Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 պատմամշակութային օբյեկտ ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ

ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցերը։ Քննարկված բոլոր օբյեկտները հանձնաժողովի դրական եզրակացությամբ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

Երևան քաղաքի տեղական նշանակության նորահայտ հուշարձաններն են Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փող․ 36 (1950-ական թթ.), Աբովյան փող․ 39-41 (1950-ական թթ.), Բաղրամյան պող․ 1 (Մոսկովյան փող․ 20) (1945 թ.) բնակելի շենքերը, Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս․ Խանզադյան փող․ 60 (19-րդ դ․), Ս․ Խանզադյան փող․ 94 (19-րդ դ․ վերջ- 20-րդ դ․ սկիզբ), Ս․ Խանզադյան փող․ 100 (19-րդ դ․ վերջ-20-րդ դ․ սկիզբ) հասցեների բնակելի տները։

Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամրոցը (Ք․ ա․ 2-1-ին) և Քարաշամբ գյուղի Ամրոցը (Ք․ ա․ 2-1-ին) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ, իսկ Քարաշամբ գյուղի գերեզմանոցին տրվել է Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Սբ. Գևորգ եկեղեցու (պետ․ ցուցիչ՝ 6․66․1․2)՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։

Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Ավանի հյուսիսային գերեզմանոց» 10-19-րդ դդ. և «Բնակատեղի» մ.թ.ա. 6-րդ դ.- մ.թ.ա. 2-րդ դ. (պետ. ցուցիչ՝ 1.2.2), Նորք-Մարաշ վարչական շրջանի Հին Նորք թաղամասը, 19-րդ դ. վերջ-20-րդ դ. սկիզբ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Եկեղեցական համալիր Թալինի Կաթողիկե, 4-20-րդ դդ., Եկեղեցի Սբ. Աստվածածին, 613-615 թթ. (պետ․ ցուցիչ՝ 2.3.4, 2.3.5) հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Միաժամանակ, քննարկվել են նաև նորահայտ հուշարձանների կարգավիճակ ստացած Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի Ամրոցի (Ք․ա․ 2-1-ին հազ․) և Արզական գյուղի Ամրոցի (Ք․ ա․ 2-1-ին հազ․) պահպանական գոտիների նախագծերը։

Ներկայացված նախագծերը հանձնաժողովի կողմից համարվել են ընդունելի և, ըստ սահմանված կարգի, համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների հետ համաձայնեցվելուց հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակով
Ամենադիտված