Կարակասում բողոքի ակցիաների ժամանակ մեկ օրում տուժածների թիվը հասել է 93-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախօրեին ավելի քան 90 մարդ է տուժել բողոքավորների և ուժայինների ընդհարումների հետևանքով:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չակաոյի մունիցիպալիտետի ղեկավար Ռամոն Մուչաչոն թվիթերյան իր միկրոբլոգում։
«Ներկայում Չակաոյի հիվանդանոցում մենք օգնություն ենք ցույց տվել 93 տուժածների»,-հայտարարել է Մուչաչոն:
Ապրիլի սկզբից Վենեսուելայում բողոքի փողոցային ընդգրկուն ակցիաներ են տեղի ունենում գործադիր իշխանության դեմ:
«Սոցիալական կոնֆլիկտայնության մոնիթորինգի կենտրոն» (OVCS) ոչ կառավարական կազմակերպությունը մինչև մայիսի 9-ը հաշվել է ավելի քան 945 նման ելույթներ, որոնց ընթացքում, նրա տվյալներով՝ զոհվել Է 44 մարդ, տուժածների թիվը մոտենում է հազարի։