Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք. բոլոր խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեսուներեք տարի առաջ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը: Տոնական օրերը, հատկապես մեր երկրի հետ տեղի ունեցած ողբերգություններից հետո՝ պատերազմներ, Արցախի հայաթափում, կարծես առիթ դառնան անցած ճանապարհը վերարժևորելու, թույլ տված սխալները շտկելու և պատմության անիվը կրկին շրջելու համար: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ օրն իր մեջ հակասական զգացողություններ է պարունակում:

«Մի կողմից՝ հարյուրամյակներ շարունակ Արցախում միշտ հայը բնակվել է, իսկ վերջին երեսուն տարվա ընթացքում նշում էր իր անկախության, իր ծննդյան օրը, և այսօր, կարծես թե, այս ամենը փլուզվել է, և հուսահատություն ու տխրություն կա, մյուս կողմից՝ այն զգացողությունը կա, որ այս ամենը չի կարող այսպես ավարտվել և երկար տևել, դա քո մեջ առաջացնում է վերաիմաստավորելու, անցյալը քննելու, ինչու չէ, նաև սխալները վերհանելու և դրանց լուծում տալ փորձելու անհրաժեշտություն, քանզի պատմական արդարությունը պետք է վերականգնվի, և ուժի սպառնալիքի, ցեղասպանության վտանգի տակ հայաթափված Արցախը պետք է նորից վերադարձվի հայերին: Դա պետք է լինի շատ արագ, չի կարող մի ողջ ժողովուրդ 21-րդ դարում բոլորի աչքի առաջ տեղահանվել, կտրվել իր արմատներից, և դա այդպես հանգիստ անցնի, գնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Արցախի անկախության նախօրյակին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Արցախի Հանրապետության լուծարման մասին՝ ասելով, թե ինքը չի ստորագրել այդ փաստաթուղթը և անգամ տեղյակ էլ չի եղել տեղի ունեցող իրադարձություններից: Ամբողջ պատասխանատվությունը կրկին դրվեց Արցախի իշխանությունների վրա, նա մոռացավ հիշեցնել, որ տարիներ ի վեր Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը: «Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները, ցավոք, իրենց իշխանության գալու օրվանից որդեգրել են մեղքն ուրիշի վրա բարդելու քաղաքականությունը և ցանկացած գործողություն անելուց հետո նրանց հիմնական խնդիրն է, թե այս անգամ ում գտնել՝ որպես քավության նոխազ: Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2023 թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում, հենց այդ ամսվա իրադարձությունների պտուղը չէին, այլ 2018 թ.-ից սկսած Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած հակահայ քաղաքականության, որը բերեց նման ավարտի»,- նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է մի քանի իրադարձություն: ««Հեղափոխության» ավարտից մի քանի օր անց դրա ջատագովները այդ «հեղափոխությունն» ավելի բարձր էին դասում, քան մեր երեսուն տարվա ազատամարտը: Դրանից հետո այս իշխանությունները սկսեցին հայտարարել, որ ամեն ինչ սխալ է, և իրենք սկսում են բանակցություններն իրենց զրոյական կետից: Այնուհետև պատերազմն էր, որտեղ որևիցե կերպ չտեսանք հաղթելու ցանկություն ունեցող իշխանություն: Դրանից հետո Պրահայում հայտարարություն, որ Արցախն Ադրբեջան է և վերջ: Նման բազմաթիվ հանգամանքների արդյունքը, բնական է, լինելու էր այն, ինչ տեսանք: Երևի նույնիսկ Ալիևի մտքով չէր անցնում, որ կարելի է երեք-չորս օրվա ընթացքում դատարկել Արցախը: Այսքանից հետո, եթե այս իշխանությունները ցանկանում են այդ մեղավորությունը շեղել ինչ-որ մեկի վրա, ապա դա ուղղակի հանցագործություն է, որովհետև չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք»,-ընդգծում է Հակոբյանը:

Արցախը վերադարձնելու և Արցախ վերադառնալու մտքերն առաջնային են շատերիս համար, սակայն Արցախ վերադառնալու և այնտեղ բնակվելու համար արցախցին պետք է երաշխիքներ ունենա: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ հարցն այն տարբերակով, որով ներկայացվում է, հակասում է Հայաստանի պետական շահերին, այն է՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Ուղղակի և անուղղակի հայտարարություններով նա հերթական անգամ մոռացության է տալիս Արցախյան հարցը և փակում այնտեղ վերադառնալու հույսի դուռը: «Նիկոլ Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ բազմիցս նաև ուղղակիորեն է հայտարարել, որ Արցախի հարցն իր համար փակված է, մասնավորապես՝ երկրի ղեկավարը հայտարարել է, որ իր հայրենիքի մի մասը համարում է հարևան պետության անքակտելի մաս: Խոսել Արցախի հարցի մասին և դա ինչ-որ կերպ կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կամ Հայաստանի Հանրապետության սահմանները վտանգելու հետ, պարզունակ մանիպուլյացիա է:

Նույնպիսի մանիպուլ յացիա է, երբ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում բնակիչների ներկայությամբ հայտարարեց, որ եթե հիմա դուրս գամ ու ասեմ, որ սահմանազատմանը համաձայն չենք, պատերազմ կսկսվի: Նման գործողություններով Նիկոլ Փաշինյանն ահաբեկում է սեփական ժողովրդին իր պլաններն իրագործելու համար: Ինչ վերաբերում է Արցախի հարցին: Այնտեղ դարերով ապրել է հայը, դա համարվում է մեր բնօրրանը, և այստեղ գործ ունենք ոչ թե ինչ-որ մեկի տարածքը պոկելու և մյուսին միացնելու հետ, այլ մարդու բնական, այն է՝ իր հայրենիքում որպես բնիկ ժողովուրդ ապրելու իրավունքի հետ: Ոչ ոք դա չի կարող չեղարկել: Բայց, միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում կա նման իշխանություն, այս հարցերում ինչ-որ առաջընթաց ունենալը պրակտիկորեն բացառվում է:

Դա չի նշանակում նաև, որ այս հարցը պետք է «թաղենք», չխոսենք այդ մասին: Անընդհատ այս հարցը պետք է բարձրաձայնենք տարբեր հարթակներում՝ սկսած միջազգայինից մինչև ներքին լսարան, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Կարծում եմ՝ գալու է մի պահ, որ այս իշխանություններն այլևս չեն լինելու, տա Աստված, որ դա որքան հնարավոր է շուտ լինի: Համոզված եմ, որ այս իշխանություններին փոխարինելու են գալու ազգային արժեքներով տոգորված իշխանություններ, որոնք չեն վախենալու Արցախի հարցի մասին խոսելուց, և Արցախի վերադարձը հայերին տեղի է ունենալու»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հերթական անգամ բարձրաձայնում ենք նաև Բաքվում ապօրինի մեղադրանքներով դատապարտված մեր հայրենակիցների, ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Պետության ղեկավարն ասում է, թե քայլեր են արվում այս ուղղությամբ, մինչդեռ չենք տեսնում այդ քայլերի արդյունքը: «Օրվա իշխանությունների կողմից զրո աշխատանք է կատարվում, եթե ոչ աշխատանք, որը վնասում է մեր ռազմագերիների, ռազմաքաղաքական ղեկավարության վիճակին: Միևնույն ժամանակ, միգուցե մի քիչ թույլ, միգուցե ոչ հնչեղ (ինչը բնական է, քանի որ ուժգնություն և հնչեղություն նման աշխատանքին կարող են տալ միայն իշխանությունները), բայց ընդդիմությունը, տարբեր հասարակական կազմակերպություններ, արցախյան բազմաթիվ կազմակերպություններ, Արցախի Ազգային ժողովը, ամեն մեկն իր չափով գրեթե ամենօրյա ռեժիմով այս ուղղությամբ որևէ գործողություն, հայտարարություն փորձում են անել, այլ բան է՝ ստացվում է, թե ոչ:

Քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունները լծված չեն մարդկանց շուտափույթ ազատագրման հարցին, այդտեղ շոշափելի որևէ հաջողություն չենք ունենա: Ցավոք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որպեսզի մեկընդմիշտ փակեն Արցախի հարցը, պետք է փակեն նաև Արցախի ռազմաքաղաքական իշխանության հարցը, Արցախում գերեվարված մարդկանց հարցը: Նրանք ցանկանում են ոչ միայն մոռանալ Արցախը, այլ ընդհանրապես Արցախի հետ կապ ունեցող որևիցե երևույթ և գործողություն: Կարծում եմ՝ մեր բոլոր նշած խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում FT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումները Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փորձագետներ. Ե՞րբ կսկսվի Հայաստանի վերադարձը դեպի ՌուսաստանՓաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters
Ամենադիտված