Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շենգենյան վիզաների հետքերով. ինչպես են նվաստացնում քաղաքացիներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանն ու Եվրամիությունը հայտարարում են, թե քննարկելու են վիզային ռեժիմի չեղարկման հարցերը, ՀՀ քաղաքացիները շարունակում են խնդիրներ ունենալ տարբեր եվրոպական դեսպանատների, մաքսային մարմինների հետ՝ Եվրոպա այցելելիս, իսկ հայաստանցիների նկատմամբ ԵՄ որոշ կառույցների վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան նսեմացման ակտ։ Իրավիճակը հատկապես վատ է Շենգենյան վիզաների հարցում, երբ նույնիսկ վիզա ստացած ՀՀ քաղաքացուն կարող են առանց ողջամիտ բացատրության հետ ուղարկել։

ՀՀ ԱԳՆ-ն ոչ միայն բավարար ջանքեր չի գործադրում իր քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ, այլև երեկ տարածած հայտարարությամբ մեղադրանքների սլաքն ուղղել է քաղաքացիների ուղղությամբ։

Նախարարությունը նշում է, որ վերջին շրջանում բողոքներ է ստացել, որ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։ Ըստ գերատեսչության՝ նրանց մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ շենգենյան վիզա ստանալու ժամանակ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում են։ «Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն», - ասված է պարզաբանման մեջ։

ԱԳՆ-ն դեռ վաղուց պիտի պարզաբանում ներկայացներ, քաղաքացիներին բացատրեր նման նրբությունները։ Իսկ ամենակարևորը, դադարեցներ տարբեր գործակալությունների, վիզային կենտրոնների խարդախ գործունեությունը, երբ բավական բարձր արժեքներով շենգենյան վիզաներ են վաճառում քաղաքացիներին, բայց հաճելի ուղևորության փոխարեն մարդիկ վատ վերաբերմունքի են արժանանում։

Պետությունը, ձախողելով իր պոզիտիվ պարտականությունները, այդ ձախողման համար մեղադրում է իր քաղաքացիներին։ Թեև, նման բան առաջին անգամը չէ փաշինյանական «Իրական Հայաստանում», որտեղ մեղավոր են բոլորը, բացի իրական մեղավորներից։ Իսկ ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցն ընդամենը քարոզչական տրյուկ է, որը որևէ հեռանկար ունենալ չի կարող։ 

Նինա Ոսկանյան

Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՊեսկովՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Երևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh
Ամենադիտված