Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«19 տարի անքուն գիշերներով իմ երեխային պահեցի, հետո չիմացա՝ ինչպես թռավ իմ ձեռքից». կրտսեր սերժանտ Զորիկ Մարգարյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զորիկս շատ խելոք, խելացի երեխա էր: Ընկերասեր էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Սիրում էր ֆուտբոլը, իրենից ավելի տարիքով տղաների հետ ֆուտբոլ էր խաղում: Երեք երեխա ունեմ, իրենց միայնակ եմ պահել, մեծացրել: Զորիկս ինը տարեկան էր, երբ հայրիկը մահացավ: Դժվարություններ ունեցել եմ, բայց ամեն ինչ արել եմ, որ իմ երեխաները որևէ բանից հետ չմնան», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Զորիկի մայրիկը: 

Նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց շատ ընդունակ էր: «Իմ տղան շատ փոքր էր՝ հինգուկես տարեկան, երբ դպրոց գնաց: Իր ձևով էր սովորում: «Պատմություն» առարկան էր շատ սիրում, նաև ուսուցչուհուն և, իհարկե, սովորում էր այդ առարկան: Վաղ տարիքից՝ 13 տարեկանից աշխատել է»: Վայոց ձորի մարզի հայրենի Գլաձորի դպրոցն ավարտելուց հետո Զորիկն ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ֆուտբոլի բաժին: «Մեկ տարի սովորեց բուհում և զորակոչվեց բանակ: Ասում էր՝ մա՛մ, կգամ, և՛ կսովորեմ, և՛ կաշխատեմ: Իր երազանքը ֆուտբոլիստ դառնալն էր, այն էլ՝ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ»: Զորիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ.-ի հունիսի 21ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում: Այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Գորիսի «Զանգեր» զորամաս:

«Զորիկս լավ էր տրամադրված ծառայությանը, ասում էր՝ տղամարդ եմ, պետք է ծառայեմ: Իր դասընկերը զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Ասում էր. «Մա՛մ, երեխեքը զոհվեցին, պիտի գնանք, որ իրենց վրեժը լուծենք, պետք է անպայման ծառայենք»»: Արմավիրի ուսումնական զորամասում Զորիկի ծառայությունը լավ է անցել, իսկ ահա «Զանգերում», մայրիկի խոսքով, նա չէր հարմարվում: «Անգամ տեղափոխվելու մասին է խոսել մի քանի անգամ, բայց որոշ ժամանակ հետո զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, հարմարվել եմ, այստեղ էլ կմնամ ծառայելու: Տղաները շատ երկար ժամանակով էին մնում դիրքերում, հերթափոխն ուշ-ուշ էին անում, շատ մանրամասներին չտրվելով՝ զինվորին ծնողն էր պահում»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ սկսվեց:

«Օգոստոսի 25-ին տղաս արձակուրդ էր եկել: Զորամաս վերադառնալու օրն ընկերոջն ասել էր՝ Ռոմա՛ն, չեմ ուզում գնալ, բայց հետո ինքն իր ասածին արձագանքել էր՝ եթե չգնամ, զինգրքույկիս մեջ «նիգոդնի» կգրեն: Ինձ էլ է ասել, որ չի ուզում վերադառնալ ծառայության: Կանխազգացո՞ւմ էր, թե՞ ինչ, չեմ կարող ասել: Երեխաս արձակուրդ եկավ, մեկ ամբողջ օր պառկեց, չեմ կարող ասել, որ հիվանդ էր, բայց շատ թույլ էր: Մեզ հետ կարծես չշփվեր, շատ չխոսեր, մի տեսակ էր: Դա հստակ զգացել եմ: Իսկ նախքան պատերազմի սկսվելն իր ընկերոջն էր զանգել՝ ոնց որ թե շարժ կա, ընկերն էլ արձագանքել էր՝ Զորո՛, դա միշտ էլ եղել է»: Մայրիկը որդու հետ վերջին անգամ զրուցել է սեպտեմբերի 12-ին՝ կեսօրին մոտ. «Հեռախոսները լիցքավորելու համար դիրքից դիրք էին գնում, որ կարողանային զանգել մեզ»:

Զորիկը զոհվել է Իշխանասարում սեպտեմբերի 13-ին: Տուն է «վերադարձել» օրեր անց՝ մեր 95 տղաների հետ: Նա իր ընկերների հետ մինչև լուսաբաց պայքարել է թշնամու դեմ՝ թիկունքը բաց, առանց օգնության, բայց չմտածելով անգամ նահանջի մասին: Իշխանասարում մարտնչող տղաների սխրանքի մասին, ավաղ, քիչ է խոսվում: Տպավորություն է, թե չեն ցանկանում սեփական բացթողումներն ի ցույց դնել, որոնք տղաների կյանքն արժեցան: Հարուցված քրեական գործերն էլ տեղից չեն շարժվում, բազմաթիվ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն հնչում: «Իր զորամասից Զորիկիս մարտական ուղին էին ուղարկել, մի գրություն, որտեղ ներողամտություն էին հայտնում, որ չեն կարողացել ներկա գտնվել որդուս մահվան տարելիցին, մեկ օր անպայման կայցելեն: Միայն մեկ անգամ են Զորիկիս այցելել՝ մի հրամանատար մի քանի ժամկետային զինծառայողի հետ: Իսկ վերադասը, շուտով տղայիս զոհվելու երկրորդ տարին կլրանա, դեռ չի այցելել: Որևէ հարցի պատասխան իրենցից չենք ստացել: Չեն գալիս, որ ասեն, թե ինչ պայմաններում են զոհվել մեր երեխաները:

Եռագույնով ծածկված որդուս դրեցին իմ առջև, իմ երեխայի դեմքը չեմ տեսել: Անգամ քննիչն էր հետաքրքրվել, թե ո՞վ է վերցնելու Զորիկի պատմությունը, երբ տեղեկացրել էին, թե՝ տղայի մայրիկը, խնդրել էր ինձ նկարները, փաստաթղթերը ցույց չտալ»: Ապրելու ուժի մասին: «Զորիկիցս հետո ինձ ապրելու ուժ իմ երեխաներն են տալիս՝ իմ աղջիկն ու տղան: Պետք է ուժեղ լինեմ, որ նրանց իրենց նպատակներին հասցնեմ: Աղջիկս ամուսնացած չէ, պետք է իրեն ամուսնացնեմ, փոքր տղաս պետք է բարձրագույն կրթություն ստանա: Ուզում է եղբոր նախընտրած՝ ֆուտբոլի ուղղությամբ շարունակել կրթությունը: Դա թողել եմ իր ցանկությանը, ինչպես ինքը կորոշի: Ֆուտբոլի հանդեպ սերը տղաներս իրենց հայրիկից են ժառանգել, նա էլ էր ֆուտբոլ խաղալ շատ սիրում, գյուղում անցկացվող ցանկացած խաղի ժամանակ նա դարպասապահ էր:

Տղաս ուզում է նաև ծառայել բանակում, չնայած օրենքով ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից: Ասում է՝ ո՞նց կարող եմ եղբորս գործը կիսատ թողնել: Քանի ամիս եղբայրս չի ծառայել, պետք է լրացնեմ: Ես էլ իրեն միշտ ասում եմ՝ եղբայրդ իր պարտքը կատարել է հայրենիքի առաջ, հասկացողը հասկանում է, որ մենք հիմա այդ տղաների անձնազոհության շնորհիվ ենք ապրում: Իհարկե, ուժ է տալիս նաև այն, որ շարունակեմ հոգ տանել իմ որդու գերեզմանի մասին»: Տիկին Արմինեն հետաքրքիր մի միտք է արտահայտում. «Երբ ամուսինս մահացավ, երեխաներս ուժ տվեցին, որ կարողանամ կյանքը շարունակել, հանուն նրանց երազանքների ապրեցի:

Զորիկիս զոհվելուց հետո էլ հանուն իմ մյուս երեխաների եմ ապրում: Երեխաներից որևէ մեկը մյուսի բացը չի լրացնում, բայց թուլության պահերին հենց իրենք են մեզ սթափեցնում: Ապրում ենք, բայց թե ինչպես, միայն մենք գիտենք: Գնում եմ աշխատանքի, մի փոքր ցրվում, գալիս տուն, անկյունը տեսնում, սկսում երեխայիս հետ զրուցել: Նստում եմ տղայիս կողքին, մինչև քունս տանի, գնամ քնելու: Սա է իմ կյանքը: 19 տարի անքուն գիշերներով իմ երեխային պահեցի, հետո չիմացա, թե ինչպես թռավ իմ ձեռքից»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Զորիկ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գլաձորի ընտանեկան գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակ«Հեզբոլլահի» նոր հզոր զենքը կարողանում է աննկատ մնալ Իսրայելից. CNNԱՄՆ-ը ցանկանում է չեղարկել Գերմանիայում Tomahawk hրթիռների տեղակայման մասին որոշումըՌուսաստանը նախընտրում է Ուկրաինայի հարցով նպատակներին հասնել գործարքի միջոցով. ՊեսկովԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման պատճառով․ BloombergՀորոսկոպ. ի՞նչն է խանգարում Կենդանակերպի նշաններին իրենց երազանքների ճանապարհին 21-ամյա Ռոբերտ Մ.-ն տեղում մահացել էԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զnհվել է 4,000 խաղաղ բնակիչ. Խամենեիի ներկայացուցիչ«Պորտուն»՝ Պորտուգալիայի չեմպիոն Ավտովթար Սևան-Մարտունի ավտոճանապարհինՀունաստանի նախագահը ժամանեց Երևան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան «Կարևորը անձը չէ, այլ հարաբերություններն են». Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Հայաստանում «ռուս» թեկնածուի մասինՆախկին նախագահ. Մենք երբեք չենք միանա Եվրամիությանը և կկորցնենք ռուսական շուկան Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՀՀ նախկին վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել RIA Voronezh-ինԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios «Անդարձելիության կետը». Երևանի վերադարձը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվելՄամուլի ազատության միջազգային օր․ պատմության այս օրը (03 մայիս)Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերելՊաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է ՀայաստանRange Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ PoliticoԻրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդուՎիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա ՊուգաչովանՌուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ ԶելենսկիԱրտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել ԿուբաԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճը Դեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարին Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համարՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-նԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Մայիսի 3-ին կայանալիք «Նոա»-«Փյունիկ» հանդիպմանը կգործի հյուրասիրություն Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի ՀայաստանՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր էԱրտաշատի խճուղում մեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են
Ամենադիտված