Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, պատերազմի, պարտության, արդեն իսկ որոշված գաղթի ֆոնին, Ստեփանակերտից ոչ հեռու՝ Հայկազովի զորամասի ՊԲ-ին պատկանող վառելիքի պահեստում տեղի ունեցավ ամենաողբերգական դեպքը։ 

Զոհերի թիվը գերազանցեց սեպտեմբերյան պատերազմում նահատակվածների թիվը՝ 238, մոտ 300 հոգի ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ, շատերն անդամահատվեցին, առ այսօր 22 հոգի անհետ կորած են համարվում։ 

Սամվել Սաֆարյանն Արցախի ՆԳՆ համակարգի ծառայող է։ Կինը՝ Կարինեն, MediaHub-ին պատմեց, որ սեպտեմբերի 25-ին իրենք մյուսների պես հավաքել են անհրաժեշտ իրերն ու ճամփա ընկել։ Սատանայի պես մի բան էր, որ տեղի ունեցավ Շուշիի ոլորաններում. մեքենայի հետ կապված խնդիրը Սամվելին ստիպեց հետ դառնալ։

«Մտածում էր մեր մանկահասակ երեխայի մասին։ Մեզ տեղավորեց իր հայրիկի մեքենայում, ասաց՝ «դուք գնացեք, անցեք կամուրջը, ես կգամ»։ Մինչև հիմա սպասում եմ»,- ասում է Կարինեն։ 

Կարինեի խոսքով՝ ամուսինը զանգել է ընկերոջը, պայմանավորվել, որ մեքենան կարգի բերի, վերանորոգի։ Լսելով, որ Հայկազովում վառելիք են բաժանում, Սամվելն ընկերոջ հետ գնացել է այնտեղ։ Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել դեպքը։ Նրա ընկերն այրվածքներով վերադարձել է, իսկ Սամվելից առ այսօր ոչ մի լուր։ Նա 22 անհետ կորածներից մեկն է։

«Մենք հասել էինք Լիսագոր, երբ տեղի է ունեցել այդ դեպքը։ Կայծակ էր ու անձրև, երկինքը որոտում էր։ Մտքովս չի անցել, որ դա ողբերգական ու ճակատարգրական կդառնա նաև ինձ համար։ Կապի իսպառ բացակայության պայմաններում, մենք չկարողացանք միմյանց հետ խոսել։ Հաջորդ օրն իր հորաքույրն է ասել, որ Սամվելը ևս պայթյունի տարածքում է եղել։ Հետ դառնալն անհնարին էր։ Հորաքույրը մեզ վստահեցրեց, որ նրա անունը վիրավորների ցուցակում է»։

Հայաստան տեղափոխվելուց հետո Կարինեն ու Սամվելի մյուս հարազատները սկսել են որոնումները երևանյան հիվանդանոցներում։ 

«Սամվել Սաֆարյան անուն ազգանուն գտանք, ուրախացանք ու գտանք հիվանդանոցը, պարզվեց՝ նույն անուն ազգանունով ուրիշ մարդ էր։ Մենք սկսեցինք ամուսնուս փնտրել մահացածների մեջ։ Հետո ԴՆԹ թեստ հանձնեցինք՝ մասունքները նույնականացնելու համար»,- պատմում է երիտասարդ կինը, ով ամուսնու անհետ կորելուց հետո միայնակ է մեծացնում որդուն՝ հավատը չկորցնելով, որ Սամվելը տուն կդառնա։ 

Աղետի գոտում անհետ կորածների հարազատներն այսօր որոշել են գնալ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ հանդիպում պահանջելու, որ քայլեր ձեռնարկեն Բաքվում պահվող գերիների մեջ՝ փնտրելու իրենց հարազատներին։

Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դինԵրբ և ինչպես կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը Սկզբում կրկել է, ապա վրաերթի ենթարկել քաղաքացուն, որ մաhանա․ uպանություն կատարողը կալանավորվե՞լ էԻրանի հետ հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 1 տրիլիոն դոլար․ CNN Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Նոյեմբերյանում փոթորկախառն կարկուտ է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կանցկացնի լրացուցիչ ընդունելություն Անկում՝ ռուբլու շուկայում«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մահացել է «Արյունոտ սպորտ» և «Գաղտնի նյութեր» ֆիլմերի դերասանը Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կրկին վթար է․ երկար ժամանակ ջուր չի լինի«Փորձագետ. Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է»«Աշխարհագրական վերակողմնորոշում և «ճաշատեսակ եվրոպական սեղանին». նչպես են տարբեր երկրներում գնահատում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը. պատմության այս օրը (13 մայիս) Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ մանրամասներԱդրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կաՀակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»
Ամենադիտված