Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է. գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ ամիսներ առաջ «Փաստը» գրել էր, որ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ստեղծում է Ազգային հպարտության հանրային տրիբունալ: Նպատակն այն է, որ «Հայաստանի գործող իշխանությունները պատասխանատվություն ստանձնեն և պատժվեն իրենց դավաճանական քաղաքականության համար»: Հոկտեմբերի 2-ին հրապարակվեց տրիբունալի որոշումը, որը «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները պաշտոնապես փոխանցել են Սահմանադրական դատարանին, ազգային անվտանգության ծառայությանը, գլխավոր դատախազությանը, արտաքին գործերի նախարարությանը և Ազգային ժողովի 3 խմբակցություններին։
 
Որոշման մեջ մասնավորաբար գրված է, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին. «Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալն ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։
 
Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ»։ Ազգային հպարտության տրիբունալը հիմնավորում է՝ Փաշինյանը ոչ միայն դավաճանություն է արել, այլև խախտել Սահմանադրությունը թե՛ Արցախի հայաթափման, թե՛ Ադրբեջանի հետ կեղծ սահմանազատման գործընթաց իրականացնելու հարցերում։ Ըստ այդմ, տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ:
 
«Փաստն» այս առիթով զրուցեց Արշակ Կարապետյանի հետ՝ պարզելու, թե նա ինչպե՞ս է նախատեսում տրիբունալի որոշման կիրառումը: «Տրիբունալը կազմված է պրոֆեսիոնալներից՝ պատմաբաններից, իրավաբաններից, այդ թվում՝ միջազգային ոլորտներում մասնագիտացված: Հավաստիացնում եմ, որ դա պատմական փաստաթուղթ է հայ ժողովրդի համար: Կգա ժամանակ, երբ այն ուսումնասիրության նյութ կդառնա դպրոցներում, մեր սերունդները դրա միջոցով կվերլուծեն այժմյան ղեկավարության արարքները և այժմյան իրականությունը: Միշտ ասել ենք, որ ունենք ծրագրեր, ճանապարհային քարտեզ, գիտենք, թե ինչպես ենք հասնելու մեր նպատակին, գիտենք ժամկետները և գնում ենք դեպի մեր նպատակը: Ինչ վերաբերում է տրիբունալին և դրա հետ կապված մեր քայլերին: Օրենքի համաձայն՝ 30 օր կսպասենք արձագանքների, կլինեն արձագանքներ, կուսումնասիրենք դրանք, չեն լինի, կհասկանանք, որ իրենք վախեցան, որոշեցին դա լուռ ընդունել: Դրանից հետո ունենք հետագա քայլերի նախատեսված ցանկ, որը կյանքի կկոչենք: Տրիբունալի որոշումը «Համահայկական ճակատ» շարժման սեփականությունը չէ, նպատակ չունենք պաշտպանել հեղինակային իրավունքներ: Ողջունում ենք, երբ մյուս կուսակցությունները կամ շարժումները դա ընդունում են ի զեն և կատարում են համապատասխան գործողություններ: Տրիբունալի որոշումը լինելու է բոլորինս»,-ասում է Կարապետյանը:
 
Ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունն այսօր չի կատարում իր առջև դրված խնդիրները: «Կառավարող ուժն Ազգային ժողովում ունի մեծամասնություն, որոշակի տոկոսային հարաբերակցությամբ ներկայացված է ընդդիմությունը, որի ներկայացուցիչները ներգրավված են ԱԺ տարբեր հանձնաժողովներում ևս: Նրանք իրենց դրսևորում են ընդդիմադիր դիրքերից, ստացվում է, որ պետք է նաև փողոցում այսօր ունենան մեծ թվով համակիրներ: Բայց կարծում եմ, որ կառավարող ուժի, իշխանության վարկաբեկումը իր հետևից «տանում» է նաև ընդդիմադիր ուժերին, որոնք այսօր ԱԺ-ում են: Գնահատական չտալով խորհրդարանական ընդդիմության քայլերին՝ միևնույն ժամանակ չեմ տեսնում նրանց ճանապարհային քարտեզը: Պատերազմող երկրում պետք է ունենայինք շատ ավելի լուրջ իշխանություն, միայն այդ պայմաններում կարող էինք կառուցել մեր անվտանգությունը, բարեկեցությունը: Ցավոք, իշխանությունը թուլամորթ է, անգրագետների շարանը կառավարությունում պակասելու փոխարեն ավելանում է, Արցախը հանձնում են, և ընդամենը հայտարարությունների տեսքով բողոքներ են լինում, իսկ գործողություններ համարյա թե չեն լինում: Անկախության հռչակագրից հրաժարվելու վերաբերյալ ՍԴ-ի որոշման մասին է խոսվում: Պարզ է, որ Սահմանադրական դատարանն անելու է այն, ինչ իրեն մեկ զանգով ասեն Հանրապետության հրապարակից: Դատավորները պետք է հարգեն իրենք իրենց և իրենց անցած ուղին: Նրանք անընդհատ խոսում են արդարությունից, բայց վերջին շրջանում ՍԴ որոշումներում արդարություն չեմ տեսնում, չեմ տեսնում որոշում, որը կպաշտպանի մեր հայրենիքը»,-նշում է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը:
 
Ընդգծում է՝ Հայաստանը շատ ծանր վիճակում է, կանգնած ենք կործանման առջև: «Նման իրավիճակում Հայաստանը երևի վերջին հարյուր տարում չի եղել: Այժմ խայտառակված ենք, և մեր ղեկավարությունն ընդունել է խայտառակությունը: Պատերազմը կստանանք հետո, հնարավոր է, որ այն մեզ համար լինի կործանարար, եթե այսպես շարունակվի: Բայց ամեն ինչ լավ է լինելու: Ունենք հստակ ծրագիր, որտեղ ամեն ինչ պլանավորված է, գիտենք, թե ինչպիսին ենք տեսնում Հայաստանը, երբ կհեռանան գործող իշխանությունները: Մեր կուսակցությունն ունի ծրագիր, որը վերաբերում է հայկական պետության առաջիկա 15 տարվա զարգացմանը: Դա իրագործելու ենք, գիտենք, թե ինչ քայլեր պետք է անենք արտաքին քաղաքականության մեջ, որտեղից պետք է մեր ստորագրությունները հետ կանչենք, որ փաստաթղթերում կրկին պետք է լինի մեր ստորագրությունը, գիտենք, թե ինչպես պետք է զարգանա մեր տնտեսությունը: Ունենք մասնագետների կողմից մշակված հստակ ծրագիր: Գիտենք, թե իշխանություն դառնալու պարագայում ովքեր են լինելու կառավարության մեր անդամները»,-ասում է Կարապետյանը:
 
Վատթար է վիճակը նաև տնտեսության ոլորտում: Մարդիկ սկսել են վատ ապրել, սոցիալական բեռն ավելացել է, բարձրանում են հարկերն ու տուրքերը: «Եթե մի կառավարություն չունի երկարաժամկետ ծրագիր, ապա վիճակն այսպիսին պետք է լինի: Ցածր օղակի մասնագետների շնորհիվ առայժմ չունենք պայթյուն տնտեսության ոլորտում: Գնաճի շարանը և ժողովրդի սոցիալական վիճակի անկումը սխալ քաղաքականության հետևանք է: Ինչպե՞ս կարող է անգրագետը ռեֆորմ իրականացնել: Եթե մարդուն առաջարկում են զբաղեցնել նախարարի պաշտոն, բայց նա որևէ պատկերացում չունի այդ ոլորտի մասին, ապա, եթե նա սիրում է իր երկիրը, պետք է հրաժարվի այդ առաջարկից: Տարբեր ոլորտներից տարբեր լուրեր եմ լսում և ապշում եմ:
 
Մենք մեր տարածաշրջանում սոցիալապես ամենավատ ապրող ժողովուրդն ենք և ամենաշատ պարտք ունեցող երկիրը: Սա խոսում է այն մասին, որ չկա պետական ծրագիր, ընդամենը իրավիճակային որոշումներ են անգրագետների կողմից: Մշակել ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացու սոցիալական փաթեթ» հասկացություն: Այն մոտ ժամանակները կհրապարակենք, կկազմակերպենք տարբեր կոնֆերանսներ, կլոր-սեղաններ, այդ ժամանակ էլ դրա մասին ավելի մանրամասն կխոսենք: Հիմնական շեշտադրումը դրված է առողջապահական համակարգի վրա, կան կարևոր նախաձեռնություններ ևս: Օրինակ՝ ֆիզիկական անձանց ազատելու ենք հարկերից: Օրերս խորհրդարանում ելույթ էին ունենում իրավապահ համակարգի ներկայացուցիչները, խոսում այն մասին, թե բյուջե որքան փող «բերեցին»: Տպավորություն էր, որ ոչ թե իրավապահ, այլ հարկային համակարգի ներկայացուցիչներ էին: Միևնույն ժամանակ ասում էին, որ 60 տոկոսով հանցագործությունների թվի աճ ունենք: Այսօր չկա հանցագործությունների կանխարգելիչ գործողությունների ծրագիր: Զբաղված են ոչ թե ռեալ աշխատանքով, այլ այս կամ այն քաղաքական գործչի վրա քրեական գործեր նկարելով: Բայց սա պետք է անի մի քաղաքական ուժ, որը դավաճանե՞լ է սեփական ծրագիրը: Իսկ իրենք դավաճանել են իրենց ծրագիրը, որի համար մարդիկ ընտրել էին իրենց: Թող ասեն, թե իրենց ծրագրի ո՞ր կետն են կատարել»,-նշում է մեր զրուցակիցը:
Զրույցն ավարտում ենք լավատեսական դիտարկմամբ. «Մեր հաղթանակն առջևում է, որովհետև մենք պայքարում ենք: Ժողովուրդները, որոնք հանձնվում են, կորչում են, իսկ նրանք, ովքեր միշտ պայքարում են, հաղթում են»,-եզրափակում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փորձագետներ. Ե՞րբ կսկսվի Հայաստանի վերադարձը դեպի ՌուսաստանՓաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը
Ամենադիտված