Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական հարցում էի ուղարկել, թե ՀՀ կառավարությունն ինչպես է հակազդելու Արցախում հայկական հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը․ Ստացել եմ պատասխան՝ ոչնչի մասին․ Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Թշնամին յուրացնում է Արցախը՝ հեռանկարում ունենալով Հայաստանը»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում։ Ադրբեջանին հաջողվում է մշակութային զտման ու մշակութային ցեղասպանական իր քաղաքականությանն ու քարոզչությանը մասնակից դարձնել նաև դիվանագիտական կորպուսին։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներն օրերս այցելել են օկուպացված Դադիվանք, ուր Դադիվանքը ներկայացվել է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգության օրինակ»։

Ցեղասպան և ագրեսոր Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ծրագրավորված և հետևողական պետական քաղաքականութուն է իրականացնում։

Ալիևի հրամանագրով անգամ համապատասխան հանձաժողով է ստեղծվել, որը լիազորված է կյանքի կոչել ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ յուրացման քաղաքականությունը։ Օրինակները բազում են։

Հիշեցնեմ, որ վերջերս Վատիկանում լույս տեսնող L'Osservatore Romano պարբերականում լույս էր տեսել «Քրիստոնեության ակունքներն Ադրբեջանում․ ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակությամբ մի հոդված, ուր 13դ․ վանական համալիրներ Դադիվանքը և Գանձասարն անվերապահորեն ներկայացվում էին որպես «Ադրբեջանի տարածքում գտնվող ալբանական մշակույթի և ալբանական եկեղեցու խոշորագույն դրսևորումներ», իսկ «Ադրբեջանը՝ քրիստոնության օրրան»։  

Այսպիսի ողբերգական փաստի առաջ ենք կանգնած, որովհետև ապրում ենք բացակա պետության պայմաններում, որի «ղեկավարները» հակադրում են ազգայինն ու պետականը, Հայրենիքն ու Պետությունը։ Նրանք մեր Հայրենիք Արցախը պարզապես տվել են թշնամուն, ու թշնամին ինտենսիվորեն յուրացնում է այն՝ հեռակարում ունենալով Հայաստանը։

Հայաստանը մեթոդաբար ապաոգեղենացնում են, կեղծ օրակարգերով մեզ դարձնում սպառող, անհիշողություն, անինքնություն, անարմատ ու անհայրնիք մի զանգված, որին թե՛ կառավարելն է հեշտ, թե՛ աննշաձող պահանջները բավարարելը։

Իսկ մեր հասարակությունը շարունակում է չգիտակցել ողբերգության և աղետի մասշտաբը... հաջորդ հանգրվանը Հայստանն է։

Հայկական մշակույթի յուրացումը կամ ոչնչացումն Ադրբեջանում պետական քաղաքականության առաջնահերթություն է։

Ադրբեջանի պետական սիմֆոնիկ օրկեստրի և ազգային երգչախումբի երգացանկում «Էրիվանի թուրքական Հանրապետության» հիմնմ է, և այն համերգային կատարումներ է ունենում․․․:

Ի դեպ, վերջերս պաշտոնական հարցում էի ուղարկել կառավարությանը՝ ակնկալելով պատասխաններ ստանալ, թե ՀՀ կառավարության կողմից ինչ քաղաքականություն կամ ծրագիր է մշակվել՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։

Ստացել եմ հրապարակման ոչ ենթակա, «գաղտնի» մակագրությամբ մի պատասխան ոչնչի մասին՝ կառավարության ծրագրային և ռազմավարական նպատակադրումներից ցիտատներով լեցուն․․․

Այդպես էլ չհասկացա, թե վերջինիս գաղտնիությունն ինչո՞ւմ էր։

Հայրենազրկման ճանապարհին ենք, քանի դեռ այսպիսինն է ՀՀ իշխանությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Լիլիթ Գալտսյանը։   

Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում
Ամենադիտված