Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


45 համարի ավտբուսում քաղաքացին ուշաթափվել է, վարորդը քշել, գնացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Այսօր առավոտյան՝ ժամը 08։25-ին, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ չհասած, 45 համարի 4446 համարանիշով ավտոբուսի մեջ 30-35 տարեկան մի տղամարդ վատացավ, վարորդը ոչ մի օգնություն չցուցաբերեց, քշեց գնաց»,- այս մասին Oragir.News-ին պատմեց քաղաքացի Անուշ Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ ավտոբուսը լեփ-լեցուն է եղել, ներսում այնքան ուղևոր է եղել, որ բաց լուսամուտներն էլ չեն օգնել և մարդիկ շնչահեղձ են եղել։

«Տղամարդը մի քանի անգամ վատացավ, ուղևորների օգնությամբ ուշքի եկավ, սակայն քիչ անց նորից վատացավ, երրորդ անգամ վարորդին գոռացինք, որ կանգնի, որպեսզի տղամարդուն իջեցնենք ու առաջին բուժօգնություն ցույց տանք։ Մի քանի տղամարդ ուղևորին գրկած իջեցրեցին ավտոբուսից, ես էլ նրանց հետ իջա, ձեռքիս ջուր կար, որ գոնե դրանով ուշքի բերենք։ 45 համարի վարորդը, բացի այն որ ավտոբուսից չիջավ ու իր ուղևորին օգնություն չցուցաբերեց, մի բան էլ 10-15 հոգի ուղևոր դրսում թողնելով՝ քշեց, գնաց»,- պատմեց դեպքի ականատեսը, ով շտապելով օգնություն ցուցաբերել քաղաքացուն, հեռախոսն ու պայուսակը թողել է ավտոբուսի մեջ, որի համար ստիպված ավտոբուսի հետևից վազել է, որպեսզի կարողանա իրերը վերցնել։

«Այդ պահին զանգահարեցի ոստիկանություն, նաև տարածքում պարեկների 1047 համարի ավտոմեքենան էր կանգնած ու տեսնելով, որ մարդիկ խառնված են, մեքենայից չիջան, չմոտեցան ասեն՝ ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող ենք օգնել, չնայած, որ տեսնում ու լսում էին մարդկանց ձայներն ու իմ՝ ավտոբուսի հետևից վազելն ու գոռալը, որ իրերս ավտոբուսի մեջ է մնացել»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ այդ պահին մոտեցել է պարեկների մեքենայի, որի մեջ մեկ տղա ու աղջիկ պարեկներ են նստած եղել, հարցրել է՝ ինչո՞ւ չեն մոտենում, պարեկներն էլ իրեն են հարց ուղղել, ասելով՝ դուք ի՞նչ գիտեք, մենք ինչ էինք անում։ Նա պարեկներին հայտնել է, որ քիչ այն կողմ մարդ է վատացել, իսկ իր իրերը մնացել են ավտոբուսի մեջ, սակայն, մինչև պարեկները որոշել են մոտենալ ուշագնաց եղած քաղաքացուն, նրան տեղափոխել են հիվանդանոց։

«Չգիտեմ այս ինչ անտարբերություն է, նախևառաջ ավտոբուսի վարորդը պետք է մոտենար, առաջին օգնություն ցուցաբերեր, ո՞ւր է իր առաջին օգնության համար նախատեսված դեղատուփը, ո՞ւր է մարդկայն տեսակը, որ այդքան մարդուն թողեց դրսում։

Քիչ է այդքան ուղևոր էր բարձել ու ավտոբուսի մեջ շնչելու օդ չկար, տղամարդն էլ իր պատճառով վատացավ, մի բան էլ քշեց, գնաց։

45 համար ավտոբուսը Դավթաշենից է շարժվում, ամեն առավոտ դրանից եմ օգտվում ու այդքանի մեջ, նորմալ վարորդ 1-2 հոգի են, մնացածը վատ են վարում, մի ձեռքով հեռախոսով են խոսում, մյուսով մանր ստանում, վտանգում ուղևորների կյանքը»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան
Ամենադիտված