Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախորդ տարի Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մարմնի 65% այրվածքներ ստացած ու հրաշքով ողջ մնացած պայմանագրային զինծառայող Արայիկ Բաբայանը ընտանիքի հոգսերը հոգալու համար գիշերներն է տնից դուրս գալիս, տաքսի քշում։
Դեմքի, ոտքերի, ձեռքերի շրջանում խոր այրվածքներ ստացած, ձեռքերի 8 մատները կորցրած Արայիկն օգնում է տան միակ աշխատողին` հորը, որպեսզի 6–հոգանոց ընտանիքը քաղցած ու առանց տանիքի չմնա։
 
Արայիկը կնոջ` Վարսենիկի, երկու երեխաների (1.5 ու 4 տարեկան) ու ծնողների հետ ապրում է Ավանում վարձակալած բնակարանում։ Արցախում մեծ տուն կորցրած ընտանիքն այսօր մեծ դժվարությամբ է տան հոգսերը հոգում, որովհետև միայն 160 հազար դրամ բնակարանի վարձն է կազմում։
Արայիկի ծնողները թոշակառու են, հայրն աշխատում է հարևանությամբ գործող դպրոցում որպես սանտեխնիկ, 60.000 դրամ աշխատավարձ է ստանում։ Վարսենիկը մասնագիտությամբ բանասեր է, սակայն աշխատանք չի գտնում։ Մայրը ևս առանց աշխատանքի է մնացել։
 
«Այսօր մեզ համար ամեն ինչ խնդիր է։ Արցախում լավ եմ ապրել, ամեն ինչ ունեցել եմ, բայց այսօր ոչինչ չունեմ։ Ամենամեծ խնդիրը տունն է։ Պետական ծրագրի մասին լսեմ եմ, բայց չեմ ուզում հրաժարվել Արցախի քաղաքացիությունից։ Տուն գնալու հույսս չեմ ուզում կորցնել։ Բացի այդ, պետությունն ասում է` գնա սահմանամերձ գյուղեր, տուն ստեղծիր։ Ես էս վիճակում ո՞նց ապրեմ սահմանամերձ գյուղում. ո՛չ հող կարող եմ մշակել, ո՛չ անասուն պահել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արայիկը։
 
Տղամարդը, որը շուրջ 13 վիրահատություն է տարել, այդ թվում` Իսպանիայում, առաջիկայում 3-4 վիրահատություն էլ դեռ պետք է ենթարկվի։
 
«Ասում են` դեռ 1 տարի պետք է սպասեմ, մինչև սպիները լավանան։ Այլ երկրում վիրահատվել չեմ ուզում, մերոնք ավելի փորձառու են։ Ականջներս լրիվ այրվել են, պետք է փորձեն վերականգնել, բերանս չի բացվում, մատներիցս մեկը կռկված է, պետք է փորձեն ուղղել, գոնե այդ տեսքով չմնա»,– ասում է Արայիկը։
 
Նա շատ ծանր է տանում մարդկանց հայացքներն ու ավելորդ հարցերը, փորձում է խուսափել դրանցից։ Դա է պատճառը, որ միայն գիշերներն է տնից դուրս գալիս։
 
«Ես այսօր իմ երեխեքի համար եմ ապրում։ Որ մենակ լինեի, էսքան չէի պայքարի։ Մեկ–մեկ բժիշկներն ինձ տեսնում են, ասում են` դու ո՞նց ես ողջ մնացել։ Իրոք հրաշք է, որովհետև բժիշկներս կնոջս հույս չէին տվել։ Շատ եմ նեղվում, որ ընտանիքիս չեմ կարող վերցնել, մի տեղ գնալ, անգամ այգի, վայելել կյանքը»,– նշեց տղամարդը։
Պայթյունից մեկ տարի անց Արայիկն իրեն հուզող հարցերի պատասխանն այդպես էլ չի ստացել։ Նա մեղադրում է Արցախի իշխանություններին, որ նախապես իմանալով սպասվող բռնի տեղահանման մասին` չեն կազմակերպել այնպես, որ արցախցիները հավասարաչափ վառելիք ունենան։ Վերջին պահին ամեն ինչ անկազմակերպ է եղել, ինչն էլ հարյուրավոր զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել։
 
«Իրենք ժողովրդին թողել են անտեր, մարդիկ իրենց ընտանիքները փրկելու համար մոխիր են դարձել, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Էդքան հաշմանդամ մարդիկ մնացին, 1 տարի է անցել, ո՞ր մեկին են մի կոպեկով օգնել Արցախի ներկայիս իշխանությունները։ Անգամ մի անգամ իմ դուռը չեն բացել»,–ասաց նա։
 
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն` դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվեց 349 բուժառու, մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Հաստատված մահերի թիվը 76 է: 
ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՔաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցումԷդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnրՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Փաշինյանի թիմը ցանկանում է և՛ «ռուսական ձուկն ուտել», և՛ «եվրոպական երաժշտություն լսել»Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը
Ամենադիտված