Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցազրույց փորձագետի հետ. Հայաստանի ղեկավարությունը չունի ռազմավարական նպատակ և տեսլական

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Eadaily.com-ին տված հարցազրույցում քննարկել է Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև` համաշխարհային և տարածաշրջանային տերությունների մրցակցությունը։

- Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում նոր մեծ պատերազմն Իրանի և Իսրայելի միջև գնալով ավելի իրական է դառնում։ Ի՞նչ հետևանքներ և ազդեցություն կարող է ունենալ այն հարևան տարածաշրջանների և, մասնավորապես, Անդրկովկասի վրա։

— Եթե Իսրայելից ուղղակի հարձակում լինի Իրանի վրա, ապա, դա, իհարկե, կլինի ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մեծ պատերազմից կարելի է խուսափել։ Սակայն, եթե իսկապես պատերազմ սկսվի, և Իրանում ապակայունացում լինի, մասնավորապես այդ երկրում լինի կենտրոնախույս ուժերի ուժեղացում, ապա իրադարձությունների նման զարգացումն իսկական աղետ կդառնա մեր տարածաշրջանի համար։ Դա ոչ Ռուսաստանին, ոչ Եվրոպային, ոչ Չինաստանին պետք չէ։ Ի վերջո, Իրանը գտնվում է ռազմավարական կարևոր տարածաշրջանում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը կարծում եմ, որ Միացյալ Նահանգները նույնպես շահագրգռված չէ մեծ պատերազմով։ Եվ դա նաև հաշվի առնելով՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը, որտեղ հակամարտության սրման հավանականությունը շատ մեծ է։ Մի խոսքով, ուժային կենտրոնները ցանկանում են խուսափել Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից։

- Անդրկովկասում և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների դինամիկան վկայում է այն մասին, որ այդտեղ կոնֆլիկտային ներուժը շատ բարձր է։ Միևնույն ժամանակ, ըստ երևույթին, նկատի ունենալով Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի ներկայիս իրադարձությունները, համաշխարհային կենտրոններն այսօր ակնհայտորեն չեն ցանկանում, որ Անդրկովկասը դառնա լարվածության նոր օջախ։

— Իհարկե, ոչ ոք չի ցանկանում Անդրկովկասում լարվածության սրում։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ այսօր այդ տարածաշրջանում, մասնավորապես, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անզիջում աշխարհաքաղաքական պայքար է ընթանում հանուն Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի միջնորդության։ Ելնելով այն հանգամանքից, որ Վաշինգտոնը տեղում իրական լծակներ չունի Երևանի և Բաքվի նկատմամբ, ԱՄՆ-ը որոշել է այդ դերը պատվիրակել Թուրքիային։ Պաշտոնական Երևանն առանձնապես չի հակադրվում Վաշինգտոնի ցանկություններին, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի շահերին։ Այո, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված չեն Անդրկովկասում լարվածության նոր օջախի ի հայտ գալով։ Բայց փաստ չէ, որ պատերազմի սցենարն անհնար է, քանի որ, կրկնեմ, նրանց միջև աշխարհաքաղաքական սուր պայքար է ընթանում տարածաշրջանում վերահսկողության և ազդեցության համար, և այդ պայքարի տրամաբանությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի առճակատման նոր փուլի։ Ուստի նման զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն ընթանա կոնկրետ հարթակում։ Այդ համատեքստում ամենաընդունելին ռուսականն է, քանի որ Մոսկվան միշտ ունեցել է և այսօր էլ ունի ազդեցություն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա։ Այսինքն, նա կարող է դառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդերատոր և առավել ևս կայունության պահպանման եւ կոնկրետ որոշումներ կայացնելու երաշխավոր։

- Որքա՞ն կարող է տևել այն իրավիճակը, երբ պաշտոնական Երևանը մի կողմից ուղղակիորեն արտահայտում է ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունից դուրս գալու իր մտադրությունը, որում առաջատար դեր է խաղում Ռուսաստանը, իսկ մյուս կողմից՝ խորացնում է փոխգործակցությունը Մոսկվայի հետ տնտեսական ոլորտում:

— Անշուշտ, անհեթեթ ու անտրամաբանական է թվում իրավիճակը, երբ Հայաստանը անվտանգության ոլորտում հեռանում է Ռուսաստանից, միաժամանակ ընդլայնում համագործակցությունը նրա հետ տնտեսական ոլորտում։ Ցավոք սրտի, դա հետևանք է այն բանի, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չունի ռազմավարական նպատակ և տեսլական։ Բացի այդ, նա ամուր կապված է Արևմուտքի հետ, որը պահանջում է Մոսկվայի հետ խզել ոչ միայն դաշնակցային, այլ նաև տնտեսական հարաբերությունները։ Սակայն Փաշինյանը, հաշվի առնելով իր իշխանության պահպանման գործոնը, զգուշանում է Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման գնալուց։ Դա հատկապես վերաբերում է տնտեսությանը, ինչը կնշանակի Հայաստանի վերջնական փլուզում հաշվի առնելով այն, թե որքանով է այն կախված Ռուսաստանից։

- Ինչո՞վ եք բացատրում, որ ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի հետ տեղի ունեցածի, այսօր Ռուսաստանը կոշտ քայլեր չի ձեռնարկում Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի արևմտամետ քաղաքականությունը։

- Կարծում եմ, որ Մոսկվան լավ է հասկանում, որ հայ հասարակության ներկա տրամադրությունները սկզբունքորեն տարբերվում են երկրի իշխանությունների վարած քաղաքականությունից։ 2018 թվականին հայ ժողովուրդը Փաշինյանին և նրա թիմին չի ընտրել նրա համար, որ նրանք կտրուկ փոխեն երկրի արտաքին քաղաքական վեկտորը։ Ռուսաստանը կոշտ քայլեր չի ձեռնարկում Հայաստանի դեմ, քանի որ չի ցանկանում փչացնել հարաբերությունները հայ ժողովրդի հետ, որը սկզբունքորեն հավատարիմ է Մոսկվային։ Ըստ ամենայնի, նա անհամբերությամբ է սպասում Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվան հույսը դնում է դրանց արդյունքների վրա երկրում քաղաքական կոնֆիգուրացիան արմատապես փոխելու համար, հույս ունենալով, որ իշխանության կգան այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր, ի տարբերություն Փաշինյանի, կառաջնորդվեն ոչ թե անձնական, այլ ազգային շահերով։

- Որո՞նք են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Միացյալ Նահանգների վերջին ակտիվացման պատճառները: Դա «խաղաղության և միջպետական ​​պայմանագրի շուտափույթ ավարտման հարցում հետագա առաջընթացի հասնելու ցանկությո՞ւն» է, թե՞ պարզապես խաղաղարարի կերպարի իմիտացիա:

— Միացյալ Նահանգներն իրական է զբաղվում այդ գործընթացի մոդերացիայով։ Նրանք ձգտում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Վաշինգտոնի հաջորդ նպատակը Երևանի պաշտոնական դուրս գալն է ՀԱՊԿ-ից, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների բնույթի հիմնարար վերափոխումը, այն է այսօրվա «ռազմավարական երկխոսությունը» բարձրացնել «ռազմավարական գործընկերության» մակարդակի, ինչը նշանակում է համագործակցություն, այդ թվում ռազմական ոլորտում: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես արդեն նշեցի, Վաշինգտոնը մեր տարածաշրջանի վրա ազդելու իրական հնարավորություն չունի, նա այդ դերը մասամբ պատվիրակել է Թուրքիային։ Ըստ ամերիկյան սցենարի դա նշանակում է ՆԱՏՕ-ի կառույցներին Հայաստանի աստիճանական ինտեգրման գործընթաց։ 

- Նյու Յորքում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումից հետո Թուրքիայի դերը Անդրկովկասում ակնհայտորեն մեծացել է։ Իրատեսակա՞ն է Էրդողանի աջակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, ինչի մասին, ըստ Թուրքիայի նախագահի, իրեն դիմել է Փաշինյանը։

- Այսօր, մասնավորապես մեր տարածաշրջանում, Էրդողանի շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են Միացյալ Նահանգների շահերի հետ։ Թուրքիան շահագրգռված է արագ ավարտին հասցնել դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու գործընթացը։ Նա հասկանում է, որ դրանից հետո ԱՄՆ-ի օգնությամբ Հայաստանն անպայման կհայտնվի Անկարայի ազդեցության տակ և փաստացի կդառնա նրա արբանյակը։ Այսինքն այսօր Հայաստանը կանգնած է հետևյալ ընտրության առաջ. կամ Արևմուտք՝ ի դեմս Թուրքիայի, կամ դեպի Ռուսաստան։ Վերջին դեպքում կա հայոց պետականության պահպանման հնարավորություն։

 - Որոշ վերլուծաբանների և քաղաքագետների կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը կապված է հարևան Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների հետ, որտեղ այս ամսվա վերջին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Համաձա՞յն եք այն կարծիքին, որ Անդրկովկասում անվտանգության նոր ճարտարապետությունը որոշվելու է դրանց արդյունքներով։

— Վրացական ընտրությունները, անշուշտ, էական ազդեցություն կունենան Անդրկովկասի իրավիճակի վրա, քանի որ Վրաստանը տարածաշրջանում առանցքային երկիր է։ Այնտեղ են հատվում  տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունները։ Նա նորմալ հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների հետ։ Վրաստանի ղեկավարությունը Ռուսաստանի նկատմամբ շատ պրագմատիկ քաղաքականություն է վարում։ Բայց Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը կախված չէ Վրաստանի դիրքորոշումից: Այլ բան, որ այդ երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են էապես ազդել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության վրա։ Սակայն, անկախ Վրաստանի իրադարձություններից, Արևմուտքը ռազմավարական նպատակ ունի պոկել Երևանը Մոսկվայից, և  Հայաստանի ղեկավարությունը ոչ մի կերպ դեմ չէ նման զարգացմանը։

- Անդրկովկասում և նրա շրջակայքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները որքանո՞վ են ազդում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։

— Հայ հասարակությունը մեծամասամբ մերժում է Փաշինյանի ունեցած նպատակներն ու իդեալները։ Միևնույն ժամանակ, այսօր դեռևս չկա կոնկրետ ձևավորված այլընտրանք գործող իշխանություններին։ Թեև դրական ուղղությամբ որոշակի փոփոխություններ են նկատվում, և երկրի քաղաքական դաշտում ստեղծվում են նոր կենտրոններ՝ իրենց իրատեսական օրակարգերով, սակայն ժամանակը ցույց կտա, թե որքանո՞վ դրանք ընդունելի կդառնան հասարակության մեծամասնության համար։ Իսկ ընդհանրապես, մեր քաղաքական վերնախավը շատ մասնատված է։ Նա չափազանց պարզունակ և հետամնաց պատկերացումներ ունի տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ինչն էլ, բնականաբար, հանգեցնում է թյուրիմացության առ այն, թե որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ուղենիշները։ Պատճառն այն է, որ մինչ 2018 թվականի իշխանափոխությունը երկրում հիմնական օրակարգը ներքաղաքական էր։ Հասարակությունն ու քաղաքական ուժերը, չնչին բացառություններով, ընդունում էին այն փաստը, որ արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանին այլընտրանք չկա։ Այսօր իրողությունները արմատապես փոխվել են, ի հայտ են եկել նոր ազդեցիկ աշխարհաքաղաքական խաղացողներ, ակտիվացել է նրանց ներգրավվածությունը, նրանք լրջորեն մրցակցում են Մոսկվայի հետ, և ընդդիմադիր շատ կուսակցություններ դեռ չեն կարողանում համակերպվել երկրում տեղի ունեցող վերափոխումների հետ։ Արդյունքում 10-15 տոկոս վարկանիշ ունեցող Փաշինյանը յոթերորդ տարին է, ինչ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, իսկ նրա ներկայիս հիմնական ընդդիմախոսները չունեն հակահարված տալու գրագետ ծրագրային ու կազմակերպչական հնարավորություններ: 

Կարող եմ ենթադրել, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ի հայտ կգան նոր քաղաքական ուժեր, որոնք կկարողանան համարժեք գնահատել ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները և իրական այլընտրանք դառնալ գործող իշխանությանը։ Ես իսկապես հույս ունեմ, որ ընտրություններից հետո Հայաստանը կներկայացվի նոր դեմքերով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել
Ամենադիտված