Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 տարի անց Հայկ Մանուկյանին տրվեց վերջին հրաժեշտը՝ իր իսկ ծննդյան օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկը սովորական տղա էր՝ սպայական կրթությամբ ու անտառագետի մասնագիտությամբ, ով երազում էր իր երկրի համար հզոր մասնագետ դառնալ։ Այդ մասին գրել է նահատակված հայորդի Հայկ Մանուկյանի ընկերներից Սիմա Օհանյանը։ Նշենք, որ Հայկի ԴՆԹ-ն հաստատվել է 4 տարի անց եւ վերջին հրաժեշտը տեղի է ունենում նրա իսկ ծննդյան օրը։

Սիմա Օհանյանի գրառման մեջ ասվում է՝

«Գերին չի կարա հերոս լինի...»

Էս բառերը անցած 4 տարում, տարբեր առիթներով իմ դեմքին են շպրտել Հայկից տեղյակ ու անտեղյակ բազում մարդիկ։ Շպրտել են ու չեն հավատացել, որ ինքը ողջ ա, բայց ուժ չեն ունեցել դա իմ դեմքին ասելու։ Ուժ չեն ունեցել նույնիսկ աչքերիս մեջ նայելու։

Բայց էս գրառումն իրենց մասին չի։ Հերոսների մասին էլ չի։ Ձեզ մի գաղտնիք ասեմ՝ հերոսներ չեն լինում։ Հերոսներին «պարգևատրում են» էդ կոչումով հետո, շատ հետո, մարդիկ, ում էդպես ա պետք։

Հայկը ոչ գերի էր ընկել, ոչ էլ հերոս դառնալու նպատակ ուներ։ Հայկը սովորական տղա էր՝ սպայական կրթությամբ ու անտառագետի մասնագիտությամբ, ով երազում էր իր երկրի համար հզոր մասնագետ դառնալ։ Արտակարգ հումորով, հասնող, ընկերասեր ու մարդկանց մի հայացքից ճանաչող։ Հայկը ամեն մեկին իրեն մոտիկ չէր թողնում։ Ես ինձ բախտավոր էի զգում՝ էդ եզակիներից լինելով։ Հայկն իմ ծնունդը երբեք չէր շնորհավորում, ես էլ իրենը չշնորհավորեցի 2020 թվի հոկտեմբերի 12-ին (դե թող նեղվի ու գոնե մի անգամ էլ ինքը շնորհավորի)։ Էդ օրվանից Հայկը կապի դուրս չեկավ։

4 տարի ուշացել եմ, բայց ինչ արած՝ ծնունդդ շնորհավոր։

Նվերներ եմ պահել քո համար՝ կորսված Արցախ, հազարավոր զոհեր, խեղված հայրենակիցներ ու ամեն ինչի իմաստազրկում։ 4 տարի պատկերացրել եմ, թե ինչպես պիտի կանգնեմ քո առաջ, նայեմ աչքերիդ մեջ ու արդարանամ էս ամենի համար՝ տնայինը չարած աշակերտի նման (երանի գլուխս տանը մոռանայի)։ Բայց էդ օրը չի գա, որովհետև ես միշտ գերազանցիկ եմ եղել ու արդարանալու ձևերը չգիտեմ, իսկ դու ծնունդիդ օրով քեզ մեծ նվեր ես արել։

Մի քանի ժամից մենք քեզ 4 տարի ուշացումով կհանձնենք հողին, հետո ես նորից ինքնաթիռ կնստեմ ու կփախնեմ էս իրականությունից։ Իրականությունից, որը 6 տարի առաջ միասին ենք ստեղծել՝ իրար թիկունքի կանգնած։ Իրար հավատալով։ Ներողություն քեզնից պիտի խնդրե՞մ, թե՞ պահանջեմ։ Իսկ ո՞վ ա երբևէ մեղավոր եղել երազելու համար։ Սիրուն ու խաղաղ հայրենիք երազելը մեղք ա՞։ Փաստորեն հա։ Ինչևէ։

Ծնունդդ շնորհավոր, հարազատս։ Աշխարհի կենտրոնը մեզնից խլել են, չկա էլ, մեզ աշխարհի ծայրն ա մնացել։ Կհանդիպենք էնտեղ»։

 

Աղբյուր` Փաստինֆո

Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դինԵրբ և ինչպես կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը Սկզբում կրկել է, ապա վրաերթի ենթարկել քաղաքացուն, որ մաhանա․ uպանություն կատարողը կալանավորվե՞լ էԻրանի հետ հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 1 տրիլիոն դոլար․ CNN Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Նոյեմբերյանում փոթորկախառն կարկուտ է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կանցկացնի լրացուցիչ ընդունելություն Անկում՝ ռուբլու շուկայում«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մահացել է «Արյունոտ սպորտ» և «Գաղտնի նյութեր» ֆիլմերի դերասանը Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կրկին վթար է․ երկար ժամանակ ջուր չի լինի«Փորձագետ. Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է»«Աշխարհագրական վերակողմնորոշում և «ճաշատեսակ եվրոպական սեղանին». նչպես են տարբեր երկրներում գնահատում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը. պատմության այս օրը (13 մայիս) Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ մանրամասներԱդրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կաՀակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնԻրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street Journal
Ամենադիտված