Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Աստված խոսեց հայերեն, իսկ հայերը կարողացան խոսել Տիրոջ հետ մայրենի լեզվով: Այս ամենը տեղի ունեցավ ոսկեդարի թարգմանիչների շնորհիվ, որոնց հիշատակը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, 2024 թվականին՝ հոկտեմբերի 12-ին:

Պետք է հիշատակել պատմական նշանակալից իրադարձությունները, բայց առավել կարևոր է՝ կատարել տոնի պատգամը: Այն, ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի, հստակ է. «Վերադառնալ դեպի մեր ինքնություն»:

Ինքնության հետքերով
Գրերի ստեղծումից առաջ հայերը շփվում էին այլ լեզուներով, Տիրոջ խոսքը հնչում էր ասորերենով կամ հունարենով, ինչը խոչընդոտում էր նաև քրիստոնեության լայն տարածմանը: Սուրբ Մեսրոպ վարդապետը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ, Վռամշապուհ արքայի աջակցությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը։ Ըստ ավանդության՝ հայկական տառերը ծնվեցին աստվածային տեսիլքից։

405 թվականին գրերի գյուտը դարձավ բեկումնային հայ ազգի ոչ միայն հոգևոր նաև մշակութային կյանքում: Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց սաները անցան թարգմանական աշխատանքներին: Հայերեն առաջին նախադասությունը գրվեց աստվածաշնչյան բառերով. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս յանճարոյ»: Թարգմանիչները նպաստեցին, որ մենք ավելի մոտենանք Արարչին:

«Այս ստեղծագործական աշխատանքների արդյունքում ձևավորվեց ոսկեդարը: Մեր թարգմանիչ վարդապետների գործունեության արդյունքում՝ ոչ միայն գրքեր գրվեցին, թարգմանվեցին, նաև կերտվեց քրիստոնյա հայի ինքնությունը, որով մենք ապրել ենք դարերով: Ինքնության բացահայտումը, գիտակցումը մեզ պահպանել է՝ իբրև ազգ»,- նշում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Աստվածաշնչի թարգմանությամբ չավարտվեց թարգմանչաց շարժումը:

5-րդ դարի իրադարձությունները հիմք հանդիսացան հայոց վերազարթոնքի և հայակերտումի, որպեսզի մենք մտածենք, գրենք, ստեղծագործենք հայերեն, ունենանք ազգային դիմագիծ։

Պատմական իրադարձությունները վկայում են՝ որքան մեծ ազդեցություն են ունեցել հոգևորականները նաև ազգային մշակույթի ստեղծման գործում:

«Վարդապետ թարգմանիչների լուսավորչական գործունեության հիմնական առաքելությունն էր՝ կերտել քրիստոնյա հային, որը կկարողանար խոսել Աստծո հետ սեփական լեզվով, իսկ Աստված կխոսեր հայերեն, ինչը տեղի ունեցավ Աստվածաշնչի թարգմանությամբ:Լուսավորության դարաշրջանը մեզ համար օրինակ է, նպատակ է, ուղենիշ է, որպեսզի վերադառնանք մեր ինքնությանը, իսկ դրա կարիքը մենք այսօր ունենք»,- նշում է քահանան:

Տոնը մեզ հնարավորություն է տալիս նաև վերարժևորելու մեր ժառանգությունը:

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/10/12/132431

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Ամենադիտված