Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Հայաստանին խաղաղության համար նոր նախապայմաններ է առաջադրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի կունենա Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների երրորդ հանդիպումը նվիրված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, գրում է ng.ru-ն։ Դատելով Երևանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից նրանք պատրաստ են Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքել առաջիկա մի քանի շաբաթների կամ նույնիսկ օրերի ընթացքում։ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ասել է, որ իր երկիրը պատրաստ է «հենց այսօր» ստորագրել խաղաղության պայմանագիր։ Միևնույն ժամանակ, վեհաժողովի շրջանակում Սիմոնյանը չի կարողացել հանդիպել իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ։ Վերջին պահին նա հրաժարվել էր հանդիպումից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ խաղաղության պայմանագրի նախագծում բոլոր ձևակերպումները արդեն համաձայնեցված են Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այդ կապակցությամբ նա պատրաստ է փաստաթուղթը ստորագրել հոկտեմբերին։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն էլ Financial Times-ին ասել է, որ Երևանի և Բաքվի միջև դեռևս կան չլուծված խնդիրներ, սակայն մոտ է քննարկումների հաջող ավարտը։ Նա որպես նախընտրելի տարբերակ է անվանել խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև COP29 կլիմայական կոնֆերանսը Ադրբեջանում, որը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ին։
Սակայն Ադրբեջանի ներկայացուցիչները հակառակ ազդանշաններ են ուղարկում։ Օրինակ հոկտեմբերի 14-ին Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանին մեղադրել է «ականային ահաբեկչության» մեջ։ «Չնայած այն հանգամանքին, որ պատերազմը ավարտվել է 2020 թվականին, ականների զոհ է դարձել 381 մարդ, Հայաստանը շարունակում է հրաժարվել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց, ինչը հակասում է խաղաղության և կարգավորման գործընթացին երկրի հայտարարված անկեղծ մասնակցությանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բացի դա Բաքուն ծրագրում է 2025 թվականին պաշտպանության վրա ծախսել ավելի քան 8,3 միլիարդ մանաթ (մոտ 5 միլիարդ դոլար): Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին իշխանությունները այդ նպատակների համար հատկացրել են ավելի քան 6,4 միլիարդ մանաթ (մոտ 3,7 միլիարդ դոլար)։ Զուգահեռաբար Շրջակա միջավայրի պահպանության առաջին կոալիցիայի համահիմնադիր Ամին Մամեդովը հայտարարել է, որ Հայաստանն իր տարածքում ապօրինի հանքարդյունաբերություն է իրականացնում, ինչից տուժում են սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերը։ «Այն տարածքները, որտեղ Հայաստանը հանքարդյունաբերական աշխատանքներ է իրականացնում, պետք է մոնիտորինգի ենթարկվեն։ Այդ դիտարկմանը կարևոր է նաև ադրբեջանցի մասնագետների մասնակցությունը»,- ընդգծել է Մամեդովը։

««3+3» ձևաչափը հետկոնֆլիկտային է, բայց տարածաշրջանում հակամարտությունները դեռ չեն լուծվել։ Ուստի այն հանդես է գալիս որպես խորհրդատվական և քննարկման հարթակ, որտեղ քննարկվում է իրավիճակը տարածաշրջանում և դրա զարգացման ներուժը»,- ng.ru-ի հետ զրույցում ասել է Օրբելի կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը։ 

Միաժամանակ նա առաջընթաց չի ակնկալում հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ «Բաքվի կողմից Երևանի հասցեին հնչող ոչ տեղին մեղադրանքները հաստատում են, որ նա պատրաստ չէ խաղաղության պայմանագիր կնքել։ Բացի այդ, նա չի ցանկանում ստորագրել մի փաստաթուղթ, որը կներառի կողմերի համաձայնեցված 13 կետերը, իսկ մնացած հարցերը կլուծվեն աշխատանքային խմբերի շրջանակներում։ Փոխարենը նա շարունակում է Հայաստանին սպառնալ ուժի կիրառմամբ։ Մինչ COP29-ը խաղաղության հեռանկարներ չկան»,- ասել է Մելիքյանը։

Քաղաքական հետազոտությունների Atlas կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն իր հերթին նշել է, որ եթե Հայաստանի իշխանությունները համաձայնեն ստորագրել համաձայնագրի բոլոր 16 կետերը միանգամից, ապա մոտ ապագայում կարող է խաղաղություն կնքվել։ Միաժամանակ առանցքային խնդիրը մնում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը։ «Իրանով հնարավոր է այլընտրանքային ճանապարհ կառուցել Բաքվից Նախիջևան, սակայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին Հայաստանի տարածքով ճանապարհը նախընտրելի է թվում։ Դրանով հետաքրքրված են նաև Ռուսաստանը և Թուրքիան։ Միևնույն ժամանակ, Անկարան և Բաքուն դեմ չեն, որ Մոսկվան վերահսկողություն իրականացնի ճանապարհի վրա։ Մինչև վերջերս Երևանը դժգոհ էր դրանից, սակայն վերջերս Փաշինյանը համաձայնեց մոնիտորինգը Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ իրավասությանը հանձնելու գաղափարին։ Միգուցե՞ այդ թեման քննարկվի «3+3» ձևաչափով»,- ասել է Շահինօղլուն։


Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը, ընդհակառակը, կարծում է, որ «3+3»-ի շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությունն ընդհանրապես չի դառնա քննարկման հիմնական թեմա։ «Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, այսինքն առանց միջնորդների։ Բայց Ադրբեջանը շարունակում է հավատալ, որ Հարավային Կովկասի ապագան ոչ միայն պատերազմի բացակայությունն է, այլ նաև երկրների համագործակցությունը։ Դա նշանակում է, որ «3+3»-ի շրջանակներում հնարավոր է քննարկել տարածաշրջանային խաղացողների տնտեսական մերձեցումը, չնայած նրանց միջև առկա տարաձայնություններին»,- ասել է Շաֆիևը։

Մինչդեռ ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ «3+3» ձևաչափը դիտարկում է որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանի երկրների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ։ Մոսկվան նաև ասում է, որ «ցավում է Լեռնային Ղարաբաղում 2023 թվականին իրենց տները լքած մարդկանց ճակատագիրի համար, բայց նաև տեսնում է նրանց վերադարձի հնարավորություն, որից կարելի է օգտվել»: 

Այնուամենայնիվ, ՄԳԻՄՕ-ի Կովկասի սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը կարծում է, որ առնվազն մինչև տարեվերջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հավանականությունը ցածր է մնում։ «Ստամբուլում հնարավոր չի լինի հասնել որակական առաջընթացի, քանի որ կողմերի դիրքորոշումները մնում են հակադիր։ Անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի հանգեցնի անհրաժեշտ փոփոխությունների: Ըստ էության, Ադրբեջանը ցանկանում է մնալ հաղթողի կարգավիճակում և Երևանին թելադրել իր պայմանները տարբեր հարցերի շուրջ դա ուղեկցելով դիվանագիտական և ռազմական ճնշումներով»,- կարծում է Մուխանովը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Սեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ին
Ամենադիտված