Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ Նիկոլն ուրախությունից փայլում է, ուրեմն մենք շուտով խորապես տխրելու ենք.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե դիտարկենք պաշտոնական վարկածը, ապա Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք էր մեկնել ՄԱԿ-ի 79-րդ՝ «Ապագայի գագաթաժողով» վերտառությամբ անցկացվող Գլխավոր ասամբլեային մասնակցելու, այնտեղ ելույթ ունենալու նպատակով: Բայց հարցեր ծագում են ու՝ բազմաթիվ: Դեռ մի կողմ, որ Նյու Յորքում իր սիրելի «խաղալիքը»՝ հեծանիվը, վարելու ընդմիջումներին ում բռնում, պատմում էր «խաղաղության դարաշրջանի» մասին՝ անկախ նրանից՝ դիմացինին դա որքան է հետաքրքրում: ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանում ելույթն էլ հազիվ թե կարելի է նրա օգտին գրանցել: Թեպետ, ելույթը առանձին քննարկման նյութ է, և դրան դեռ կվերադառնանք: Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք մեկնելու առանցքային նպատակներից մեկը: Ինչպես հայտնի է, նշված օրը Նիկոլ Փաշինյանը ԱՅՑԵԼԵԼ է թշնամական Թուրքիայի նախագահ Էրդողանին և հանդիպում ունեցել նրա հետ:

Դժվար չէ կռահել, որ «այցելել» բառը հատուկ ենք ընդգծել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը գնացել են Նյու Յորքում գտնվող երկնաքեր շենքերից մեկը, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, «Թուրքիայի տունը»: Այն այդպես է կոչվում, քանի որ այնտեղ են գտնվում ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը և Նյու Յորքում Թուքիայի հյուպատոսությունը: Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ում հակահայկական քայլերը, ծրագրերը, գործընթացները թուրքական հատուկ ծառայությունները համակարգում են նշված վայրից: Եթե ավելի պարզ ու կոնկրետ ասենք, ապա Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող անձինք Էրդողանի հետ հանդիպել են թուրքական տարածքում, Թուրքիայի «դաշտում»՝ այսպես ասած, ինչը հատուկ շեշտադրվում է թուրքական լրատվամիջոցներում: Սխալ է կարծել, թե դա պատահականություն է կամ, առավել ևս, մանրուք: Նման հարցերում, այն էլ՝ Թուրքիայի հետ կապված, չեն կարող մանրուքներ լինել:

Իսկ թուրքական կողմը հանդիպումն իր տարածքում կազմակերպելով, կարող եք չկասկածել, ցանկացել է դրան հավել յալ՝ Նիկոլ Փաշինյանին, ըստ այդմ՝ ցավոք նաև Հայաստանն ու հայությանը նվաստացուցիչ վիճակի մեջ դնելու իմաստ հաղորդել: Թեպետ, թուրքերը կարող էին և չչարչարվել դրա համար, քանի որ այդ հանդիպման կադրերը, լուսանկարները ինքնին խոսուն են. Փաշինյանը սիրահոժար արել է իրենից պահանջվածը: Հենց միայն այն պատկերը, որտեղ երևում են Էրդողանն ու վերջինիս գիրքը խանդաղատանքով, կարելի է ասել՝ ջերմորեն կրծքին սեղմած ու երջանկությունից ուղղակիորեն փայլատակող Նիկոլ Փաշինյանը, հազարավոր մեկնաբանություններից ու վերլուծություններից խոսուն է: Կրակի վրա լրացուցիչ յուղ է լցնում այն, թե երբ տեղի ունեցավ այդ հանդիպումը: Իսկ այն տեղի է ունեցել հենց նույն Թուրքիայի, նույն Էրդողանի ու նրա տրամադրած «բայրակթարների», «F-16»-երի, թուրքական զինվորականության ներգրավման միջոցով Արցախի ու Հայաստանի դեմ սկսած պատերազմի 4-րդ տարելիցի նախաշեմին:

Ավելին, դա տեղի է ունեցել ընդամենը 1 տարի անց այն բանից հետո, երբ նույն Էրդողանի գործադրած ջանքերով ևս իրականացվեց Արցախի աննախադեպ ու ամբողջական հայաթափումը, պարզ ասած՝ Արցախի հայության դեմ ցեղասպանությունն ու հայրենազրկումը: Եվ ահա, այդ ոճրագործությունից ընդամենը 1 տարի անց Նիկոլ Փաշինյանը, երջանկություն ճառագելով, «Թուրքիայի տանը» հանդիպում է Էրդողանին, նկարվում՝ նրա գիրքը կրծքին սեղմած, ու ընդհանրապես... Հիմա՝ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի «ելույթի» մասին: Հայաստանի այսօրվա իշխանության ղեկավարը, որ իր պաշտոնավարմամբ, ընդունած որոշումների ու դրանց հետևանքով Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին անթիվ աղետներ, կորուստներ ու նորանոր սպառնալիքներ է բերել, գնացել, հասել է Նյու Յորք, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հայտարարում է, թե եկել է ասի, որ... «ապագա կա, կա ապագա»: Ավելի մեծ ծաղր հազիվ թե կարելի էր հորինել, ընդ որում՝ ոչ միայն հայերիս հանդեպ, այլև բանականության, իրականության նկատմամբ:

Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից «հիշեց», որ «ապագա կա»-ն եղել է իր նախընտրական կարգախոսը: Այո, 2021-ի ամռանը, արտահերթ ընտրություններով վերարտադրվելիս, նա հենց այդ կարգախոսն էր առաջադրել: Ըստ որում, հիշեցնենք, որ նա հայտարարում էր նաև, թե՝ Արցախի համար էլ կա՛ ապագա: Ինքն էր հայտարարում, այլ ոչ՝ «նախկինները», «դաշնակիցները», ՀԱՊԿ-ը կամ այլմոլորակայինները (սա հատուկ նիկոլապաշտների համար ենք նշում): Դրանից անցել է ավելի քան 3 տարի: Արցախը Փաշինյանը ոչ միայն բացեիբաց ուրացել է, այլև մատնել ծանրագույն, հնարավոր է, անգամ անդառնալի աղետի: Հիմա Ադրբեջանը զավթել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, հիմա Ադրբեջանի բանտերում պահվում են հայ գերիներ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Այդ ամենի մասին ՄԱԿ-ի ամբիոնից որևէ բան ասա՞ց Փաշինյանը: Իհարկե, ոչ...

Փոխարենը նա Թուրքիայի նախագահի հետ երջանիկ ժպտում է: Իսկ երբ Փաշինյանը ուրախ-ուրախ ժպտում է, դա նշանակում է, որ հայերս շատ շուտով տխրելու առիթների պակաս չենք ունենալու... Հ.Գ. - Ի դեպ, գիտե՞ք, թե ինչու է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը: Իմացեք, եթե չգիտեք. «Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլևս միջազգային անվտանգության հարց է, և հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը՝ ստանձնելով թերևս մի նորագույն պատմական առաքելություն»: Ավելորդ մի՛ չարչարվեք՝ հեղինակին պարզելու համար: Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից է, կոնկրետ՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին (այո, 44-օրյայի 5-րդ օրը) արված գրառումն է: Մեկնաբանություններն, իրոք, ավելորդ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փորձագետներ. Ե՞րբ կսկսվի Հայաստանի վերադարձը դեպի ՌուսաստանՓաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցը
Ամենադիտված