Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի բնակիչ է։

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ 2024թ.  սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: 

Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել է Նալբանդյան բնակավայր: 

Նկատելով ոստիկաններին՝ նշված անձն իր մոտ գտնվող ինքնաձիգից անսպասելի սկսել է անկանոն կրակահերթ արձակել ոստիկանների ուղղությամբ, որի պատճառով ոստիկաններից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, իսկ կրակոցներ արձակած անձը դիմել է փախուստի՝ իր հետ տանելով նաև ինքնաձիգը:

Հրազենային վնասվածքներ ստացած ոստիկաններն անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն,  որտեղ նրանցից մեկը, ստացված մարմնական վնասվածքներից, մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է «Լադա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ դիմապակուն հրազենային վնասվածքներով, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են պարկուճներ: Ոստիկանները ճանաչվել են տուժող և հարցաքննվել։ Նշանակվել են փորձաքննություններ:

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում, դեպքից հաշված ժամեր անց, ենթադրյալ հանցագործություն կատարող անձը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունքներ։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք` «AK -74» տեսակի ինքնաձիգը՝ լիցաքավորված 10 փամփուշտներով: 

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ինքնաձիգի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը մահացավ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը շարունակում է տիտղոսներ նվաճել «Ինտերի» կազմումՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Մասնագետ. Հայաստանին անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածք Ու՞մ եք սպառնում սև նշանով. Բացահայտվել է Փաշինյանի լկտիության պատճառը «Երևանը դառնում է ՆԱՏՕ-ի Կենտրոնական Ասիա առաջխաղացման բանալին» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց. պատմության այս օրը (14 մայիս)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Մանչեսթեր Յունայթեդը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի մարզչի հարցում Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Ի՞նչ կտա Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. «Հրապարակ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները. «Հրապարակ» ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դինԵրբ և ինչպես կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը Սկզբում կրկել է, ապա վրաերթի ենթարկել քաղաքացուն, որ մաhանա․ uպանություն կատարողը կալանավորվե՞լ էԻրանի հետ հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 1 տրիլիոն դոլար․ CNN Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել
Ամենադիտված