Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Դաշնությունում հայկական կոնյակը կարող է արգելվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական խանութներում ներկայացված հայկական կոնյակի մոտ 90 %-ը վտանգավոր է առողջության համար։ Ինչպես պարզել են փորձագետները, արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտներ։ Ինչպիսի՞ն է հավանականությունը, որ այդ հայտնի ալկոհոլը կվերանա մեր դարակներից, և արդյո՞ք այդ պատմությունը կարող է վնասել Մոսկվայի և Երևանի միջև առևտրային հարաբերություններին, հարց news.ru-ից:

Ըստ AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավար Արտեմ Դևի, տեսականորեն Ռուսաստանը կարող է սահմանափակել հայկական կոնյակի ներկրումը, քանի որ ժամանակին արգելել էր վրացական գինիներն ու հանքային ջուրը։

«Բայց այդ միջոցը դժվար թե երկարաժամկետ լինի: Հիշում ենք, թե ինչպես էր Դաշնային մաքսային ծառայությունը նախկինում խստացրել Հայաստանից բեռներ տեղափոխող մեքենաների ստուգումները։ Այնպես որ, ենթադրում եմ, որ կոնյակի հետ կապված պատմությունը մաքսային պատերազմի հերթական դրվագն է»,- news.ru-ի հետ զրույցում ասել է նա:

Կոնյակի անվտանգության մասին ուսումնասիրության հիման վրա ռուսական կողմը կամրապնդի իր բանակցային դիրքերը և ստանալով հայկական կողմից ցանկալի նախապատվություններ՝ կվերացնի սահմանափակումները (եթե այդպիսիք լինեն) կամ կդադարեցնի դրանց մասին խոսելը, կարծում է Դևը։

Սիներջի համալսարանի բիզնեսի ֆակուլտետի տնօրեն Կիրիլ Պլոխիխը, ընդհակառակը, կարծում է, որ ապրանքի որակը ստուգելու մեջ քաղաքական դրդապատճառ չպետք է փնտրել։

«Ռուսաստանն ուժեղացրել է տարբեր տեսակի ապրանքների՝ ալկոհոլի, սննդամթերքի, քիմիական նյութերի որակի նկատմամբ վերահսկողությունը: Սա միանգամայն նորմալ պրակտիկա է, որը ոչ մի կերպ կապված չէ արտաքին քաղաքականության պատմության հետ»,- պարզաբանել է news.ru-ի զրուցակիցը։

Պլոխիխը հավելել է, որ ձեռնարկատերը պետք է որակյալ ծառայություններ մատուցի և որակյալ ապրանք վաճառի, իսկ անբարեխիղճ գործարարները, որոնց պատճառով ալկոհոլային խմիչքներ գնողները կարող են հայտնվել հիվանդանոցում, պետք է բացահայտվեն և պատժվեն։ Հայկական կոնյակը զանգվածաբար արգելելու կարիք չկա, և դժվար թե դա անեն, կարծում է Պլոխիխը։ Բայց հնարավոր է և անհրաժեշտ է սահմանափակել անորակ ապրանքների ներմուծումն անկախ դրանց ծագման երկրից, ամփոփել է նա։

Պատժամիջոցները կարող են կիրառվել միայն որպես պատասխան միջոցներ և/կամ առողջության համար վտանգավոր ցածրորակ արտադրանքի համար, հակառակ դեպքում դա անհնար է, news.ru-ի  հետ զրույցում համաձայնվել է Տնտեսագիտության և տնտեսության ինստիտուտի դոցենտ Խաջիմուրադ Բելխարոևը։

Բելխարոևի խոսքով, արգելող միջոցները, որոնք կարող են կիրառվել ալկոհոլի ներմուծման վրա, վնասակար ազդեցություն կունենան հայ արտադրողների վրա։

«ԱՊՀ երկրների համար ռուսական շուկան առանցքային է վաճառքի համար։ Այլ երկրներում նման ծավալներով ապրանք վաճառելն անհնար է, այդ մատակարարներին այնտեղ ոչ ոք չի սպասում»,- նշել է փորձագետը։

Բայց ռուսները չպետք է անհանգստանան: Երկիրը ներքին արտադրություն է զարգացնում Դաղստանի, Կուբանի, Ղրիմի և այլ  վայրերի գինեգործների օգնությամբ։

«Ուստի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների ներմուծման ամբողջական արգելքի սահմանմամբ ներքին սպառողները չեն տուժի, ռուսական բարձրորակ կոնյակի արտադրանքը լրացուցիչ կհայտնվի մանրածախ ցանցերի դարակներում, իսկ Հայաստանի կոնյակի արդյունաբերությունը կընկնի լճացման փուլ»,- եզրափակել է Բելխարոևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (27 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար
Ամենադիտված