 —Էվանս հրվանդանից ուղևորվել է անգլիացի Ռոբերտ Ֆոլկոն Սկոտտի 12 հոգիանոց արկտիկական արշավախումբը նպատակ ունենալով հասնել Հարավային բևեռին:

1929 – Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել  «սև հինգշաբթի»-ն,  հետո սկսվել է Մեծ համաշխարհային տնտեսական ճգնաժամը:

1939-ԱՄՆ-ի Դելեվար նահանգի Ուիլմինգտոն քաղաքում  «DuPont» ընկերությունն աշխարհում առաջին անգամ վաճառքի է հանել նեյլոնե զուգագուլպաներ:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացինները գրավել են ԽՍՀՄ-ի թվով երրորդ արդյունաբերական քաղաք հանդիսացող Խարկովը:

1945- հիմնադրվում է ՄԱԿ-ը:

1947 —մուսուլման անջատողականները հնդկական Քաշմիր պրովինցիան հայտարարել են անկախ պետություն:

1948-վախճանվել է  հունգարացի և ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանց Լեհարը:

1957-վախճանվել է ֆրանսիացի հագուստի մոդելյոր Քրիստիան Դիորը:

1960-ստարտային հրապարակում պայթել է փորձնական Р-16 հրթիռը, որի արդյունքում զոհվել են 74 մարդ, այդ թվում նաև ԽՍՀՄ հրետանու գլխավոր մարշալ Նեդելինը:

1964- Հյուսիսային Ռոդեզիան ստացել է անկախություն և անվանափոխվել Զամբիայի:

1966 – ծնվել է ռուսաստանցի գործարար և քաղաքական գործիչ Ռոման Աբրամովիչը:

1974- ծնվել է  ռուս խորհրդային ջութակահար և դիրիժոր Դավիդ Օյսթրախը:

- «Նոր Երկիր» հյուսիսային փորձադաշտում իրականացվել է ՍՍՀՄ-ի վերջին միջուկային փորձարկումը:

2000- Բեռլինի Եգիպտոսի թանգարանում հայտնաբերվել է աշխարհում առայժմ միակը հանդիսացող Կլեոպատրայի ստորագրությունը:

Կ. Խաչիկյան

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է
Ամենադիտված