Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ըստ հրամանի նետվեց Էրդողանի գիրկը. նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից վտարելն է 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Հարավային Կովկասում, գրում է politnavigator.net-ը։

Մոտ չորս-հինգ ամիս առաջ Բրյուսելում, Վաշինգտոնում և Բեռլինում հանկարծ դադարեցին խոսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վաղաժամկետ ստորագրման անհրաժեշտության մասին և նույնիսկ սկսեցին Փաշինյանի կառավարությանը լցոնել զենքի ու անվտանգության երաշխիքների մասին դատարկ խոստումներով, առաջարկելով խաղալ տեղական Ուկրաինայի դերը։ Եվրոպական մայրաքաղաքների միջնորդական ջանքերը մարեցին, և Արևմուտքի բոլոր հույսերը շրջվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սրման հնարավորության վրա, պլաններ մշակվեցին ադրբեջանական վերնախավին սադրել «Արևմտյան Ադրբեջանը» և Սյունիքը վերագրավել, և նման կերպ ստեղծել անկայունության կենտրոն միմյանց դեմ հանելով Անկարային և ներքաշելով Իրանի զինված ուժերին: Անգլո-սաքսոնները ցանկանում էին իրականացնել այդ ծրագիրն այն բանից հետո, երբ չկարողացան Վրաստանը վերածել «երկրորդ ճակատի» ընդդեմ Ռուսաստանի: Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը փոխարինող տարբերակ էր, որպեսզի Մոսկվային շեղեն ուկրաինական գործողությունների թատրոնից ստիպելով ջլատել ուժերը։ Բայց այդ նկրտումները հաջողությամբ չպսակվեցին, քանի որ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին իրադարձությունների նման զարգացման անթույլատրելիության մասին, և Ադրբեջանը լիովին համաձայնեց այդ տարբերակին։

Հիմա ուժերի կոնֆիգուրացիան փոխվելուց հետո, Փաշինյանի տերերը որոշել են վերարտադրել իրավիճակը և արագացնել Հայաստանը «թուրքական աշխարհին» ինտեգրելու ծրագրի իրականացումը որպես կարևոր տրանսպորտային օղակ Տրանս-Կասպյան տրանսպորտային երթուղու: Ուստի հոկտեմբերի 12-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում Փաշինյանը հնչեցրեց «Խաղաղության խաչմերուկ» լոգիստիկ նախագծի վերանայված հայեցակարգը, որում նշվեց Զանգեզուրի միջանցքի գործարկման անհրաժեշտությունը։ «Մենք պատրաստ ենք կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,- ասել է Փաշինյանը։ Իսկ հետո նա փորձեց կաշառել Մոսկվային ցույց տալով, թե որքան ձեռնտու կլինի Սյունիքի մարզով անցնող այդ ճանապարհը։ «Տարանցիկ երթուղիները, հասկանալի պատճառներով, զգալի տնտեսական և քաղաքական նշանակություն ունեն Ռուսաստանի համար, այդ թվում արտաքին քաղաքական։ Տվյալ տարածքով երթևեկության հոսքերի անցումը Մոսկվայի համար կարող է ընդունելի լինել, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ դրա կառավարման վրա: Սա գործոն է, որը մենք պետք է հաշվի առնենք»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը։ Բայց հետո նա անմիջապես բերանից թռցրեց, թե ինչո՞ւ է Երևանը հանկարծ մտահոգվել Բաքվի և Նախիջևանի միջև ուղիղ կապի բացմամբ: Պարզվում է, որ մի շարք արևմտյան երկրներ չեն ցանկանում, որ տրանսպորտային հոսքերն անցնեն Իրանի տարածքով այդ երկրի հետ իրենց լարված հարաբերությունների պատճառով։ Ի վերջո, անցյալ տարի Անկարան, Թեհրանը և Բաքուն պայմանավորվել են կառուցել շրջանցիկ երթուղի իրանական հողերով, ինչից հետո անմիջապես վերացել էր իրավիճակի սրությունը:

Այդ միջանցքը բացելով Արևմուտքը կրկին ասպարեզ է բերում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի առճակատումը, քանի որ Թեհրանի համար փաստացի Անկարայի և Բաքվի վերահսկողության տակ Հարավային Հայաստանով անցումը մահվան պես մի բան է։ Ավելին, Հայաստանի իշխանությունը, բացելով Թուրքիայի հետ սահմանը, անիմաստ է դարձնում ռուս սահմանապահների, ինչպես նաև ռազմաբազայի առկայությունը Գյումրիում, ինչը նշանակում է Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը վերացնել։ Միակ բանը, որ Երևանին հետ է պահում վերջնական քայլից, դա վախն է Բաքվից, և Փաշինյանին դեռ պետք է ռուս զինվորականը որպես խաղաղության համաձայնագրի կնքման փաստարկ։ Բայց հենց որ այն ստորագրվի Արևմուտքին ձեռնտու պայմաններով, հայկական վերնախավը կշտապի պահանջել դուրս բերել ռուսական կոնտինգենտը։

Որոշ քաղաքագետներ կարծում են, որ Ադրբեջանը մշտական ճնշում գործադրելով Հայաստանի վրա փորձում է արագացնել հաշտության պայմանագրի ստորագրումը, քանի որ  իբր վախենում է «Նեզալեժնու» արագ պարտությունից, որից հետո Մոսկվան նորից կակտիվանա տարածաշրջանում: Նման կարծիքի է նաև, օրինակ, ռուս քաղաքագետ Ռոբերտ Ուստյանը։ «Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը գնալով ավելի կոշտ է դառնում։ Ես դա պայմանավորում եմ նրանով, որ Բաքուն ցանկանում է որքան հնարավոր է շուտ իր պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել։ Ադրբեջանը հասկանում է, որ ժամանակը, պարադոքսալ կերպով, իր օգտին չի աշխատում, և դա առաջին հերթին կապված Ուկրաինական պատերազմի հետ,- նշել է Ուստյանը,- Բաքուն, իհարկե, ունի իր սեփական պատճառները, քանի որ Անկարայի հետ համատեղ ընդլայնվում է Հարավային Կովկասում գերիշխանությունը հաստատելու համար, բայց ինձ թվում է, որ ներկայիս գործընթացի գլխավոր նախաձեռնողն անգլո-սաքսոններն են, քանի որ նրանք նախկինում չթողեցին Նիկոլ Փաշինյանին գնալ նման քայլի ձգձգելով խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու հաղորդակցությունների բացումը»։

Միևնույն ժամանակ, Արևմուտքը չի հեռացրել սրացման սպառնալիքը, քանի որ Փարիզը շարունակում է զինել Երևանին որպես Բաքվին հակակշիռ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 30-ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է դառնալ «ՆԱՏՕ-ի նոր հարավային թևը»։ Պենտագոնն, ի դեպ, արդեն նշանակել է Հայաստանի պաշտպանության նախարարությունում իր մշտական ներկայացուցչին։

Եվ այս թոհուբոհի մեջ հիմնական խնդիրն Իրանին հյուսիսից մեկուսացնելն է նրա համար ստեղծելով նոր ճակատ, և նաև ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանից վերջնականապես հեռացնելն է։ Այդ նպատակով Վաշինգտոնը դեմ չէ ստիպել Փաշինյանին գործարկել Զանգեզուրի միջանցքը, բացել Թուրքիայի հետ սահմանը և շտապել ընկնել օսմանյան սուլթանի գիրկը։ Եվ դրա բոլոր նախանշաններն արդեն իսկ կան:
Մնում է մի չնչին բան. պայմանավորվել կապիտուլյացիայի և սահմանազատման շրջանակներում վիճելի տարածքների հանձնման վերջնական պայմանների շուրջ, փոխել Հայաստանի Սահմանադրությունը և գործն արված է: 

Միակ հարցը, որը բաց է մնում այն է, թե արդյո՞ք նման «խաղաղությունը» ի վերջո ձեռնտու է Ռուսաստանին, և արդյո՞ք դա չի հանգեցնի առճակատման նոր փուլի, քանի որ ՆԱՏՕ-ն գործնականում կհասնի Կասպից ծով և կունենա ոչ միայն հնարավորություն կտրել Ադրբեջանով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհը, այլ նաև առաջխաղացման ուղի կստանա դեպի Կենտրոնական Ասիա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ին
Ամենադիտված