Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերաքննիչ դատարանը կասկածի տակ դրեց Ավետիք Չալաբյանի գործով հիմնական «ապացույցի» օգտագործման իրավաչափությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական հերթական նիստը։ Պետական մեղադրողը կարճ ելույթ ունեցավ, ինչին հաջորդեց դատավորների կոլեգիայի և պետական մեղադրողի միջև հարց ու պատասխանը: Ըստ էության, այնպիսի տպավորություն էր, որ դատարանը կասկածի տակ է դնում պետական մեղադրողի ներկայացրած մեղադրական եզրակացության հիմնավորվածությունը: Դեռ ամիսներ առաջ Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց իբր ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելու համար Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Շրջանառվեց հայտնի ձայնագրությունը:

Չալաբյանի պաշտպանական թիմն ի սկզբանե հայտարարեց, որ ձայնագրությունը շրջանառվել է անհայտ աղբյուրի կողմից և ապօրինի կերպով է արվել: Ձայնագրության մասով դատավորների կոլեգիայի և մեղադրող դատախազի միջև ուշագրավ երկխոսություն ծավալվեց: Դատավորը հարցնում է պետական մեղադրողին, թե որտեղի՞ց է հայտնվել ձայնագրությունը: Վերջինս արձագանքում է՝ ոստիկանության մշտադիտարկման արդյունքում համացանցում հայտնաբերվել է ենթադրյալ հանցանքի վերաբերյալ ձայնագրություն:

Ոստիկանության աշխատակիցը ներկայացրել է զեկուցագիր, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատավորը հետաքրքրվում է՝ հարցաքննվե՞լ է այն կայքի աշխատակիցներից մեկը, որտեղ հայտնվել է այդ ձայնագրությունը: Պարզվում է, որ մեղադրող կողմը չի կարողացել պարզել, թե ով է կառավարում այդ հարթակը, հարցումներ են ուղարկվել, բայց պատասխան չեն ստացել: Ստացվում է՝ անհայտ է այն սուբյեկտը, որը շրջանառության մեջ է դրել այս ձայնագրությունը, որի հիման վրա հետագայում քրեական գործ է հարուցվել:

Դատավորն ակնարկում է նաև ձայնագրության ապօրինի կերպով արված լինելու փաստը. «Չգիտեք, թե ով է ձայնագրել, ով է տեղադրել այն այդ հարթակում և հարթակն ում կողմից է կառավարվում»: Դատավորների կոլեգիան արձանագրեց՝ որքանո՞վ է իրավաչափ ոչ օրինական ճանապարհով, չբացահայտված աղբյուրով հրապարակված ձայնագրությունը ներկայացնել որպես գործով հիմնական ապացույց: Դատախազը փորձեց տարբեր օրինակներով «ապացուցել» մեղադրող կողմի ճշմարտացիությունը, ի վերջո, որպես ամփոփում արձագանքեց՝ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը եղել է օպերատիվ հետախուզական մարմնի հաղորդումը: Առաջարկ հնչեց դատավորի կողմից՝ համարենք, որ չկա այս ձայնագրությունը, ի՞նչ այլ փաստական տվյալներ և ապացույցներ կան, որոնք ապացուցում են Չալաբյանի մեղավորությունը մեղսագրվող արարքում:

Օրինակ՝ որևէ տեղեկատվություն կա՞, որ Ավետիք Չալաբյանն առաջարկել է գումար: Նշենք, որ այս գործով չորս անուն է շրջանառվում՝ Ավետիք Չալաբյան, ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյան, Էմմա Սարգսյան, Արման Սահակյան: Այսպիսով՝ պետական մեղադրողը մեջբերում է Էմմա Սարգսյանի ցուցմունքը, որն իրականում ավելի շատ տարակարծությունների առիթ է տալիս: Այս ցուցմունքն ուղիղ չի մատնանշում Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարված լինելու հանգամանքը։ Դատավորի և դատախազի հարց ու պատասխանից էլ պարզ է դառնում, որ Թոռնիկ Ալիյանն է խոսում ֆինանսական հարցերից, ուսանողներին փողոց դուրս բերելուց և այլն: Բացի դա, հետագայում իր ցուցմունքում նա կասկած է հայտնում Ավետիք Չալաբյանի՝ այս գործին մասնակից լինելու մասով, քանի որ փաստացի իբր Չալաբյանի և իր միջև միջնորդ է հանդիսացել Էմմա Սարգսյանը: Թոռնիկ Ալիյանը նաև մտահոգություն է հայտնում, որ այդ ձայնագրությունն իր նկատմամբ շանտաժի միջոց է: Դատարանի համար տարակուսելի է նաև, թե ինչո՞ւ այս գործով առանձնացված մասով մեղադրյալ Արման Սահակյանը չի հարցաքննվել այն պարագայում, երբ նա նման պատրաստակամություն հայտնել է:

Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որ Սահակյանը ցուցմունք տա որպես վկա, սակայն դա մերժվել է պետական մեղադրողի կողմից: Ըստ նրա, պաշտպանության կողմը միջնորդել է Արման Սահակյանին հարցաքննել տեսակապի միջոցով, ինչի դեմ առարկել է պետական մեղադրողը: Նրա պնդմամբ, Սահակյանը հանդիսանում է մեղադրյալ, իսկ մեղադրյալին տեսակապով հարցաքննելու ընթացակարգ առկա չէ: Պետական մեղադրողն առարկել է նաև պաշտպանության կողմի այն դիտարկմանը, որ Սահակյանը հարցաքննվի որպես վկա: Այս համատեքստում դատավորը պետական մեղադրողին հիշեցրեց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների մասին, որոնց համաձայն՝ վկա է յուրաքանչյուրը, ով որևէ տեղեկություն ունի, այդ թվում նաև մեղադրյալը: Արման Սահակյանին որպես վկա՞, թե՞ մեղադրյալ հարցաքննելու դատավորի և դատախազի հարց ու պատասխանը հանգեց այն կետին, երբ դատավորն արձանագրեց՝ դատարանը կորցրել է Սահակյանին հարցաքննելու հնարավորությունը, որը կարող էր լույս սփռել տեղի ունեցածի վրա:

Նշենք, որ կայացված դատավճռով սահմանափակվել է Ավետիք Չալաբյանի հանրահավաքներ կազմակերպելու և մասնակցելու իրավունքը, որը երաշխավորված է Սահմանադրությամբ: Այս մասով Քրեական օրենսգրքում ուղիղ սահմանափակում նախատեսված չէ, սակայն պետական մեղադրողն արձագանքում է՝ ենթադրյալ հանցանքը վերաբերում է նյութապես շահագրգռելու միջոցով անձանց ներգրավելուն: Եվ հենց արարքի բնույթով է պայմանավորված դատավճիռը: Դատախազը որևէ խնդիր չի տեսնում քաղաքացու հիմնարար իրավունքի սահմանափակման մասով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում FT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումները Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փորձագետներ. Ե՞րբ կսկսվի Հայաստանի վերադարձը դեպի ՌուսաստանՓաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում
Ամենադիտված