Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կրթական համակարգում փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա, դրանք գլխիվայր շուռ են տալիս». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակադեմիական քաղաք ստեղծելու ճանապարհին մարզային բուհերի փակման հեռանկարն անհանգստացնող է: Զուգահեռաբար կան ահազանգեր, որ տարբեր գյուղերում դպրոցներ են փակվելու՝ աշակերտների թվի սակավության և այլ պատճառաբանություններով: Նշված գործընթացները չե՞ն նպաստի արտագաղթին՝ գյուղից գյուղ, գյուղից մարզկենտրոն, մարզերից՝ Երևան, իսկ մարզերի ու մայրաքաղաքի համաչափ զարգացման հեռանկարը կշարունակի մնալ որպես ցանկություն: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ յուրաքանչյուր երկրում, առավել ևս՝ Հայաստանում կրթական հաստատությունները՝ գյուղերի համար՝ դպրոցները, մարզային քաղաքների համար՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ունեն համայնքաստեղծ նշանակություն:
 
«Գյուղի կյանքը, որտեղ դպրոց չկա, տարիների առումով կարելի է հաշվել մատների վրա: Գյուղը երկար չի կարող գոյատևել առանց սեփական ուսումնական հաստատությունն ունենալու, որը հանրակրթական դպրոցն է, թեկուզ մինչև իններորդ դասարան: Բուհերի մասին: Աշխարհի որևէ երկրում չկա նորմալ մեծ քաղաք, առավել ևս՝ մայրաքաղաք, որն ուսանող չունենա: Չի կարող լինել նորմալ մարզային կենտրոն, քաղաք կամ մայրաքաղաք, որտեղ գոնե մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն չգործի: Դրանք շատ կարևոր նշանակություն ունեն տվյալ տարածաշրջանի մտավորականության ձևավորման, այն տեղում պահելու, մասնագետներ պատրաստելու, նաև սոցիալական խնդիրներ լուծելու համար: Եթե մարդիկ հնարավորություն չունենան Կապանում բարձրագույն կրթություն ստանալու, բայց ունենան շատ մեծ ցանկություն, պետք է զուգահեռաբար նաև հնարավորություն ունենան իրենց երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու համար ուղարկել Երևան, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաք»:
 
Սա առաջին խնդիրն է, ենթադրելի է, որ շատերը չեն կարողանալու դա անել: Երկրորդ խնդիրը կառաջանա այն ժամանակ, երբ Երևան տեղափոխվածները կավարտեն բուհերը: Նրանք կցանկանա՞ն վերադառնալ իրենց ծննդավայր: Շատ քչերը: Այս քայլերով կենտրոնացնում են առանց այն էլ գերկենտրոնացված տնտեսությունը: Հայաստանի տնտեսության 80 տոկոսից ավելին Երևանում է: Այս քայլին գնալով՝ էական վնաս է հասցվելու Հայաստանի տնտեսությանը, ամեն ինչ կկենտրոնացվի Երևանում, և դրանից որևէ մեկը հաստատ չի շահելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:
 
Զուգահեռաբար ունենք նաև ուսանողների թվի նվազում: Պատճառները մի քանիսն են: Շատ տղաներ զինվորական ծառայությունից հետո պետք է շարունակեին ուսումը բուհերում, սակայն անմահացան պատերազմներում: Շատ ընտանիքներ ի զորու չեն վճարել տարեցտարի աճող վարձավճարները: Նվազում է հետաքրքրությունը բարձրագույն կրթության հանդեպ: Այս պարագայում իշխանությունները կրթական հաստատությունները տեղում «ամրացնելու» փոխարեն «Ակադեմիական քաղաք» են կառուցում, որը կարող է կիսադատարկ լինել ուսումնական պրոցեսի ընթացքում: Մխիթարյանը հարցի հետ կապված Հայաստանի և Լիտվայի օրինակն է բերում:
 
«Սրանից 10 տարի առաջ էլ, հիմա էլ երկու երկիրն ունեն բնակչության նույն թիվը: 10 տարի առաջ ուսանողների թիվը երկու երկրի բուհերում նույնն էր՝ 100-ից 105 հազար: Լիտվայում հիմա էլ այդ թիվը մնում է 100-ից 105 հազար, իսկ Հայաստանում 70 հազարից քիչ է: Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ուսանողների թիվը կրճատվել է 30 տոկոսով, վերջին 5 տարվա ընթացքում՝ 15 տոկոսով: Դրան զուգահեռ կրճատվել է նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը՝ վերջին 5 տարում ավելի քան 12 տոկոսով: Բուհերում, որոնք 100 հազար ուսանող էին տեղավորում, հիմա 70 հազար էլ չկա, սրանից էլ բխում է, որ 30 տոկոսով ավելի շատ տարածք կա: Վերադառնամ Լիտվայի օրինակին: Վիլնյուսի համալսարանն առանձին մասնաշենքեր կառուցել է քաղաքից դուրս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ, պետք է օտարերկրյա ուսանողներ ներգրավել, ունենալ համապատասխան լաբորատորիաներ: Բայց նա իր հին ֆակուլտետները, ինչպիսիք են Փիլիսոփայության, Լիտվերենի, Պատմության, Մշակույթի և այլն, թողել է քաղաքի կենտրոնում, բայց Կենսաբանության, Ֆիզիկայի ֆակուլտետները գործում են քաղաքից դուրս հարմարեցված պայմաններում, որովհետև ավելի շատացել է ուսանողների թիվը, և քաղաքից դուրս ենթակառուցվածքներ են ստեղծել:
 
Հայաստանում հակառակն է՝ 30 տոկոսով պակասել է ուսանողների թիվը, տարածքներ են ազատվել, միևնույնն է, ուզում են ծախսել գումար՝ նախնական հաշվարկներով առնվազն 3 մլրդ դոլար, և կառուցել ինչ-որ ենթակառուցվածքներ՝ մարդկանց առումով առանց այն էլ «աղքատացած» համալսարաններն այնտեղ տեղափոխելու համար: Տարակուսելի է նաև այն, որ այդ «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո, բայց բուհերի «քանդման», փակման գործընթացը սկսվում է հենց այս օրվանից: Չեղած բանի մասին խոսելով՝ թույլ չեն տալիս, որ բուհերը ներքին վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն, լաբորատորիաներ բացեն: Հրաման կա՝ որևէ բան չի ֆինանսավորվում, որը կապված է ենթակառուցվածքների հետ:
 
Բոլորի համար ակնհայտ է, որ «Ակադեմիական քաղաքը» «Նոր Վասյուկին» է՝ այստեղ այսպես կլինի, տիեզերք կթռչենք և այլն: Իրականում սա ինչոր մեկի, ընդ որում՝ բարձրագույն կրթություն չունեցողի գլխում ծագած գաղափար է, որին ցանկանում են օրենքի տեսք տալ: Օրենքի նախագիծ են մշակել, որի մեջ գրված է՝ լինելու է «Ակադեմիական քաղաք», այսքան հեկտար տարածք է ունենալու, և չի թույլատրվում դրանից դուրս բուհական որևէ ենթակառուցվածք ստեղծել»,-նշում է մեր զրուցակիցը: Խնդրահարույց է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որն այնքան անգամ է ներկայացվել հանրային քննարկման, ուղարկվել լրամշակման, որ հաշիվը սկսում ես կորցնել: Այժմյան օրինագծի հետ կապված ահազանգ է հնչեցնում Մխիթարյանը՝ այն Գիտությունների ազգային ակադեմիան կազմաքանդելու մասին է: «Այս օրինագիծը ենթադրում է, որ գոյություն չի ունենալու ԳԱԱ-ի մասին օրենքը:
 
Այն գործում է 13-14 տարի, դրանով ԳԱԱ-ն ունի հատուկ կարգավիճակ, օրենքով ստեղծված կազմակերպություն է: Նախատեսվում է նոր օրենքում ակադեմիայի մասին գրել ընդամենը մեկ հոդված, իսկ ակադեմիան դառնում է գիտնականների ակումբ, որովհետև դրա կազմից դուրս են գալու 30-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները, վերացվելու են թղթակից անդամի և ակադեմիկոսի կոչումները, նախագծով խոսվում է սոսկ ակադեմիայի անդամների մասին: Որևէ գործառույթ ակադեմիան չի ունենալու, ուղղակի կարելի է հավաքվել գիտնականներով և ինչ-որ բան քննարկել: Որևէ մեկը շահագրգռված չի լինելու դառնալ ակադեմիայի անդամ, որովհետև իրենից, ըստ էության, որևէ բան կախված չի լինելու:
 
Այդպիսի փորձ հետխորհրդային տարածքում եղել է Ղազախստանում, Վրաստանում, դրանից հետո ակադեմիաները վերածվել են գիտնականների փոքր ակումբների: Այն պահից, երբ այս օրինագիծը դառնա օրենք և սկսի գործել, բոլոր գիտահետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները դուրս կգան ակադեմիայի ենթակայությունից, դրանք պարտադիր կերպով ենթարկվելու են ԿԳՄՍ նախարարությանը: Դրանից հետո նա կորոշի, թե որ ինստիտուտը փակի, որ ինստիտուտը որի հետ միավորի և որ ինստիտուտը որ բուհին բռնակցի, որպեսզի վերջինիս անունը լինի համալսարան: Այն բուհերը, որոնք իրենց կազմում չեն ունենա գիտական կազմակերպություն, չեն կոչվի համալսարան, կկոչվեն բուհ: Այսինքն՝ եթե բուհ ես և ուզում ես համալսարան կոչվել, քո կազմի մեջ պետք է առնվազն մեկ գիտական կազմակերպություն ունենաս»,-հավելում է կրթության փորձագետը: Այսպիսով, ի՞նչ են փորձում անել մեր կրթական համակարգի հետ: «Կրթական ողջ համակարգում, որքան հնարավոր է արագ տեմպերով, փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա: Արժեքները գլխիվայր շուռ են տալիս, այն, ինչ լավ էր 10 տարի առաջ, հիմա ամենավատ բանն է: Այն, ինչ վատ էր 10-15 տարի առաջ, հիմա դառնում է լավ բան: Այն արժեքները, որոնց դավանում էր մեր սերունդը, մեզանից ավագ սերունդը, չպետք է դավանի եկող սերունդը, և դա արվում է հանրակրթական համակարգի և դասագրքերի միջոցով: Արդյունքում ունենում ենք քաոս»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ ԶելենսկիԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին
Ամենադիտված