Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ՝ Վահրամաբերդ գյուղի եկեղեցու տարածքում․ կա 1 զոհ, 1 վիրավոր. կասկածյալներից է գյուղապետի եղբայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկիանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկանության Ախուրյանի բաժնում՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ «թացն ու չորը կզատեին իրարից», ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներից մահացածը Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանն է, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյան է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ դիակի վրա առկա է կրծքավանդակի դիմացի աջ հատվածի հրազենային վնասվածք։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքը ստացել է Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում։

Դեպքի մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Ա․ Բդոյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դեպքի մասին որոշ հանգամանքներ են պարզել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել է դեպքի վայրից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում արդեն բացատրություն է տվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանը, ով ականատես է եղել վիճաբանությանը և Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ նշված սպանության մեջ կասկածյալներից մեկը նրա եղբայրն է։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը, սպանվածին էլ Շիրակի մարզում և գյուղում բնութագրում են ոչ դրական, ով բազմաթիվ անգամներ պատմություններ է ունեցել ոչ միայն համագյուղացիների, այլ նաև իրավապահների հետ։ 

«Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվելԵրևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը «Արսենալ»-ի Դավիդ Ռայան դարձել է պատմության մեջ 1-ին դարպասապահը, որը նույն մրցաշրջանում նվաճել է և՛ Պրեմիեր լիգայի, և՛ ՉL-ի «Ոսկե ձեռնոցը» Իրանը նավ է առգրավել ԱՄԷ-ի ափերի մոտ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը մահացավ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը շարունակում է տիտղոսներ նվաճել «Ինտերի» կազմումՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Մասնագետ. Հայաստանին անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածք Ու՞մ եք սպառնում սև նշանով. Բացահայտվել է Փաշինյանի լկտիության պատճառը «Երևանը դառնում է ՆԱՏՕ-ի Կենտրոնական Ասիա առաջխաղացման բանալին» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց. պատմության այս օրը (14 մայիս)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Մանչեսթեր Յունայթեդը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի մարզչի հարցում Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Ի՞նչ կտա Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. «Հրապարակ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները. «Հրապարակ» ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT
Ամենադիտված