Ճապոնիայում բացվելու է նինջաների ուսումնասիրության աշխարհում առաջին կենտրոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնական Միե համալսարանում հուլիսին կբացվի նինջայի աշխարհում առաջին գիտահետազոտական կենտրոնը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Ճապոնիայի իշխանությունները որոշել են նման կենտրոն բացել նաև այն պատճառով, որ նրանք ցանկանում են նինջայի կերպարը օգտագործել 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի գովազդի համար:
Նինջան միջնադարյան Ճապոնիայում եղել է լրտես-դիվերսանտ, վարձու մարդասպան, ով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել մշակույթում կերպարի հանրահռչակման շնորհիվ: Նինջան դարձել է ժողովրդական բանահյուսության և լեգենդի մարմնավորում, որտեղ հաճախ դժվար է առանձնացնել պատմական փաստը և առասպելը։
Միե համալսարանը պատրաստվում է հավաքել և համակարգել նինջայի պատմության մասին ողջ նյութը:
«Մենք կուսումնասիրենք հնագույն փաստաթղթերն ու կհամագործակցենք նրանց հետ, ովքեր կարող են մտածել, թե ինչպես օգտագործել նինջաների իմաստությունը ժամանակակից արվեստում: Օրինակ, նինջաները որևէ առաջադրանքի գնալուց առաջ խունկ են վառել, որպեսզի ոչնչացնեն չարը»,- պատմել է պրոֆեսոր Յուջի Յամադան: