Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տագնապալի լուրեր Կովկասից. Փաշինյանը սկսել է Կիևի հետ զենքի առևտուր անել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միանգամից մի քանի աղբյուրներից ստացված լուրերի համաձայն Երևանն իբր սկսել է Ուկրաինային խորհրդային զենք մատակարարել, գրում է svpressa.ru-ն։ Ըստ լուրերի Հայաստանը պայմանագիր է կնքել Եվրահանձնաժողովի հետ և պարտավորվել Եվրոպա ուղարկել  210 մլն եվրոյի խորհրդային արտադրության տանկերի և ՀՕՊ համակարգերի հրթիռներ, և դրանց տեղափոխումն իբր կատարվելու է վրացական նավահանգիստներով։ Բայց դա դեռ ամենը չէ: Ասում են, որ բացի դրանից Երևանը Կիևին կփոխանցի իր գործող հակաօդային պաշտպանության համակարգերը և 152 մմ-ոց հրետանին։

Նշենք, որ Ռուսաստանի և Հայաստանի առանց այդ էլ ոչ անամպ հարաբերությունները սկսեցին արագորեն վատթարանալ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կրած պարտությունից հետո։

«Մեղադրանքներ թափվեցին Ռուսաստանի հասցեին: Մեզ ասացին, որ դուք՝ ռուսներդ, մեզ համար պետք է կռվեիք, քանի որ շատ եք։ Եվ ես նման մեսիջներ լսել եմ հայկական պետության բավականին բարձրաստիճան ներկայացուցիչներից,- svpressa.ru-ի հետ զրույցում կիսվել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը,- այսպես թե այնպես, Ռուսաստանն է, ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մեղավոր Երևանի ռազմական ֆիասկոյի համար»:

Դրանից հետո Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և հայտարարեց Արևմուտքի հետ մերձեցման կուրս։ Շահերը համընկել են, Արևմուտքը պարզապես տարբերակներ էր փնտրում Ուկրաինայում սպառազինությունների զինանոցը համալրելու համար, իսկ Երևանին, հավանաբար, խոստացել են փոխարենը մատակարարել ՆԱՏՕ-ի տիպի հրետանի։ Մասնավորապես, քննարկվում է ֆրանսիական CAESAR հաուբիցների տրամադրումը Հայաստան և ոչ միայն այդ։ Ճիշտ է, երբ ԵՄ-ն հրաժարվեց քննարկել Հայաստանի անվտանգության հարցը, Երևանը հասկացավ, որ կա նաև Ռուսաստանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։ Այո, ամեն դեպքում: Բայց այս տարվանից Հայաստանը մուծումներ չի կատարել ՀԱՊԿ-ին և փաստացի սառեցրել է իր մասնակցությունն այս կառույցում, չնայած շարունակում է իր բոնուսները ստանալ ԵԱՏՄ-ից։

Որքա՞ն է Հայաստանը նստելու երկու աթոռի վրա, եթե Հայաստանը շարունակի նույն կուրսը դեպի ԵՄ և ՆԱՏՕ, իսկապե՞ս կսկսվի Երևանի և Կիևի ռազմական համագործակցությունը։ Այս հարցում, ընդունենք, որ տեսակետները տարբեր են։ Հիպոթետիկորեն հայերը կարող են, ինչպես ասում են, «մաքսանենգ ճանապարհով իրենց հնացած «made in URSS» սպառազինությունն ուղարկել Ուկրաինայի զինված ուժերին»։ Բայց, ըստ որոշ փորձագետների, այնտեղ արդեն  ուրիշ չափորոշիչներ են, օրինակ արկերի դեպքում մենք մի տրամաչափ ունենք, նրանք այլ։

«Ես զգույշ կլինեի Ուկրաինային հին խորհրդային զենքի մատակարարումների թեմայի հարցում, քանի որ այսօր դրա պաշտոնական հաստատումը չկա,- ասել է ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը, - սակայն Հայաստանի շուրջ կան սակարկություններ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Այսօր Երևանում ամենամեծ դեսպանատունն ամերիկյանն է։ Հայերի ամենամեծ սփյուռքն ապրում է Ֆրանսիայում և սերտ կապեր կան այդ երկրի հետ, այդ թվում քաղաքական մակարդակով։ Հայերը ֆրանսիացիներին գրեթե հարազատ են համարում։ Միևնույն ժամանակ, Գյումրիի մեր ռազմաբազան դեռ մնում է Հայաստանում, իսկ մեր սահմանապահները մինչ այժմ լքել են միայն Զվարթնոց օդանավակայանը»։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը, իրեն հայտնի է դարձել, որ Հայաստանն այնուամենայնիվ սկսել է Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել։ Փոխարենը Հայաստանին խոստացել են ՆԱՏՕ-ի ստանդարտի զենք մատակարարել։ Նրա խոսքով, Ռուսաստանն անպատասխան չի թողնի Հայաստանի այդ ոչ բարեկամական գործողությունները:

Իսկ պատասխան իսկապես որ արդեն կա։ Պարզվել է, որ ռուսական շուկայում վաճառվող հայկական կոնյակների մոտ 90 %-ը սպառման համար անվտանգ չէ, նաև Հայաստանից Ռուսաստան մտնող բանջարեղենն ու մրգերը գերազանցում են թունաքիմիկատների և ագրոքիմիկատների առավելագույն թույլատրելի չափերը։

Ի՞նչ այլ գործողություններ կարելի է սպասել Ռուսաստանից Հայաստանի ոչ բարեկամական քայլերից հետո, և ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել Կովկասում հակառուսական լարվածության նոր պոտենցիալ աղբյուրը չեզոքացնելու համար, svpressa.ru-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել քաղաքագետ, ազգամիջյան հակամարտությունների մասնագետ Եվգենի Միխայլովը։

«Միանգամից մի քանի աղբյուրներից տեղեկություններ են ստացվել Հայաստանի տարածքից Ուկրաինա զենքի ներկրման մասին։ Կարծում եմ, եթե դա այդպես է, ապա Հայաստանն անցել է «կարմիր գիծը»։ Եթե դա հաստատվի, ապա Հայաստանը պետք է անհապաղ դուրս մղվի թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից։ Նաև պետք է Հայաստանի հետ  վիզային ռեժիմ մտցվի ու փակվի սահմանը»,- ասել է նա:

«svpressa.ru».- Մոտ 10 միլիոն հայ ապրում է Հայաստանից դուրս: Հայերի ամենամեծ սփյուռքներից մեկը Ռուսաստանում է։ Ոչ ոք հստակ թվեր չգիտի, սակայն մոտավոր հաշվարկներով մեր երկրում 2,5 միլիոն հայ կա՝ ներառյալ, իհարկե, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները։

- Եվ այդ հարցը հրատապ լուծման կարիք ունի, քանի որ մենք վստահ չենք, որ բոլոր հայերն են վերջին շրջանում մտել Ռուսաստան բարեկամական մտադրություններով։ Եվ մոտ ապագայում անխուսափելիորեն էլի հայ փախստականներ կհոսեն Ռուսաստան, և դա հենց որ սկսվեն Թուրքիայի տարածքային պահանջները, որոնք նա վաղուց է ներկայացնում Հայաստանին:

 «svpressa.ru».-  Կապված կատարվածի հետ կարելի՞ է խոսել Կովկասում Ռուսաստանի դիրքերի կորստի մասին:

- Հայաստանը համակարգված և առանց կտրուկ շարժումների նվազեցնում է կապերը և, համապատասխանաբար, կախվածությունը Ռուսաստանից։ Գործընթացը կարող է տևել մի քանի տարի, սակայն վերջնական նպատակն այլևս կասկած չի հարուցում։ Հիմա գլխավորն ուկրաինականին նման լարվածության նոր օջախի առաջացումը կանխելն է։ Իսկ դա պահանջում է պետական ​​մակարդակով վճռական գործողություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին
Ամենադիտված