Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը հրաժարվել են տեղափոխվել գործադիր եւ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնել։

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում Գրիգոր Մինասյանին փոխարինող տարբեր թեկնածուներ են քննարկվում։

ՔՊ-ում հակված են այդ պաշտոնում նշանակելու իշխանական պատգամավորի, եւ կուսակցության վարչության նիստին շրջանառվել են Արփի Դավոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի անունները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հերիքնազ Տիգրանյանը եւ Վլադիմիր Վարդանյանն ի սկզբանե իրենց թիմակիցներին հայտնել են, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր եւ աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, ուստի թիմակիցներին խնդրել են այլեւս չդիտարկել իրենց թեկնածությունները։

Եվ ահա, ՔՊ-ում նախարարի թեկնածուների թիվը սեղմվել է, հիմնական քննարկումը Արփի Դավոյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի շուրջ է տեղի ունենում. հավանական է Ջուլհակյանի նշանակումը:

ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ ԱԺ-ից տեղափոխվելու ծրագիր չունի, իր աշխատանքը շարունակելու է օրենսդիրում։ Հերիքնազ Տիգրանյանը եւս հայտնել էր, որ իր թեկնածությունն առաջադրվել էր արդարադատության նախարարի պաշտոնում, բայց ինքը հրաժարվել է։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հեռանալուց հետո եւս ՔՊ-ում իրարանցում էր, խմբակցության պատգամավորները չէին ցանկանում գնալ գործադիր եւ աշխատել այնտեղ։ Վերջում Գեւորգ Պապոյանն ինքն էլ մասնավոր զրույցներում խոստովանում էր, որ ստիպված է ընդունել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ական պատգամավորներն իրենց կոմֆորտ են զգում օրենսդիրում եւ խուսափում են Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա առերեսումներից, քանի որ բոլորին էլ հայտնի է, թե Փաշինյանի անկայուն ու փոփոխական բնավորության պատճառով որքան բարդ է նրա հետ աշխատելը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը Տեղի կունենա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը. ովքեր են առաջադրված մասնակիցները ՃՏՊ՝ Լոռու մարզումԵվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … ԵրկնաքերերՈւժգին երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Հայաստանի ընտրություններին միջամտում են, բայց չենք ասի, թե ով կամ ինչպես» «Իրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ»Ռուբլին թանկանում էՆիկոլ Փաշինյանը առաջին անգամ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին. պատմության այս օրը (13 մարտ)20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվելԵրեւանում հատուկ են պատրաստվում. նոր հնարքներ են մտածում․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքովՓաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են. «Հրապարակ» Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա. «Հրապարակ» 155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի. «Հրապարակ» Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՌուսաստանն Իրանին տալիս է ԱԹՍ մարտավարության վերաբերյալ կոնկրետ խորհուրդներ․ CNN ԱՄՆ հետախուզությունն ասել է, որ Իրանի կառավարությունը փլուզման վտանգի տակ չէ․ Reuters ANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԱՄՆ-ն պատրաստ չէ Իրանի դեմ գործողության հետևանքով նավթի շուկաների վրա ազդեցությանը․ Politico ԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները Հայաստանում Սարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՆոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Ինչո՞ւ է ՀՀ–ն հրաժարվել ղարաբաղցիներին տրվող աջակցությունից․ Զախարովայի մեկնաբանությունը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար ԱՄՆ-ն փաստացի ոչնչացրել է Իրանը․ Թրամփ Կոտայքի մարզի պարեկները հայտաբերել են գողության փորձ կատարած երիտասարդի Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ
Ամենադիտված