Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորություն չէ, որ փոքր պետությունները, ուզեն թե չուզեն, իրենց քաղաքականությունը կառուցելիս պետք է հաշվի առնեն գլոբալ և տարածաշրջանային ներազդեցություն ունեցող կենտրոնների դիրքորոշումն ու շահերը։ Ու կարևոր է այն հարցը, թե որքանով հնարավոր կլինի ստանալ այդ ուժային կենտրոնների հավանությունը։ Անգամ հաշվի է առնվում միջազգային արենայում մեծ ազդեցություն ունեցող պետությունների ներքաղաքական իրադրությունը։

Բայց զարմանալին այն է, որ Հայաստանի այս պահի ղեկավարը փաստացի անտեսում է միջազգային ուժային կենտրոնների հնարավոր ներգրավվածության նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ընդ որում, երբ խոսքը միջազգային երաշխավորի ինստիտուտի մասին է, ապա Փաշինյանն ընդգծում է, թե մեզ երաշխավոր պետք չէ, և բոլոր այն երկրների համար, որոնք կարող են երաշխավոր լինել, Հայաստանն ընդամենը մանրադրամ է։ Այն, որ Հայաստանը հրաժարվում է ռուսական միջնորդությամբ բանակցություններից, դա պարզ է։ Փաշինյանի իշխանությունը տևական ժամանակ Ռուսաստանին մերժելու դիրքորոշում է որդեգրել։

Այդ դեպքում ինչո՞ւ է հրաժարվում Արևմուտքի միջնորդությունից, որին ՀՀ ղեկավարությունը փորձում է ամեն կերպ սիրաշահել ու ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։ Միգուցե Փաշինյանը տողատակով փորձում է հասկացնել, թե Արևմուտքի հետ ևս չպետք է հույսեր կապե՞լ, քանի որ արևմտյան երկրներն ուղղակի իրեն «գցել են» ու միայնակ են թողել տեղի ունեցող գործընթացներում։ Այդ դեպքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է... ադրբեջանական երաշխիքների վրա, ինչն, ինչպես բազմիցս ենք համոզվել, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Պատկերավոր ասած՝ Ադրբեջանի կողմից տրվող երաշխիքներն ավելի շատ չերաշխավորելու մասին կարող են լինել։

Մյուս կողմից էլ՝ այս հարցում Փաշինյանը միմյանց հակասող մոտեցումներով է հանդես գալիս։ Ժամանակին խորհրդարանի ամբիոնից նա հայտարարում էր, թե «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի ու Արցախի շուրջ»։ Արդյունքում Փաշինյանը ոչ թե իջեցրել է Արցախի հարցում Հայաստանի նշաձողը, այլև ընդհանրապես հողին է հավասարեցրել այն։ Բա ո՞ւր է միջազգային հանրության այդ կոնսոլիդացիան Հայաստանի ու Արցախի շուրջ։ Ու հիմա արդեն նա հակասում է իր նախկին հայտարարությանը՝ նշելով, թե միջազգային հանրության և միջնորդների հետ հույսեր կապելը մոլորություն է։

Մյուս կողմից էլ՝ եթե միջնորդներ ու երաշխավորներ պետք չեն, ինչո՞ւ էր ինքն անձամբ մասնակցում Մինսկի խմբի համանախագահության կազմակերպած հանդիպումներին։ Արցախյան պատերազմի ավարտից հետո էլ 15 կետանոց ճանապարհային քարտեզ էր ներկայացնում, որտեղ առաջին հերթին խոսում էր Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման մասին։

Իրականում հենց Ադրբեջանին պետք չեն ո՛չ երաշխավորներ, ո՛չ էլ միջնորդներ, քանի որ առանց միջնորդների, ուղիղ շփման տարբերակով Հայաստանի վրա ավելի շատ ճնշում կգործադրի, հայկական առաջարկները կջնջի ու իր մոտեցումներն առաջ կմղի։ Դրա համար էլ Ալիևի կողմից հնչում է Մինսկի խումբը լուծարելու և թոշակի ուղարկելու պահանջը։ Իսկ եթե միջնորդներ կամ երաշխավորներ լինեն, ապա այդ միջնորդները կփորձեն բալանսավորել ու զսպել ադրբեջանական սանձարձակությունը։ Ճիշտ է՝ այնպես չէ, որ եթե միջնորդներ կամ միջազգային երաշխավորներ եղան, Ադրբեջանը դադարեցնելու է իր ագրեսիվ գործողությունները։ Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ աշխարհաքաղաքական կենտրոնները կարող են զսպել Ադրբեջանին ու իր տեղը ցույց տալ։ Ժամանակ կար, երբ Բաքվից խոստովանում էին, թե արտաքին ուժերը, իրավիճակով պայմանավորված, չեն թողնում իրենց ռազմական գործողություններ սկսել։ Անգամ Ալիևը խորստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն ճնշում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Բայց, ինչպես տեսանք, 2020 թվականին իրավիճակը փոխվեց, ու Ադրբեջանին թույլ տվեցին հարձակում գործել։ Այս խնդիրը կախված է նաև այն հանգամանքից, թե Հայաստանն ինչպես է աշխատում արտաքին ուժերի հետ, ինչ քայլեր է ձեռնարկում, որ իր շահերը համադրվեն խոշոր խաղացողների շահերի հետ։

Ճիշտ է ՝ Հայաստանը փոքր ներուժ ունեցող պետություն է, սակայն փորձը ցույց է տալիս, որ արտաքին արենայում տևական ժամանակ մեր երկրի շահերի հետ ինչ-որ չափով հաշվի են նստել, իսկ Փաշինյանի օրոք Հայաստանն արդեն, իր իսկ խոսքերով ասած, «մանրադրամ» է դարձել, միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Հայաստանին վերաբերող հարցերում անգամ Հայաստանի կարծիքը հաշվի չեն առնում։ Իսկ ո՞վ հասցրեց այդ ամենին: Այ, եթե Փաշինյանը մեկ-մեկ նայի հայելու մեջ, գուցե գտնի այդ հարցի պատասխանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված