Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին հերթին՝ եթե ինքներս մեզ չուրանանք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը օգոստոսի 23-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության Հռչակագրի ընդունման օրը: Ու չնայած մեր ազգի, մեր ժողովրդի պատմությունը մեկնարկել է հազարամյակների խորքից, նորագույն ժամանակներում հայրենի հողի վրա Հայոց պետականության վերականգնման մեկնարկը տրվել է 1990 թվականի այս օրը՝ հիմնվելով նաև 1918-20 թթ. Առաջին Հանրապետության ավանդույթների և պատմական հիշողության վրա:

Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Դա Հայաստանի գործող պետականության հիմնաքարն է: Ու ամենևին պատահական չէ, որ մեր ոչնչացման նպատակադրումն ունեցող թշնամին բացահայտորեն թիրախավորել է հենց այդ հիմնաքարը՝ ակնկալելով, որ իր պահանջները բավարարող ՀՀ օրվա իշխանությունը կանի նաև այդ սուիցիդալ քայլը: Այն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, ջնջել նախաբանը, որտեղ, բնականաբար, հղում է արվում հիմքերի հիմքին, այն է՝ Անկախության հռչակագրին:

Իսկ ի՞նչ է այնտեղ գրված, այդ ի՞նչն է այդպես բորբոքում Հայաստանի ու հայության թշնամիներին, տվյալ պարագայում՝ Թուրքիային ու Ադրբեջանին, որ շարունակաբար նման շեշտադրում են անում, իսկ փաշինյանական իշխանություններն էլ, ի դեպ, «տակից» ձայնակցում են նրանց, թե՝ «հա, Սահմանադրությունը պետք է փոխել...»:

Չալարենք և ծանոթանանք Հռչակագրի նախաբանին: Նշենք, որ տեքստը պատճենել ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, որտեղ այն դեռևս զետեղված է: Ինչպես ասվում է՝ կարդացեք, քանի չեն ջնջել...

Եվ այսպես. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը» (ընդգծումները մերն են):

Ու այստեղ արդեն հարցեր են ծագում՝ պատմական եղելությունից 34 տարի անց: Առաջին հարցը փոխկապակցված է «Հայաստանի ժողովրդի միասնական կամքն» արտահայտելու հետ: Հռչակագրի նախաբանում հստակ արտացոլված է երեսունչորսամյա վաղեմության իրականությունը, և տողերիս հեղինակը, որպես ժամանակակից, կարող է փաստել դա: Այո, Գերագույն խորհուրդը միանգամայն արտահայտել է ու ընդունված հիմնարար փաստաթղթով արտացոլել է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, դեռ մի բան էլ՝ մեղմած:

Հարցը. ի՞նչ ունենք երեսունչորս տարի անց: Ո՞ւր է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը: Այն միասնական կամքը, որը առկա էր և որի վրա հիմնվելով էլ հռչակվեց անկախ պետականության մեկնարկը: Ո՞ւր է այդ հավաքական կամքը, որ թույլ տվեց դիմագրավել կենսական սպառնալիքներին, պաշտպանել երկիրը, ազգի լավագույն զավակների կյանքի գնով ազատագրել Արցախը՝ չնայած ամենայն դժվարություններին, տառապանքներին, զրկանքներին:

Հարցն այս որոշակիորեն հռետորական է: Այն, բնականաբար, առաջին հերթին կամ ամենից առավել հասցեագրված է Հայաստանի «հասարակական-քաղաքական էլիտային», եթե այսօր կա այդպիսին: Այսինքն, այս հարցի հասցեատերերը այն ուժերն ու գործիչներն են, որ հանդես են գալիս ազգի, ժողովրդի, հասարակության կամ առնվազն հանրության մի մասի անունից ու ազգային շահերի դիրքերից: Հարցի առանցքային հասցեատերերն, ըստ այդմ, ազգային կրոնական, քաղաքական, հասարակական, ստեղծագործական կառույցներն են: Չէ՞ որ հենց նրանք են առաջին հերթին ի մի բերում և հստակ ձևակերպում այդ «միասնական կամք» ասվածը: Այսօր, երբ մեր պետականության գոյությունը, ըստ այդմ՝ մեր՝ որպես պետականակիր ազգ, հետագան էքզիստենցիալ վտանգի առաջ են հայտնվել, առանց չափազանցության, սա ամենաէական հարցն է:

Մեզ անընդհատ ուզում են համոզել, ըստ որում, դա անում են իշխանության եկածները՝ օգտագործելով ապակողմնորոշման, ագրեսիվ քարոզչության հնարավոր բոլոր կեղտոտ մեթոդներն ու գործիքները, թե՝ մենք խեղճուկրակ, ստամոքսամիտ, միայն ուտելխմել-զուգարան գնալու նպատակով ապրող կենսաբանական էակներ ենք, թե՝ թուրքը մեր թշնամին չէ, այլ ամենահարազատ «ախպերը», թե՝ մենք երբեք էլ պետություն և պատմություն չենք ունեցել, թե՝ մենք անզոր ենք, թույլիկ, ընդունակ միայն հեծանիվ քշելու և լոբի մաքրելու, թե՝ Արարատը մեզ պետք չէ, մերը միայն Արագածն է, թե՝ ավելի լավ է Եվրամիության վիզա ունենալ, քան թե Հայոց բանակի ծանուցագիր, թե՝ ոչ մի բուհ ու կրթություն էլ մեզ պետք չէ, թե՝ ոչ մի ԱԷԿ ու գիտություն էլ պետք չէ, թե՝ Մատենադարանի մագաղաթներն էլ պետք չեն, թե՝ պետք է կյանքից միայն վայելք ու բավարարություն ստանալ, ու՝ գլուխը քարին, թե ինչ կլինի երկրի, սահմանների, պետության, պատմության, մշակույթի, եկեղեցու ու մնացած ամեն ինչի, այդ թվում՝ մայրենի լեզվի հետ:

Այլ կերպ ասած՝ խումբը, որ այսօր չարաբաստիկ հանգամանքների բերումով գտնվում է պետության ղեկին՝ իշխանություն է, ամեն կերպ ձգտում է մեզ համոզել, որ ուրանանք ինքներս մեզ, մոռանանք՝ ով ենք ու ինչ ենք եղել, մոռանանք մեր արմատները, մեր ինքնությունը, մեր կրոնը, մեր դավանանքը, մեր լեզուն, մեր պատմությունը: Մոռանանք մեր նվիրյալ զավակներին, որ իրենց կյանքն են դրել մեր՝ որպես պետություն ու ժողովուրդ լինելու համար: Մոռանանք, որ մենք հայ ենք, որ մեր երկիրը Հայաստանն է, իհարկե, ներառյալ Արցախը ևս: Սա է օրվա իշխանության նպատակադրումը: Սա է եղել ու մնում նաև մեր դարավոր թշնամու նպատակադրումը:

Ու երբ այսօր տարբեր հայրենակիցներ հարցնում են, թե ինչ կլինի մեր պետության, մեր երկրի հետ, առաջարկում ենք առնվազն վերհիշել անկախության Հռչակագիրը իր 12 կետով հանդերձ: Մեր պետությունը կհարատևի, մեր զավակները ապագա կունենան, եթե մենք ամենից առաջ չուրանանք ինքներս մեզ: Եթե վերգտնենք մեր ինքնությունը, եթե ձերբազատվենք մեզ պատանդառած պատեհապաշտ-շառլատանների իշխանությունից ու ձևավորենք իրապես ազգային իշխանություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում FT. Վենսը անձամբ պահանջել է, որ Կիևը դադարեցնի ՉԿԿ ենթակառուցվածքների վրա հարձակումները Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Իրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Կոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը չի երևում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով. ԻՀՊԿ Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Շումերագետ Արմեն Դավթյան. Շումերերենը և հայերենը նույն լեզուն ենՄեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան «Դա բացառված է». Փաշինյանը այլևս չի կարողանա բավարարել Թրամփին և ԱլիևինՀայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Մասնագետը մատնանշել է Հայաստանի երկու աթոռների վրա նստելու փորձըԱրդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը. պատմության այս օրը (12 օգոստոս)Նորածնի ծնողները չեն գտնվել․ եթե 3 ամսում չհայտնվեն, երեխային կարող են որդեգրել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Ես վերջին մարդն եմ, որ կվստահի Իրանին. Թրամփ Քաղաքագետ Սեմյոնովսկի. Հայաստանը հավասարակշռելով ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչՊենտագոնը հաստատել է Եմենում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 150 խաղաղ բնակչի մահը Այսօր գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները մի շարք hարվածներ են հասցրել Նովոռոսիյսկին. կան տnւժածներ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում «ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. Փաստաթղթեր․ «Ժողովուրդ» ՉԼ. «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում զիջեց «Ցելյեի»-ն Yonhap. Հյուսիսային Կորեան արկ է արձակել դեպի Ճապոնական ծով Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել Փորձագետներ. Ե՞րբ կսկսվի Հայաստանի վերադարձը դեպի ՌուսաստանՓաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ Ինչով է հայտնի կաթողիկոսի գործը քննող Սերժ Ռուշանյանը․ «Ժողովուրդ» ՔԿԾ տիրուհին թանկ է նստում բյուջեի վրա. «Հրապարակ» Վթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Թրամփը խոստովանել է, որ հուլիսին Թուրքիան լքել է ոչ իր ինքնաթիռով Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 190-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված